Աշխարհի բոլոր ժամանակների գերտերությունների հզորագույն յոթնյակը
Հոդվածի առանցքում
- Ո՞ր ուժերն են արժանի կոչվելու մարդկության պատմության ամբողջ ընթացքում բոլոր ժամանակների խոշորագույնները:Նախ, ես կենտրոնացել եմ իրենց ժամանակի գլխավոր մրցակիցների վրա: Սա արդեն կրճատում է համաշխարհային ասպարեզում այդ ուժերի մրցակցությունը: Սա նաև բացառում է այնպիսի խոշոր տարածաշրջանային գերտերություններ, ինչպիսիք են եգիպտական, Սուն դինաստիայի, մայանների, ինկերի և իրոկեզների տերությունները:
- 60 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Հռոմը առաջատար է եղել՝ ներառելով աշխարհի բնակչության մեկ չորրորդը: Եվ խոսելով ուժի մասին, Հռոմը կարողացել է վերապրել այնպիսի առաջնորդների, ինչպիսիք Ներոնն ու Կալիգուլան են եղել:
- Բրիտանիան առանձնանում էր որպես մի ուժ, որը աննախադեպ մուտք ուներ համաշխարհային շուկա ու մարդկանց, ապրանքներն ու գաղափարները համաշխարհային հասարակություններում տեղաշարժելու հնարավորություն:
- Անցած տարի, օրինակ, Ավստրալիան երրորդն էր Heritage Foundation/Wall Street Journal-ի «Տնտեսական ազատության ինդեքսով»: Կանադան վեցերորդն էր: Այստեղ Կանադան առաջ է ընկել, քանի որ ունի լրացուցիչ առավելություններ. անդամակցում է աշխարհի լավագույն ռազմական դաշինքին՝ ՆԱՏՕ-ին, մուտք ունի Արկտիկայի բացահայտվող հնարավորություններին ու տնտեսական ռեսուրսներին:
Ուշադրությանն արժանի
Ո՞ր ուժերն են արժանի կոչվելու մարդկության պատմության ամբողջ ընթացքում բոլոր ժամանակների խոշորագույնները: Թող բանավեճը սկսվի:
Ո՞ր դաժան, չարամիտ խմբագիրը կխնդրի իրեն հարգող գիտնականին՝ վտանգի ենթարկել ամեն ինչ՝ ներկայացնելով աշխարհի հզորագույն ուժերի ցանկը: Այս հանձանարարությունը վտանգ է պարունակում՝ վիրավորելու մեռյալներին ու ողջերին: Այս ամենից հետո, ինչպես ասած նախագահ Օբաման. «Ամեն ազգ իրեն բացառիկ է համարում»:
Եվ ահա, թեկնածուների ընտրության չափանիշները միանշանակ չեն ու վիճելի են, ինչպես որ NCAA-ի playoff-ի չորս լավագույն խմբերի ընտրության դեպքում: Ներկայացվածը իմ անձնական թեստավորումն է:
Նախ, ես կենտրոնացել եմ իրենց ժամանակի գլխավոր մրցակիցների վրա: Սա արդեն կրճատում է համաշխարհային ասպարեզում այդ ուժերի մրցակցությունը: Սա նաև բացառում է այնպիսի խոշոր տարածաշրջանային գերտերություններ, ինչպիսիք են եգիպտական, Սուն դինաստիայի, մայանների, ինկերի և իրոկեզների տերությունները, որոնք իրենց ուժը չեն տարածել իրենց իսկ հարևանների սահմանից դուրս:
Ցանկը նաև սահմանափակվել է գրառված պատմությամբ: Հնէաբանները կարող են իրենք կազմել նախապատմական ուժերի իրենց ցանկերը:Բացի այդ, հաշվի է առնվել հզորության պահպանման հարցը: Սա թույլ է տվել Նապոլեոնական Ֆրանսիան ու Ալեքսանդր Մեծի տերությունները չընդգրկել այս ցանկում, չնայած այն հանգամանքին, որ այդ վարչակարգերը մեծ հետք են թողել աշխարհում:
Վերջապես, այս ցանկը ժամանակագրական հաջորդականությամբ է ներկայացված: Փորձեք ուժերը համեմատել առանց ժամանակագրության և դա անիմաստ կլինի: Ի տարբերություն բեյսբոլի երկրպագուների, ովքեր կարող են անընդհատ բանավիճել, թե ով է ավելի ուժեղ՝ Բ. Ռուտը, թե Ա. Ռոդը, ես դա չեմ անի:
Եվ այսպես առանց ավելորդ խոսքերի… ահա ցուցակը:
- Պաքս Ռոմանա
Հիրավի, ո՞վ կասկածի տակ կդնի Հռոմի իրավունքը՝ ղեկավարելու այս ցանկը: Հանրապետության վերածված կայսրությունը գոյություն էր ունեցել 500 տարի և զգալի չափով ձեռք էր բերել գլոբալ տարածում: Իր հզորության գագաթնակետին Աֆրիկայի, Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի տարածքները եղել են Հռոմի գերիշխանության տակ: 60 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Հռոմը առաջատար է եղել՝ ներառելով աշխարհի բնակչության մեկ չորրորդը: Եվ խոսելով ուժի մասին, Հռոմը կարողացել է վերապրել այնպիսի առաջնորդների, ինչպիսիք Ներոնն ու Կալիգուլան են եղել:
- Բարբարոսները՝ դարպասների մոտ
Հռոմի անկման հետ մեկտեղ ընդհատվել է գլոբալիզացիոն գործընթացը: Խավարի դարաշրջանում իրոք բավականին մութ է եղել: Սակայն, գերմանական և նորվեգական ծովագնացները ձեռք են բերել շատերից ավելին: Չնայած նրանք, հնարավոր է, իրենցից քաղաքական միասնական ուժ չէին ներկայացնում, իրենց ժամանակ վիկինգները գոյություն ունեցող համաշխարհային համակարգը օգտագործել են շատ ավելի լավ, քան ցանկացած այլ ուժ: Ծայր Հյուսիսից մինչև Նոր Աշխարհ, մինչև Միջերկրածովյան ավազան, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք ու Կենտրոնական Ասիա, վիկինգները թափանցել են և ավելի շատ հարստություն զավթել ու ազդեցություն ունեցել, քան շատ այլ ուժեր:
- Ոսկե Հորդա
Սա լոկ տարվածություն չէ Netflix-ի «Մարկո Պոլո» սերիաներով: Մոնղոլները եղել են իրենց ժամանակաշրջանի հզորագույն ուժը: Իր ազդեցության ու գերիշխանության բարձրակետին՝ աշխարհի ամեն մի անկյուն գիտեր ու հիացած էր Խանի հսկայական կայսրությամբ:
Հաշվի առնելով վասալ երկրների ու դաշնակիցների թիվը, որոնք հարկ էին վճարում կամ գահին հավատարմության երդում էին տվել՝ կայսրությունը ներառում էր համաշխարհային ցամաքի մեկ/չորրորդ մասը: Մոնղոլական կայսրության ազդեցությունը սերունդներ է ձգվել: Այն վարել է մարդկության պատմության ամենակործանիչ պատերազմներից մի քանիսը:
Սակայն «Պաքս Մոնգոլիկան» նաև Եվրասիայում նպաստել է մարդկանց, ապրանքների ու գաղափարների աննախադեպ փոխանակմանը:
- Բաբուրի կայսրություն
Մոնղոլները մոնղոլ չեն՝ չնայած նրանց կառավարիչները պնդում են, որ մոնղոլական մեծ առաջնորդ Չինգիզ խանի ժառանգներն են: Կենտրոնական Ասիայի կառավարիչներից Բաբուրի կողմից 17-18-րդ դարերում հիմնադրված այս կայսրությունը ընկած էր Եվրոպայի ու Ասիայի միջև՝ զբաղեցնելով ավելի քան մեկ միլիոն քառակուսի մղոն տարածք: Այն ներառում էր աշխարհի ավելի շատ բնակչություն, քան ցանկացած այլ ուժ՝ այդ ժամանակ:
- Արևը երբեք մայր չի մտնում
Ինչ-որ մեկը լուրջ ցանկանո՞ւմ է վիճել, որ Բրիտանիան մյուս պետություններից ավելի լավ է ընկալել, թե ինչպես է պետք ժամանակակից պետություն ստեղծել: Բրիտանիան առանձնանում էր որպես մի ուժ, որը աննախադեպ մուտք ուներ համաշխարհային շուկա ու մարդկանց, ապրանքներն ու գաղափարները համաշխարհային հասարակություններում տեղաշարժելու հնարավորություն: 1815-1914 թվականը Բրիտանական կայսրությունը եղել է իր ժամանակվա աշխարհի նախանձի օբյեկտը:
- Ամերիկա Գեղեցիկ
Հենրի Լյուսը ճիշտ էր:
Դա իսկապես Ամերիկայի դարաշրջանն էր: Միացյալ Նահանգները ստեղծել է մարդկության պատմության ամբողջ ընթացքում ամենամեծ ու արդյունավետ տնտեսական մեխանիզմը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը պահպանեց ազգային պետության համակարգը ավերումից:
Եվ ոչ մի երկիր ավելի շատ շահ չունեցավ հետպատերազմյա ձևավորված համակարգից, որ ստեղծվեց ինքնիշխան պետությունների ու համայնական ազատության զուգորդմամբ, քան ԱՄՆ-ը:
- Օ, Կանադա
Միացյալ Նահանգները, հնարավոր է, ժամանակակից աշխարհակարգի գլխավոր ճարտարապետն է, սակայն մենք շատ ավելի լավ ենք օգտագործում այդ համակարգը, քան ուրիշ որևէ մեկը:
Այժմ դժվար է գտնել ժամանակակից կյանքի դրական որակների օբյեկտիվ «Թոփ 10»-ի ցանկ, որոնք չկան Ավստրալիայում ու Կանադայում: Անցած տարի, օրինակ, Ավստրալիան երրորդն էր Heritage Foundation/Wall Street Journal-ի «Տնտեսական ազատության ինդեքսով»: Կանադան վեցերորդն էր:
Այստեղ Կանադան առաջ է ընկել, քանի որ ունի լրացուցիչ առավելություններ. անդամակցում է աշխարհի լավագույն ռազմական դաշինքին՝ ՆԱՏՕ-ին, մուտք ունի Արկտիկայի բացահայտվող հնարավորություններին ու տնտեսական ռեսուրսներին: Այն նաև առավելություն ունի աշխարհի լավագույն շուկաներից մեկի՝ ԱՄՆ-ին սահմանակից լինելով:
Թե արդյո՞ք Կանադան կկարողանա պահպանել իր մրցակցային առավելություններն ու առաջին տեղ զբաղեցնել, դժվար է ասել: Ժամանակը ցույց կտա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ