Երկու տասնամյակ անց «9 հայեր» պիեսը բեմադրվում է Ֆրեզնոյում

Երկու տասնամյակ անց «9 հայեր» պիեսը բեմադրվում է Ֆրեզնոյում

Հոդվածի առանցքում

  • Երբ Լեսլի Այվազյանի «9 հայեր»-ը 1996 թվականին բեմադրվեց Manhattan Theater Club-ում, New York Times-ի քննադատ Բեն Բրենթլին իր ոգևորված մեկնաբանությամբ նշեց պիեսի զգացմունքայնությունը. երեք սերունդների այս դրաման ցույց է տալիս ազգային ժառանգության քաղցրության անխուսափելիությունը:
  • Պիեսի կատակերգական կողմը կարող է անակնկալ լինել Ֆրեզնոյի բնակիչների համար: «9 հայեր»-ը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մաս է կազմում: Շատ միջոցառումներ մռայլ են, ինչը հասկանալի է:
  • Բայց կատակերգության տակ տոկունություն կա: Այն պետք է լինի: «9 հայեր»-ը ինչ-որ իմաստով ներկայացնում է Մանհեթենում Այվազյանի դաստիարակության սեփական փորձը: Մանուկ տարիքում նա հիշում է իր ընտանիքի կաշկանդվածության հիմքերը, չնայած այդ ժամանակ դրա պատճառների մասին չէր խոսվում:
  • Երբեմն նա նկատում էր, թե ինչպես է տատիկը լուռ նայում պատուհանին, նրա հայացքը, կարծես, նկատում էր աննկատելին: Նա այնքան հեռու էր թվում: «Իմ տատիկներն ու պապիկները իրենց մեջ կրում էին այնպիսի վիշտ, որի խորությունը բառերով չես բացատրի», - ասում է Այվազյանը:
  • Այժմ նա գիտի, որ շատ հայ ընտանիքներ կիսում են իրենց ընտանիքի պատմական տխրությունը: Նման վերքերը ապաքինելու պարզ միջոցը ժամանակն է: Այվազյանի գերդաստանի անդամները զգացել են, որ վերջապես կարողացել են սուզվել այդ խորը, պղտոր ջրի մեջ:
  • Այվազյանի համար Ցեղասպանության հետ հաշտվելը բարդ է: Նյու Յորքում նա ապրում է Ստամբուլից ժամանած թուրք կնոջ հարևանությամբ: Նրանք միմյանց հանդեպ բարեհամբույր են, բայց իր հարևանը ժխտում է, որ երբևէ Ցեղասպանություն է տեղի ունեցել:
  • Սա Այվազյանին հիշեցնում է իր մանկությունը: «Աշխարհը, որտեղ ես ապրում էի, չգիտեր Ցեղասպանության մասին»:

Ուշադրությանն արժանի

Երբ Լեսլի Այվազյանի «9 հայեր»-ը 1996 թվականին բեմադրվեց Manhattan Theater Club-ում, New York Times-ի քննադատ Բեն Բրենթլին իր ոգևորված մեկնաբանությամբ նշեց պիեսի զգացմունքայնությունը.  «3 սերունդների այս դրաման ցույց է տալիս ազգային ժառանգության քաղցրության անխուսափելիությունը: Այն սկզբում մի կողմ է դրվում քաղաքային հանդիսատեսի կողմից, որը միտված է իր ընտանեկան ձևական կապը դիտարկել որպես ինչ-որ մշուշոտ և անպտուղ երևույթ»:

Պիեսի կատակերգական կողմը կարող է անակնկալ լինել Ֆրեզնոյի բնակիչների համար: «9 հայեր»-ը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մաս է կազմում: Շատ միջոցառումներ մռայլ են, ինչը հասկանալի է:

Պիեսում կա տատիկի կերպար (այն կատարում է տեղական թատրոնի վետերան Թեսսա Կավալետտոն), որը Ցեղասպանության ականատեսն է: Պիեսում առկա է ուտելիք, ընտանիք…ավելի շատ ուտելիք: «Սա ուրախ ներկայացում է», – Նյու Յորքից հեռախոսով հայտնել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Այվազյանը. «Սա իմ գրելու ձևն է, ես միավորել եմ կատակերգությունն ու ողբերգությունը: «9 հայեր»-ի հիմքում ջերմ սիրտն է»:

Նա ծիծաղելով ավելացրեց. «Բացի այդ, հայերը, հիմնականում, հումորի լավ զգացում են ունենում»:

Բայց կատակերգության տակ տոկունություն կա: Այն պետք է լինի: «9 հայեր»-ը ինչ-որ իմաստով ներկայացնում է Մանհեթենում Այվազյանի դաստիարակության սեփական փորձը: Մանուկ տարիքում նա հիշում է իր ընտանիքի կաշկանդվածության հիմքերը, չնայած այդ ժամանակ դրա պատճառների մասին չէր խոսվում:

Երբեմն նա նկատում էր, թե ինչպես է տատիկը լուռ նայում պատուհանին, նրա հայացքը, կարծես, նկատում էր աննկատելին: Նա այնքան հեռու էր թվում: «Իմ տատիկներն ու պապիկները իրենց մեջ կրում էին այնպիսի վիշտ, որի խորությունը բառերով չես բացատրի», – ասում է Այվազյանը:

Ընտանիքը չէր գիտակցում, թե ինչ են վերապրել իրենց տատիկներն ու պապիկները Ցեղասպանության տարիներին: Այդպես էր մինչև տատիկի խոր ծերությունը, երբ մահից առաջ նա որոշեց «հարցազրույց» տալ ընտանիքի անդամներից մեկին: Նրա հիշողությունները հրատարակվել են 40-էջանոց գրքում և ներկայացվել են ընտանիքին:

Այվազյանը, որը բացի իր պիեսներից, հայտնի է «Աշխատող աղջիկ», «Հենրիի մասին» «Օրենք ու հրաման» ֆիլմերում իր դերերով, չի զարմացել, որ իր տատը նման գաղտնիքները խնամքով թաքցրել է:

«Կան հարցեր, որոնց մասին չեն խոսում: Դա միայն իր շուրջը տեղի ունեցող ամայացումը չէր, խոսքը միայն սահմռկեցուցիչ սպանությունները չեն: Հարցը ուշադրության և աջակցության պակասն էր, մարդկային ոգու անկումը: Դուք չեք ցանկանա կիսվել դրանով մարդկանց հետ, ում սիրում եք: Դուք չեք ցանկանում կոտրել նրանց ոգին»:

Որպես փրկված հայերի երրորդ սերնդի ներկայացուցիչ` նա մեծացել է մի աշխարհում, որտեղ չեն իմացել, կամ չեն ճանաչել Ցեղասպանությունը: Նա կարող էր զգալ միայն իր տատիկի տխրությունն ու քաղցրությունը: Նա կարծում էր, որ դա իր ընտանիքի ինչ-որ բացառիկ հատկություններից է:

Այժմ նա գիտի, որ շատ հայ ընտանիքներ կիսում են իրենց ընտանիքի պատմական տխրությունը: Նման վերքերը ապաքինելու պարզ միջոցը ժամանակն է: Այվազյանի գերդաստանի անդամները զգացել են, որ վերջապես կարողացել են սուզվել այդ խորը, պղտոր ջրի մեջ:

«9 հայեր»-ը Այվազյանի համար թվում է հին պատմություն, բայց պիեսի ստեղծումը նրա համար կարևորագույն պահ էր: Նա չէր կարողանում գրել իր նոր ստեղծագործությունը` «15/15»-ը: Նրա խոսքով «դաժան և ծիծաղելի» կլիներ գրել այն  նախքան «9 հայեր»-ը:

Նոր ստեղծագործությունը, որը ստեղծվեց մարտին Նյու Յորքում և որտեղ գլխավոր դերը կատարեց Լինդա Լեվինը, իրադարձությունները կատարվում են հոգեբուժական բաժանմունքում: Գլխավոր թեման յուրատեսակ խելագարությունն է, որը տեղի է ունենում, երբ պատմությունը ժխտում են:

Այվազյանի համար Ցեղասպանության հետ հաշտվելը բարդ է: Նյու Յորքում նա ապրում է Ստամբուլից ժամանած թուրք կնոջ հարևանությամբ: Նրանք միմյանց հանդեպ բարեհամբույր են, բայց իր հարևանը ժխտում է, որ երբևէ Ցեղասպանություն է տեղի ունեցել:

«Նա ասում է, որ չգիտի, թե ես ինչի մասին եմ խոսում», – ասում է Այվազյանը: «Շատ նուրբ իրավիճակ է, քանի որ նա իմ հարևանն է, մենք բոլորս այդ մարդկանց սերունդներն ենք: Նա շատ սիրալիր անձնավորություն է»:

Անցյալի և ներկայի միջև այս ձգողականությունը խորը իմաստ ունի Այվազյանի համար: Նրա համար ցավալի է իր թուրք հարևանի անտարբերությունը այս խնդրի հանդեպ:

Սա Այվազյանին հիշեցնում է իր մանկությունը:

«Աշխարհը, որտեղ ես ապրում էի, չգիտեր Ցեղասպանության մասին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment