Կովկասի սահմանի հակամարտությունը պատերազմի հիշողություններ է արթնացնում

Կովկասի սահմանի հակամարտությունը պատերազմի հիշողություններ է արթնացնում

Հոդվածի առանցքում

  • Հարավային Օսիայի տարածքը քաղաքականապես մնում է անկայուն և ներկա իրավիճակը տանում է դեպի այն իրադարձությունների վերսկսմանը, ինչը հանգեցրեց 2008 թվականի ռուս–վրացական պատերազմին։ հարավային Օսիան, որը գտնվում է Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում, անկախ է ճանաչվել Ռուսաստանի կողմից։

Ուշադրությանն արժանի

 

Վերջին իրադարձությունները Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանին հիշեցնում են 2008 թվականի ռուս–վրացական պատերազմը։

Հարավային Օսիայի տարածքը քաղաքականապես մնում է անկայուն և ներկա իրավիճակը տանում է դեպի այն իրադարձությունների վերսկսմանը, ինչը հանգեցրեց 2008 թվականի ռուս–վրացական պատերազմին։ հարավային Օսիան, որը գտնվում է Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում, անկախ է ճանաչվել Ռուսաստանի կողմից։ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև բանակցություններում արդեն իսկ հիշատակվում է պատերազմի մասին։ Անհնար է դառնում այն փաստը, որ զինված բախումից հետո հնարավոր կլինի վերադառնալ ներկայիս իրավիճակին։

Կարևոր է, որ տարածքային վեճերը շտկվեն բանակցությունների միջոցով այլ ոչ թե ռազմական ուժի կիառմամբ։ Ինչի մեծ ախորժակ ունեն խոշոր խաղացողները։

2008 թվականին Վրաստանում անցկացվեց հանրաքվե ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, հանրաքվեին մասնակցածների 77 տոկոսը կողմ էր քվեարկել այս որոշմանը ինչն արտահայտեց Ռուսաստանի դժգոհությունը։ Իրավիճակը առավել սրվեց Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, ինչը ևս արտահայտեց Ռուսաստանի դժգոհությունը։ Այդ ընթացքում հարավօսական և վրացական զինված ուժերի միջև տեղի էին ունենում հրադադարի խաղտումներ, ինչն ուղեկցվում էր խաղաղ բնակավայրերի գնդակոծմամբ։

Ռազմական գործողությունները շարունակվեցին մինչ օգոստոսի 12-ը, ինչից հետո Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի նախագահների և ներկայացուցիչների միջև կնքվեց հակամարտության խաղաղ կարգավորման նախագիծը։

Սակայն պատերազմից այսքան տարիներ անց բազմաթիվ վրացական անօդաչուներ են խոցվում ռուսական ուժերի կողմից, որոնք թռչում են Աբխազիայի տարածքով։

Վրաստանն ու Հարավային Օսեթիան երկար ու ակտիվ բանակցային փուլերում են եղել, որպեսզի գան ընդհանուր հայտարարի։ Սակայն մինչև հիմա դա չի հաջողվում։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ որոշում ընդունեն բանակցությունների միջոցով։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment