Լրագրողը բացահայտել է կոռուպցիան Ադրբեջանում

Լրագրողը բացահայտել է կոռուպցիան Ադրբեջանում

Հոդվածի առանցքում

  • Որպես լրագրող, տիկին Իսմայիլովան բացահայտեց թաքնված ֆինանսական կապերը Ադրբեջանի հեռահաղորդակցման, շինարարության, ոսկու արդյունահանման, հյուրանոցային, լրատվամիջոցների և ավիաընկերությունների ծառայությունների ոլորտներում: Այնուհետև 2014 թ-ին նրան ձերբակալեցին և բանտարկեցին: Նրա կողմից բացահայտված դրամական միջոցների հոսքերը և ունեցվածքը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին, որոնք իրենց դիրքերն օգտագործում են սեփական հարստություն դիզելու համար:

Ուշադրությանն արժանի

 

2016 թվականին ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան 537 օր բանտարկությունից հետո ազատ արձակվեց: Նրան անարդարացիորեն ազատազրկեցին, որպեսզի լռեցնեն բարձր մակարդակի կոռուպցիայի և քրոնիզմի վերաբերյալ իր հետաքննությունների հետ կապված: Բայց պայքարը դեռ շարունակվում է: Ոտնձգությունների հերթական կոպիտ փորձի ժամանակ օգոստոսի 7-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը ընդունեց նրա դեմ հարկերից խուսափելու մեղադրական որոշում:

Որպես լրագրող, տիկին Իսմայիլովան բացահայտեց թաքնված ֆինանսական կապերը Ադրբեջանի հեռահաղորդակցման, շինարարության, ոսկու արդյունահանման, հյուրանոցային, լրատվամիջոցների և ավիաընկերությունների ծառայությունների ոլորտներում: Այնուհետև 2014 թ-ին նրան ձերբակալեցին և բանտարկեցին: Նրա կողմից բացահայտված դրամական միջոցների հոսքերը և ունեցվածքը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին, որոնք իրենց դիրքերն օգտագործում են սեփական հարստություն դիզելու համար:

Պարոն Ալիևը, որը ղեկավարում է Ադրբեջանը որպես անձնական կալվածք, փոխարինել է իր հայր ՝ Հեյդար Ալիևին, ով նաև ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարել է նավթով հարուստ նախկին սովետական ​​հանրապետությունը: Երկուսն էլ բռնապետական միջոցներով են կառավարել: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը իր 2019 թվականի մամուլի համաշխարհային ազատության ինդեքսում 180 երկրների և շրջանների մեջ Ադրբեջանին վերապահել են 166-րդ տեղը: Freedom House- ը ասում է, որ Ադրբեջանը «ազատ երկիր չէ» և ավելացնում. «Մամուլի ազատության սահմանադրական երաշխիքները պարբերաբար և համակարգված խախտվում են, քանի որ կառավարությունն աշխատում է խստորեն պահպանել տեղեկատվական լանդշաֆտը: Զրպարտությունը շարունակում է մնալ քրեական հանցագործություն: Լրագրողները և նրանց հարազատները բախվում են իշխանությունների կողմից ոտնձգություններին, սպառնալիքներին, բռնություններին և ահաբեկումներին: Շատերը կալանավորվել կամ բանտարկվել են շինծու մեղադրանքներով, իսկ մյուսները ունեն երկիրը լքելու արգելքներ »:

Վերջին զարգացումներից է հարկային օրենքի խատման մասին տեղեկույունն է, ըստ որի կառավարությունն ասում է, որ տիկին Իսմայլովան պետք է վճարի՝ «Ազատ Եվրոպա» / «Ազատություն» ռադիոկայանի համար աշխատելու պատճառով: Նա եղել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի բյուրոյի ղեկավարը 2008 թվականից մինչև 2010 թվականը: Տիկին Իսմայլովան ասում է, որ հարկեր վճարելու հարկ չկա: Կազմակերպությունը շահույթ չհետապնդող է, և մեղադրանքները նրա դեմ ավելի լայն ճնշման արշավի մի մաս են: Նա ասում է, որ կառավարությունը նրան մեղադրում է ապօրինի ձեռնարկատիրության մեջ, քանի որ, չունենալով արտաքին գործերի նախարարության հավատարմագրում, «բոլոր այն փողերը, որոնք ես վաստակել եմ արտասահմանյան լրատվամիջոցներից ներկայացնում է որպես ապօրինի »: Նա նույնպես ունի երկիրը լքելու արգելք, և նրա բանկային հաշիվները սառեցված են: Ամերիկայի ՁԱյնի հետ զրույցում նա նշել է, որ նա շարունակում է պայքարել 2016 թ: UNESCO մրցանակային գումարը ստանալու համար:

Հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց տիկին Իսմայիլովայի 2013 թվականի հայցադիմումների վերաբերյալ, ըստ որի Ադրբեջանի իշխանությունները չարաշահել են իրենց դիրքերը՝  նրա դեմ իրականացնելով շանտաժի արշավ: Նա ստացել է սպառնալիքներ այն լուսանկարներով, որոնք արվել են նրա ննջասենյակում գաղտնի, ուր նա իր ընկերոջ հետ սեռական հարաբերությունների մեջ է: Նամակը պահանջում էր, որ նա «ձեռնպահ մնա գործերից, այլապես ամոթանքի կենթարկվի»: Դրանից անմիջապես հետո տեսանյութը տեղադրվեց համացանցում:

Տիկին Իսմայլովան իր բնակարանում հայտնաբերեց գաղտնի տեսախցիկներ և պահանջեց հետաքննություն: Եվրոպական դատարանը գտել է, որ հնարավոր չէ ապացուցել, որ Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է դա: Սակայն դատարանը նշել է, որ կառավարությունը խոչընդոտել է հետաքննությանը և չի կարողացել պաշտպանել տիկին Իսմայիլովայի գաղտնիության և խոսքի ազատության իրավունքը: Նրան պետք է վճարվի մոտ 19,000 դոլար վնասի փոխհատուցման և դատական ​​ծախսերի համար: Դա մի փոքր հակազդում էր Ադրբեջանի իշխանությունների՝ լրագրողների և ազատ խոսքի նկատմամբ պետության իրականացրած անողոք ռեպրեսիայի դեմ: Այժմ այս քաջ լրագրողին նոր հետապնդումներից պաշտպանելու համար անհրաժեշտ է արևմտյան արձագանք:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment