Ընտրելու իրավունք ունեցող 8 միլիոն բրիտանացի չի գրանցվել ընտրություններին մասնակցելու համար
Հոդվածի առանցքում
- Բրեքսիթի դեմ հանդես եկող «Best for Britain» նախաձեռնության հետազոտության համաձայն ընտրելու իրավունք ունեցող 7.9 միլիոն քաղաքացիներ գրանցված չեն համաեվրոպական ընտրություններին մասնակցելու համար: Այս ցուցանիշը հիմնված է բնակչության և ազգության տվյալների վրա, որը հաշվում է, թե ըստ տարաշածրջանների բնակչության` որ մասն է գրանցվել ընտրություններին:
Ուշադրությանն արժանի
Քարոզարշավի մասնակիցներն ասում են, որ վերջնաժամկետն արդեն մոտ է, սակայն մոտ 8 միլիոն բրիտանացի ընտրողներ չեն գրանցվել Եվրոպական ընտրություններում:
Բրեքսիթի դեմ հանդես եկող «Best for Britain» նախաձեռնության հետազոտության համաձայն ընտրելու իրավունք ունեցող 7.9 միլիոն քաղաքացիներ գրանցված չեն համաեվրոպական ընտրություններին մասնակցելու համար:
Այս ցուցանիշը հիմնված է բնակչության և ազգության տվյալների վրա, որը հաշվում է, թե ըստ տարաշածրջանների բնակչության` որ մասն է գրանցվել ընտրություններին:
«Շատ մտահոգիչ է, որ մարդկանց մի մեծ մաս, որոնք մայիսին իրավունք ունեն ընտրություններին մասնակցելու դեռ չեն գրանցվել». ասել է «Կանաչ» կուսակցության պատգամավոր Լուկաս Կարոլինը,-«Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ 8 միլիոն մարդ հայտնվում է ռիսկային գոտում՝ կորցնելով իր ձայնը լսելի դարձնելու իրավունքը երկրի ապագայի համար նման կարևոր ժամանակահատվածում: Դա պետք է փոխվի: Կարևոր չէ՝ դեմ ես քվեարկել թե կողմ. քո ձայնը պետք է լսելի լինի երկու դեպքում էլ: Դուրս արի, ու գնա գրանցվելու»
Նրա խոսքերին արձագանքեց «Labour Co-operative» կուսակցության պատգամավոր Ռեյչլ Մասկելը. «Ընտրելու իրավունքը մեր ունեցած ամենակարևոր իրավունքներից մեկն է: Այն հաղորդակցության առողջ կամուրջ է ստեղծում համայնքների և դրանց ներկայացուցիչների միջև»:
«Best for Britain» նախաձեռնությունը հիմնադրել է բիզնեսլեդի Ջինա Միլերը: Նախաձեռնության նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Մարկ Մալոք Բրաունն է: «Best for Britain»-ը միլիարդատեր Ջորջ Սորոսից 400.000 եվրո է ստացել :
Եվրոպական ընտրությունները տեղի կունենան մայիսի 23-26-ը: Երոպայի խորհրդարանի 751 անդամները ներկայացնում են 28 անդամ երկրների ավելի քան 512 միլիոն մարդկանց:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ