82-ամյա Թաքեսյանը երջանիկ է, երբ մասնակցում է բարեգործական առաքելություններին

82-ամյա Թաքեսյանը երջանիկ է, երբ մասնակցում է բարեգործական առաքելություններին

Հոդվածի առանցքում

  • Թեև Habitat for Humanity ընկերության կառուցած տները Մարիոնի շրջանում շատանում են, որոշ կամավորներ իրենց շինարարական հմտությունները նախընտրում են կիրառել արտասահմանում: Այդպես է անում Չարլի Թաքեսյանը:

Ուշադրությանն արժանի

Տարին մեկ անգամ 82-ամյա Թաքեսյանը հավաքում է իրերն ու ճանապարհ ընկնում` օգնելու մարդկանց, նրանց գլխավերևում  տանիք սարքելու: Կարճաժամկետ առաքելությունն իրականացնում է Վրաստանում տեղակայված Fuller տնաշինական ընկերությունը:

Հայկական արմատներ ունեցող Թաքեսյանի ճանապարհի ուղղությունը դեպի Հայաստան է, որտեղ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի զոհ դարձավ 25.000 մարդ, տասնյակ հազարավորներն էլ անտուն մնացին: Շատ ընտանքիներ սկսեցին ապրել տնակ-վագոններում:

«Նրանք ապրում էին այդ բարակ տուփերում, նրանք այլընտրանք չունեին, երկրաշարժն ավերել էր նրանց տները, բնակարանները»:

Իրավիճակն ավելի վատացավ Խորհրդային Միության փլուզումից հետո:

«Խորհրդային տարիներին մարդիկ աշխատում էին, շատերը հողակտորներ էին գնել ու տուն էին կառուցում: Բայց երբ խորհրդային կարգերը վերացան, աշխատատեղերն էլ փակվեցին»:

82 տարեկան Թաքեսյանը նոր է վերդարձել իր 12-րդ ուղևորությունից: Նրա սիրտը մի քանի անգամ վիրահատել են, բայց դա չի խանգարում, որ կատարի իր պարտավորությունները: Մինչև հիմա նա 26 տուն և 24 բնակարանային համալիր է կռուցել:

Նախկին ուղևորությունների լուսանկարներըւ ցույց տալով՝ նա պատմում էր  գյուղացիների, իր թիմի անդամների ու կատարած աշխատանքների մասին, թե  ինչպես էին հողը փորել, քարեր տեղափոխել: Նախագծի ավարտին գյուղի քահանան աղ ու հացով և գինով օրհել է իրենց կառուցած տունը:

«Հաճելի է, երբ վերադառնում ես ու այցելում քո կառուցած տներ, տեսնում ես, թե ինչքան ուրախ են այդտեղ ապրող ընտանիքները: Նրանք երջանիկ են, քանի որ տարիներով մետաղական տնակներում են եղել, որտեղ ամառը շատ շոգ է, ձմեռը` ցուրտ: Աննկարագրելի է»:

Թաքեսիանը պատմեց նաև երեխային կորցրած մի կնոջ մասին, որին օգնել է: Տղան մահացել էր պայթյունից, հարբեցող ամուսինը նույնպես մահացել էր՝ թողնելով կնոջն ու երեք երեխաներին կյանքի դժվարությունների հետ միայնակ:

Թաքեսյանն իր թիմի հետ տուն կառուցեց այդ կնոջ ու նրա երեխաների համար: «Հաջորդ տարի վերադարձա: Նա ինձ բակում էր սպասում: Երբ մեքենայով մոտեցնաք, ընդառաջ վազեց ու ամուր գրկեց: Ինձ ներս հրավիրեց ու ես տեսա փոփոխությունը: Կնոջ դեմքին ժպիտ կար. նա տուն ուներ, խոհանոց, սանհանգույց: Այնքան ուրախ էր»:

Կազմակերպությունը 2005-ին հիմնել են Միլար Ֆուլերն ու իր կինը` Լինդան: Նրանց է պատկանում նաև Habitat for Humanity ընկերությունը: Fuller տնաշինական կենտրոնն ավելի քան 80 կենտրոն ունի, գործում է 16 երկրներում: Այն նաև տրամադրում է հիփոթեք՝ 30 տարով ու անտոկոս:

Հեռախոսով խոսեցինք Նիք Ակգուլյանի հետ, նա նույնպես կամավոր է ու Թաքեսիանին համարում է բացառիկ նվիրյալ:

«Նա անհավանական մարդ է», – ասում է Ակգուլյանը, – «շատ է սիրում աշխատել: Նա երջանիկ է, երբ աշխատում է, դրական, կենսուրախ ու լավատես մարդ է»:

Թաքեսյանը, կամավորներից շատերի պես, գումար է նվիրաբերում: Հետագայում որևէ կարիքի դեպքում շարունակում է օգնել: Մի աղջկա համար լսողական սարք է գնել, ամեն տարի երկու համակարգիչ է բերում ու երեխաներին սովորեցնում դրանից օգտվել:

«Շարունակելու եմ օգնել նրանց, քանի դեռ հնարավորություններս ներում են, քանի դեռ ֆիզիկապես ի վիճակի եմ», – ասում է Թաքեսյանը ու շարունակում, -«նրանց ընդամենը $10 եմ տալիս, բայց տպավորություն է՝ ասես հազարավոր դոլարներ ես տվել, նրանք այքա՜ն շնորհակալ են»:

Հաջորդ այցը 2019թ.-ի հուլիսին է:

«Մարդիկ ինձ հարցնում են` ինչո՞ւ եմ ես ամեն տարի վերադառնում: Ինչպես կարող եմ չվերադառնալ: Բոլորս վերադառնալու պատճառ ունենք: Երբ աշխատանքն ավարտում ու վերադառնում ենք, բոլորը նույն բանն են ասում՝ ինչ լավ է, որ մարդկանց տանիքով ապահովեցինք: Հիանալի զգացողություն է»:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment