Կարճ ուղեցույց Հարավային Կովկասի երկրները հասկանալու համար․ Հարավային Կովկասը՝ Թոմաս դե Վաալի աչքերով

Կարճ ուղեցույց Հարավային Կովկասի երկրները հասկանալու համար․ Հարավային Կովկասը՝ Թոմաս դե Վաալի աչքերով

Հոդվածի առանցքում

  • Հարավային Կովկասը խայտաբղետ է՝ երեք հիմնական ազգերն ունեն տարբեր այբուբեններ և լեզուները բոլորովին տարբեր լեզվաընտանիքներից են: Սա պայմանավորված է պատմության և տարածաշրջանի լեռնային լանդշաֆտի ազդեցությամբ:  Պատմականորեն սա կոնֆլիկտների շրջան է, բայց ես նախընտրում եմ նշել, որ այնտեղ ապրող մարդկանց մեծ մասն այդ տարբերությունները հրաշալի կառավարում է: Հիմնականում: Ակնհայտորեն տարածաշրջանում կա մեծ չկարգավորված հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԼՂ համար: Սա շարունակվում է ավելի քան երեսուն տարի, երկու ազգերն իրար դեմ են դուրս եկել՝ մշտական թշնամությամբ, ինչը խանգարում է տարածաշրջանի զարգացմանը:

Ուշադրությանն արժանի

Հարավային Կովկասը՝ Թոմաս դե Վաալի աչքերով

Ինչո՞ւ որոշեցիք սովորել և գրել աշխարհի այս կողմի մասին

Ես Հարավային Կովկաս եմ գնում արդեն երեսուն տարի: Երբ դեռ լրագրություն էի սովորում Մոսկվայում, ճանապարհորդում էի դեպի հարավ, որտեղ դեռ խոսում էին ռուսերեն, բայց ես Ռուսաստանում չէի: Մարդիկ հյուրասեր էին, ուտելիքն էլ ավելի լավն էր: Եվ այնտեղ լուսաբանելու շատ բան կար՝ տուրբուլենտային ժամանակ էր՝ շարունակվող հակամարտություններով և պետությունների փլուզումներով:

Արդյունքում ես ավելի քիչ Ռուսաստանի փորձագետ դարձա և ավելի շատ Կովկասի՝ գիրք գրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղյան հակամարտության մասին:

Հետո ես պարզեցի, որ շուկայում իսկապես Կովկասի մասին կարճ, ընթեռնելի բովանդակության պակաս կար: Մտածեցի, որ պետք գրել գիրք, որը կգնի տարածաշրջան ճամփորդող մեկը: Երբ դուրս գա օդանավից՝ իմանա անհրաժեշտ հիմնականը: Առաջին հրատարակությունը 2010-ին էր: Սա թարմացված տարբերակն է: Իրականում Ստամբուլի օդակայանում ես տեսել եմ, թե ինչպես է մեկը կարդում այն, այնպես որ պատկերացրածս ընթերցողն իրականություն է դարձել:

Որտե՞ղ է Կովկասը՝ Եվրոպայո՞ւմ, թե՞ Ասիայում

Կովկասն այդ երկուսի մեջտեղում է: Աշխարհագրորեն Կովկասի երկրները Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի և Միջին Արևելքի արանքում են: Հիմա նրանք այն սահմանին են, որտեղ իսլամը հանդիպում է քրիստոնեութանը, և որտեղ ժովորդավարությունը հանդիպում է ավտորիտարիզմին:

Հարավային Կովկասը Եվրոպայո՞ւմ է:

Սա փոքր-ինչ բաց հարց է: Սովորաբար, այո, ասում են, որ այն Եվրոպայում է և բավական աշխարհիկացված, եվրոպականացված տեղ է, բայց դա նշանակում է, որ Թուրքիայի արևմուտքն Ասիայում է և Ադրբեջանի արևելքը՝ Եվրոպայում: Սա խառը, հետաքրքիր տարածաշրջան է, որն աշխարհագրականից բացի սահմանային է շատ այլ հարցերում ևս:

Ինչպիսի՞ն է տարածաշրջանի աշխարհագրությունը և ինչպե՞ս է դա ազդում զարգացման վրա։

Երկու մեծ լեռնաշղթա՝ Մեծ և Փոքր Կովկասներ. սա աշխարհագրությունն է: Գիրքն այդ լեռների հարավային մասի մասին է, Մեծ Կովկասի, որը Եվրոպայի ամենաբարձր լեռնաշղթան է:

Կլիման և լանդշաֆտը խիստ բազմազան է՝ անապատայինից մինչև սուբտրոպիկ պտղաբեր հողեր՝ Սև ծովի վրացական կողմում: Վրաստանն անվանում են գինու երկիր:

Ես ասում եմ երեքը երեքում և երեքում: Այնտեղ կան երեք մեծ հարևաններ, որոնք բոլորը նախկին կայսերական ուժեր են՝ Պարսկաստան, Օսմանյան կայսրություն և Ռուսաստան: Այնտեղ կա երեք ազգային պետություն՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Եվ այնտեղ կա երեք վիճահարույց անջատված տարածք՝ ԼՂ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Աբխազիա և Հարավային Օսեթիա, որոնց Վրաստանից դե ֆակտո անջատվել են 1992-93-ին, բայց դրանց անկախությունը Ռուսաստանը ճանաչեց  2008-ին:

Որո՞նք են Հարավային Կովկասի երկրների տարբերությունները Էթնիկ և լեզվական առումով

Հարավային Կովկասը խայտաբղետ է՝ երեք հիմնական ազգերն ունեն տարբեր այբուբեններ և լեզուները բոլորովին տարբեր լեզվաընտանիքներից են: Սա պայմանավորված է պատմության և տարածաշրջանի լեռնային լանդշաֆտի ազդեցությամբ:

Պատմականորեն սա կոնֆլիկտների շրջան է, բայց ես նախընտրում եմ նշել, որ այնտեղ ապրող մարդկանց մեծ մասն այդ տարբերությունները հրաշալի կառավարում է: Հիմնականում: Ակնհայտորեն տարածաշրջանում կա մեծ չկարգավորված հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԼՂ համար: Սա շարունակվում է ավելի քան երեսուն տարի, երկու ազգերն իրար դեմ են դուրս եկել՝ մշտական թշնամությամբ, ինչը խանգարում է տարածաշրջանի զարգացմանը:

Հարավային Կովկասում ապրում են երկու հնագույն քրիստոնիա ազգեր՝ հայերն ու վրացիները: Չորրորդ դարում Հայաստանն ու Վրաստանն առաջին երկրներն էին, որ քրիստոնեություն ընդունեցին և այս տարածքում ապրող մարդի քրիստոնյա են մինչև այսօր: Հայաստանն ու Վրաստանն ընկերություն են անում, բայց սա բարդ ընկերություն է: Այս երկրները երբեմն նաև մրցակցում են:

Ադրբեջանն այս եռյակից տարածքով ամենամեծն է և ամենահարուստը՝ նավթի ու գազի պաշարների հաշվին: Ադրբեջանի պատմությունը հետաքրքիր է՝ այն էթնիկ թուրքական է, բայց դրա հետ մեկտեղ այնտեղ դավանում են իսլամի շիա ուղղությունը: Եվ Ադրբեջանը ռուսաֆիկացվել է Խորհրդային Միության տարիներին: Այնպես որ նրանց մշակթային ծագումը թուրքաիրանառուսականի միքս է:

Պատմության ընթացքում այս երեք երկրների ժողովուրդներն իրար հետ առևտուր են արել, ամուսնացել, միասին են քայլել:

Ի՞նչ ընդհանրություն ունեն նրանք

Իրականում տրամաբանական է այս երեք փոքր երկրներին որպես մեկ տարածաշրջան դիտարկելը: Նրանք 200 տարվա ընդհանուր պատմություն ունեն՝ նախ ռուսական կայսրության, ապա ԽՍՀՄ կազմում: Ունեն ընդհանուր մշակութային ավանդույթներ, նմանություններ ունեն ուտելիքը մատուցելու, հյուրին ընդունելու հարցերում: Եվ ինչն ավելի կարևոր է, նրանք ընդհանուր տարածաշրջանային տնտեսություն ունեն, թեև ավելի շատ պոտենցիալով, քան իրականում: Տարածաշրջանի միջազգային գլխավոր խաղաքարտն այն է, որ Հարավային Կովկասը ճանապարհային հանգույց է:

Ո՞րն է Կովկասի մասին խոսելիս թույլ տրվող ամենամեծ սխալը

Երբ պատրաստում էի գրքիս երկրորդ տարբերակը, ինձ համար նույնիսկ ավելի ակնհայտ դարձավ, որ մարդիկ սխալվում են, երբ Հարավային Կովկասում գերագնահատում են ռուսական գործոնը, Հարավային Կովկասն անվանում են ՌԴ հետնաբակ: Մարդիկ, որոնք շատ բան չգիտեն այս տարածաշրջանի մասին, դրան նայում են ռուսական պրիզմայով կամ նույնիսկ Պուտինի, բայց դա արդեն ժամանակավրեպ  մոդել է: Այս երկրներն անկախ են արդեն քսանհինգ տարի: Նրանք միայն ՌԴ հարևանները չեն: Այնտեղ են նաև Չինաստանը, ԵՄ-ն, Թուրքիան:

Օրինակ, 2018-ի գարնան Հայաստանում տեղի ունեցավ խաղաղ հեղափոխություն: Լուսաբանման մեծ մասի կենտրոնում ՌԴ-ն էր, բայց Մոսկվան ոչինչ չէր արել: Իդեան, որ Հայաստանը Ռուսաստանի հետնաբակն է, երբ Ռուսաստանի հետ չունի նույնիսկ ընդհանուր սահման, այլ միայն տնտեսական և անվտանգային սերտ գործակցություն, ապացուցվեց, որ ժամանակավրեպ է:

Ո՞րն է Հարավային Կովկասին մոտենալու ավելի արդյունավետ ճանապարհը

Հարավային Կովկասը դիտարկեք որպես ինքնուրույն տարածաշրջան, բայց հաշվի առնելով, որ դրան սահմանակից են Իրանը, Ասիան, Թուրքիան և ԵՄ-ն:

Կովկասի մասին ի՞նչը կարող է զարմացնել մարդկանց

Սա տարածաշրջան է կուրիոզային շատ դետալներով: Դրանցից մի քանիսը կան իմ գրքում: Օրինակ, Վրաստանը աշխարհի ամենահին գինեգործական երկիրն է: Այնտեղ հայտնաբերել են խաղողի մնացորդներ և ապացուցել, որ գինի են պատրաստել բոլորից մի քանի հազար տարի առաջ:

Վրացիների համար գինի խմելն ավելին է, քան ճաշակի հարց: Գերմանացի մարդաբան Ֆլորիան Մյուհլֆրայիդը պնդում է, որ դա նաև քաղաքականության հարց է: Այսպես վրացիները ցույց են տալիս իրենց տարբերությունը մյուսներից, օրինակ, օղի խմող ռուսներից:

Նաև մի միֆ կա, որին հավատում են գրեթե բոլորը, որ Չերչիլը սիրում էր խմել հայկական կոնյակ: Առաջին շիշը նրան նվիրել էր Ստալինը: Ցավոք, այս միֆը խորհրդային Գարնան քառասուն ակնթարթ լրտեսական դրամայի ազդեցությունն է:

Ադրբեջանում և Վրաստանում ջազ կար 1960-ականներից: Իրականում ԽՄ տարինեին այս տարածաշրջանն ավելի արագ էր զարգանում, քանի Ռուսաստանը: Բաքուն և Թբիլիսին ունեին կոսմոպոլիտան, նաև ջազային մշակույթ:

Եվ վերջապես այնտեղ կա նոր զարգացում՝ էկոտուրիզմ: Սա չափազանց գեղեցին տարածաշրջան է, որտեղ հնարավորություն կա բարձրանալ լեռները, որտեղ կան փոքր հյուրատներ:

Ինչպիսի՞ն կլինի այս տարածաշրջանի ապագան

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը նորից պատերազմեն, դա տարածաշրջանը մի քանի սերունդ հետ կնետի: Թեև տարածաշրջանը փոքր է, այնտեղ ակտիվություն շատ կա: Այն միջազգային հարաբերությունների խաչմերուկում է՝ լավ կրթված հասարակությամբ և մեծ պոտենցիալով: Անձնապես, ինքս, դրական եմ տրամադրված, քանի որ գիտեմ այս տարածաշրջանը երկար ճանապարհ է անցել  վերջին քառորդ դարում՝ այն ժամանակից, երբ ես առաջին անգամ եղա այնտեղ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment