Իտալիան Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի հետ կարող է խնդիրներ ունենալ Ռուսաստանի պատճառով

Իտալիան Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի հետ կարող է խնդիրներ ունենալ Ռուսաստանի պատճառով

Հոդվածի առանցքում

  • Իտալիան գնում է առճակատման, հինգշաբթի այդ երկիրը սպառնացել է վետո կիրառել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների վրա:  Ըստ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի՝ խնդիրները պետք է կարգավորվել ոչ թե տանկերի միջոցով, այլ սեղանի շուրջ բանակցելով: Փոխվարչապետը հայտնի է իր ռուսամետ հայացքներով:

Ուշադրությանն արժանի

Իտալիան Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության հետ խնդիրներ կունենա, քանի որ պատրաստվում է Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու վրա վետո դնել:

Մոսկվա կատարած այցի ժամանակ, ռուսամետ համարվող Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին ասել է, որ Հռոմը հնարավոր է արգելափակի Մոսկվայի հանդեպ պատժամիջոցները, որոնք կիրառվել էին 2014-ին Ղրիմի անեքսիայից հետո:

Անհատական հաշիվների սառեցում, զինամթերքի արտահանման էմբարգո և ֆինանսական  սահմանափակում. պատժամիջոցների ժամկետը լրանում է հունվարին:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պարոն Սալվինին որակել է «տնտեսական, սոցիալական ու մշակութային խելագարություն և անհեթեթություն», որի պատճառով Իտալիան միլիարդավոր եվրոյի վնաս է կրել:

«Եթե մեզ պատժամիջոցներ կիրառելու մասին հարց տան, ապա ես կասեմ՝ ոչ»:

Սալվինիին նաև հարցրել են, արդյոք հունիսին իշխանության եկած կառավարությունը կարո՞ղ է վետո կիրառել ԵՄ պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու դեմ, Սալվինին պատասխանել է. «Եվրոպայում մենք միայն մեկ անգամ կարող են վետոյի հաղթաթուղթը կիրառել»:

Այս հարցը Բրյուսել-Հռոմ բազմաթիվ տարաձայնություններից մեկն է:

«Հույս ունենք` Բրյուսելում կհասկանան, որ շատ հեռու են գնացել, սահմանն անցել են, ժամանակն է վերադառնալ Ռուսաստանի և Իտալիայի հետ լավ հարաբերություններին»:

Իտալիան տարիներ շարունակ ընդդիմացել է՝ պնդելով, որ պատժամիջոցներն իտալական բիզնեսին հսկայական վնաս են հասցնում, Իտալիան Ռուսաստան էր արտահանում միլիոնավոր եվրոյի համարժեք շքեղ ապրանքներ, կահույք, նորաձևության պարագաներ, մթերք և գինի:

Փոխվարչապետ Սալվինին, որը նաև ներքին գործերի նախարարն է, համարվում է ռուսամետ: Նա բազմիցս նշել է, որ հասարակ իտալացիներն ու հատկապես բիզնեսմենները պատժամիջոցների պատճառով ահռելի ֆինանսական վնաս են կրում:

Ռուսաստանի սահմանակից երկրներում, մասնավորապես՝ Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորավարժությունների վերաբերյալ նա ասել է. «2018 թվականին խնդիրները պետք է կարգավորվեն ոչ թե տանկերի միջոցով, այլ սեղանի շուրջ բանակցելով»:

Սալվինին իր կուսակցության դիրքերը հատկապես ամրապնդել է վերջին ամիսներին իր հականերգաղթային քաղաքականության շնորհիվ: Նա տարբեր առիթներով նշել է, որ չի վախենա և կկիրառի վետո դնելու իր իրավունքը:

«Պատժամիջոցները քայքայում են մեր ընկերություններն ու Ռուսաստանի հասարակությունը», – ասել է Սալվինին:

Ռուսաստանի հանդեպ Իտալիայի մեղմ քաղաքականությունը ռիսկեր է պարունակում, քանի որ Բրիտանիան Եվրամիության մի շարք երկրների հետ ավելի կոպիտ քաղաքականության կողմնակից է:

Իտալիան Եվրամիության միակ երկիրն է, որ բացեիբաց ընդդիմանում է Մոսկվայի  հանդեպ կիրառվող պատժամիջոցներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment