Հիշելով եգիպտոսցի նկարչին, որը միշտ նայում էր դեպի արևելք

Հիշելով եգիպտոսցի նկարչին, որը միշտ նայում էր դեպի արևելք

Հոդվածի առանցքում

  • Շանթը համարձակ հայտարարություններ էր անում, արմատական ​​հայտարարություններ և պնդում էր այն գաղափարները, որոնցում դու լիովին համոզված չես:

Ուշադրությանն արժանի

Ես առաջին անգամ Շանթ Ավեդիսյանին հանդիպեցի 2002 թվականին Երևանում, եկել էր Եգիպտոսից: Ամառ էր, դուք երբեք չեք կարող նրան զանգահարել մինչև կեսօր, կամ էլ կարող եք, բայց պատասխան չեք ստանա: Մենք հանդիպեցինք այնտեղ, որտեղ նա նախընտրում էր՝ լահմաջուանոցում: Եկավ սև հագուստով՝ ամառային այդ շոգին: Թեև լահմաջունն գերազանց էր, բայց հանդիպումը կարծես փորձություն լիներ, նա ձգտում էր ինձ բացահայտել: Մեր ընտանիքների պատմությունները նման են՝ ցեղասպանությունից Եգիպտոս տեղահանված հայերի թոռներ էինք: Այնպիսի զգացում էր, կարծես՝ փորձում էր հասկանալ, թե որքանով եմ հայ ազգայնական: Կիսով չափ եգիպտոսցի լինելով՝ ինձ համար, ինչպես և իր համար, բարդ էր: Զրույցը շատ արագ անցավ, լահմաջուանոցում հանդիպման նպատակն էր պարզել, թե արդյոք ծանոթությունը կշարունակվեր. ստացվեց ևս 15 տարվա բարեկամություն ու մասնագիտական ​​գործընկերություն, որը ես խորապես գնահատում եմ և իսկապես՝ կարոտում իրեն:

«Դա երեխաների սխալ դաստիարակություն է, երբ ծնողները նրանց ասում են, որ Փարիզը արվեստի կենտրոնն է»

Շանթը համարձակ հայտարարություններ էր անում, արմատական ​​հայտարարություններ և պնդում էր այն գաղափարները, որոնցում դու լիովին համոզված չես, որոնք վիճաբանություն կամ ծիծաղ էին առաջացնում: Նա փիլիսոփայական, սուր մտածողություն ուներ և զարմանալիորեն խելացի էր, արհամարհում էր եվրակենտրոն ուղղվածությունը: Նա կարող էր մի նախադասության մեջ հղում անել Իբն Արաբիին և Մաքդոնալդսին:

Կտրուկ էր իր դիտարկումներում, որոնք խայթող էին, քննադատական, փայլուն, հաճախ արմատացած արևմտամետությունը մերժող ու կրկնվող թեմաներով: Նա արհամարհում էր արևելյան գեղագիտության և նյութերի անտեսումը, պատրաստակամորեն քննադատում էր տարածաշրջանի մշակութային խնամակալներին, որոնք ընդունում էին արևմտյանը, հրաժարվելով իրենց ԵՍ-ից:

«Նայիր արևելք», – ասում էր նա,- «ամեն ինչ Սամարգանդում է, Բուխարայում, Հալեպում»: Նրա համար միշտ եղել է Արևելքը, «Մոտ» և «Հեռավոր Արևելք», նա այն մեջբերումների երկրպագուն էր, որոնք առաջացնում էին բարդ հույզեր և պատմություններ:

«Ձեր տան բոլոր իրերը պետք է ծառայեն երեք նպատակի»

Մի քանի օր անց, իր բնակարանում ճաշի հրավեր ստացա,  բայց նաև այցելեցինք շուկա երևանյան իմ վարձակալած տան միջատներին ոչնչացնող քիմիկատներ ձեռք բերելու համար: Մենք նստեցինք հատակի գորգի վրա՝ ցածր սեղանի մոտ, կերանք գեղեցիկ ափսեներում մատուցված աղցաններ և ժամերով զրուցեցինք: Նա աշխատում էր մի շարք երիտասարդների  լուսանկարների վրա, որոնք արվել էին Ադրբեջանի հետ պատերազմում զոհված տղաների ռազմական գերեզմանոցի տապանաքարերի կողքին: Տպավորիչ էր, դրանք կապված էին այն սփյուռքահայերի անունների հետ, որոնք գումար էին նվիրաբերել պատերազմին աջակցելու համար: Ես մտահոգվեցի նրա անվտանգության համար:

Հետո նա նշեց, որ սոցիալիստական իրականության հսկա Մայր Հայաստանի արձանը հսկայական դանակ է պահում է միայն բաստուրմա կտրելու համար:

Այդ բնակարանը, ինչպես և իր տունը Կահիրեում, ամբողջ ծիսակարգային էր ու կոկիկ: Կահիրեի ստուդիայում յուրաքանչյուր առարկա բազմաֆունկցիոնալ էր: Սեղանը դառնում էր նստատեղի թիկնակ, նստարանը վերածվում էր գրադարակի: Ճկուն, շարժվող ճարտարապետություն, ինչպես օրինակ՝ բեդվինների վրանն է:

«Երեք ամիսը մեկ դուք պետք է տեղափոխեք ձեր ամբողջ կահույքը և արվեստի գործերը», – խորհուրդ տվեց ինձ:

Շատ դարակներում պահվում էին թղթի և կտորի վրա արված նրա աշխատանքների փաթեթները: Շանթը հայտնի է իր տրաֆարետների վրա արված նկարներով, որոնք  2000-2001 թթ. Սմիթսոնյան Աֆրիկյան արվեստի ազգային թանգարանում կազմակերպված նրա ցուցադրության հիմքն էին: Դրանք պատկերում էին պատկերներ՝ հիմնված 1950- 60-ական թվականներին Կահիրեում ներկայացված լուսանկարների ու գովազդների վրա, վառ գույներով ու նախշերով:

40 տարի հրապարակումներից արված տրաֆարետային աշխատանքները չպետք է դիտվեն որպես Եգիպտոսի անցյալի հանդեպ կարոտախտ, փոխարենը պետք է միաժամանակ նայել են այդ պատկերների բովանդակությանն ու կառուցվածքներին:  Պետական լրատվամիջոցներից շատերի կարծիքով՝ դրանք ներկայացնում են Եգիպտոսը հետգաղութատիրական ժամանակաշրջանում: Մենք տեսնում ենք Օմ Կալթումին և Ջամել Աբդել Նասերին, ինչպես նաև Սայիդ Ջամալ ալԴին ալ-Աֆղանիին (հեղափոխականի, որը պայքարել է գաղութացման դեմ) և արաբ աղջկա, որը նռնակ է պայթեցնում: Աշխատանքն ավելի շատ բացահայտում է հաղորդակցվելու նրանց մտադրությունը, քան ներկայացնում համաժողովրդական պատկերներ:

Շանթը նաև ցանկանում է, որ մենք տեսնենք նյութն ու մեթոդը: Աշխատանքների մեծ մասը կատարվում է տպագրության կետերից ստացված ստվարաթղթե փաթեթավորման նյութերի և Եգիպտոսում ու հարևան երկրներում ավանդույթ դարձած տպագրական թղթերի վրա:

«Պարզ» նյութի հետ նրա հարաբերությունը սկսվել է ճարտարապետ Հասան Ֆաթիի համար աշխատելու տարիներին, ում հետ նա սերտ կապեր ուներ Կանադայից և Եվրոպայից վերադառնալուց հետո: Ֆաթին, որը երես թեքեց եվրոպական մոդելից, ինքնուրույն վերապատրաստվեց, ստեղծեց կառույցներ`գովազդելով  տեղական նյութերն ու տեխնիկան, դրանք պարզ էին, հիմնված շինարարության տեղական մեթոդների վրա: Ֆաթիի հետ անցկացրած ժամանակը Շանթին օգնեց ազատվել արևմտյան հայացքների «չարաշահում»-ից, «մաքրվել» եվրոպական արվեստի ուսումից և ավելի ուշադիր նայել իր շուրջը:

Դա կարող էր նաև ամրապնդել նրա անտեսանելիի մեջ պոեզիա գտնելու, բարձր / ցածր արժեքային համակարգերի միջև բաժանումը վերացնելու ունակությունը, հետագայում էլ զարգացնել ձևերի իր սեփական հարուստ լեզուն, գույնն ու մոտիվը, որոնք ներկայանալու էին  գործվածքի ու թղթի վրա իր աշխատանքներում: (2017 թ.-ին Մադրիդում Սաբրինա Ամրանիի պատկերասրահում կազմակերպվել էր Շանթի ցուցահանդեսը, որտեղ ներառված էին նրա 1970- 2016 թ.թ. արված էսքիզներն ու  լուսանկարները:

Կահիրե իմ վերջին այցի ժամանակ նա պնդեց, որ գնանք «մանկական փողոց», միասին քայլեցինք Ալ Աթաբայի բազմամարդ փողոցով, նայեցինք էժան պլաստիկ ծաղիկներին, կենդանիների թղթե դիմակներին, պլաստիկ պայուսակներին: Մանկական փողոցը երկար էր, լի բազմաթիվ խանութներով, որոնք վաճառում էին նորաձև դեկորատիվ ձեռքի աշխատանքներ մանկական երեկույթների համար: «Դալիա, այստեղ նայիր», – ասաց նա անկեղծ ուրախությամբ: Նա շոշափում էր իրերն ու նկատում մանրամասները: Մի անկյունում գնեց շողացող, շատ գունավոր LED լույս: «Սա իմ հյուրասենյակի համար է», – ասաց նա: Ինձ համար գնեց պլաստիկե թերթիկներ, կրկնվող գունային նկարներով: «Դու պետք է սա օգտագործես քո աշխատանքում»: Դա Շանթն էր իր տարարեքի մեջ Կահիրեի վառ գիշերում: Մի պահ խառնաշփոթ առաջացավ և նեղ փողոցով երևաց փոքրիկ տղան մեծ ձիու վրա նստած: Լուսինը պայծառ էր: Շանթը ժպտում էր:

Ես բախտավոր եմ, որ նրա երկու ստեղծագործություններն ունեմ մեկը` Կալթումը, ձեռքերը վեր բարձրացրած, բերանը կիսաբաց: Մյուսը Նասերն էր՝ ձեռքը ծնոտի տակ դրած, մտածկոտ: Նրանք երկուսն էլ կիսադեմք կարծես դուրս են գալիս շրջանակից ու ընդմիշտ նայում արևելքին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment