600 հազար քաղաքացիների պարտքերը մարելու է վրացական բարեգործություն

600 հազար քաղաքացիների պարտքերը մարելու է վրացական բարեգործություն

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ իշխող կուսակցության ղեկավարած բարեգործական կազմակերպությունը պատրաստ է մարել 600 հազար քաղաքացիների պարտքեր, որոնք քննադատները որակել են որպես հաջորդ շաբաթվա նախագահական ընտրություններից առաջ ձայներ ստանալու փորձ:

Ուշադրությանն արժանի

Վարչապետ Մամուկա Բախտաձեն երկուշաբթի հայտարարել է՝ բարեգործական հիմնադրամը, որը վերահսկում է «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր և նախկին վարչապետ Բիդզինա Իվանիշվիլին, վարկերը մարելու համար կտրամադրի մոտավորապես 1,5 միլիարդ լարի ($ 563 միլիոն):

Բախտաձեն չի մանրամասնել, թե ինչպես են մարվելու պարտքերը, բայց ասել, որ դա կանդրադառնա 600 հազար քաղաքացիների վրա, ովքեր պարտքեր ունեն: Նրանց 90 տոկոսի պարտքը չի գերազանցում 2000 լարի (750 ԱՄՆ դոլար):

Հարավային Կովկասի այս երկրի ընտրողներն առաջիկա չորեքշաբթի պետք է մասնակցեն ընտրություններին և ընտրեն երկու նախկին արտգործնախարարներին՝ Գրիգոլ Վաշաձեին կամ Սալոմե Զուրաբիշվիլիին: Վերջինիս աջակցում է «Վրացական երազանք» կուսակցությունը:

Ընդդիմությունը պարտքի մարման առաջարկը դիտարկում է որպես ձայներ գնելու փորձ: Միավորված ազգային շարժման անդամ Ռոման Գոցիրիձեն նախաձեռնությունը անվանել է «ուղիղ ընտրակաշառք»:

Սա Վրաստանի վերջին նախագահական ընտրություններն են: Ըստ սահմանադրական փոփոխությունների՝ հաջորդ նախագահը կընտրվի ներկայացուցչական համակարգի միջոցով: Փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն հաջորդ նախագահի կառավարման շրջանի վերջում, վարչապետին կդարձնեն երկրի ամենահզոր քաղաքական գործիչը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment