ԱՄՀ. Թրամփի առևտրային պատերազմը Չինաստանի և Եվրոպայի հետ հարվածում է գլոբալ աճին

ԱՄՀ. Թրամփի առևտրային պատերազմը Չինաստանի և Եվրոպայի հետ հարվածում է գլոբալ աճին

Հոդվածի առանցքում

  • ԱՄՀ-ն զգուշացրել է՝ առևտրային խոչընդոտների պահպանման հետևանքով եկող տարի գլոբալ տնտեսության աճի նվազման կանխատեսումները կհաստատվեն:

Ուշադրությանն արժանի

Կան կախատեսումներ, որ Չինաստանի և Եվրոպայի հետ Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմը կհարվածի այս տարվա գլոբալ աճի տեմպին և դա կանդրադառնա նաև  2019 թվականի վրա: Այս մասին իր կանխատեսումն է արել Արժույթի միջազգային հիմնադրամը՝ համաշխարհային տնտեսության վիճակն ուսումնասիրելուց հետ:

ԱՄՆ նախագահի պրոտեկցիոնիստական քաղաքականության էսկալացիան, որը չինական որոշ ապրանքատեսակների ներմուծման վրա տուրքերի կրկնապատկման հետևանք է, հանգեցրեց խոշորագույն առևտրային պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի տնտեսության աճի անկմանը:

Սպասվում է, որ առևտրային հակասությունների պատճառով կդանդաղի նաև Մեծ Բրիտանիայի տնտեսության զարգացումը՝ չնայած Brexit- ի անորոշությունը շարունակում է ավելի մեծ վնաս պատճառել Միացյալ Թագավորության ընդլայնման հեռանկարին: Այս մասին ասել են ԱՄՀ-ի պաշտոնյաները:

ԱՄՀ-ն նաև նշել է, որ չնայած ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների վատթարացմանը, համաշխարհային տնտեսությունն այս տարի կաճի 3.7% -ով, 2019-ին գրեթե նույն ցուցանիշով՝ 3.9% -ով: Այս  կանխատեսումներն արվել է ապրիլին ներկայացված հաշվետվությունում:

Բարձրաստիճան պաշտոնյաները զգուշացրել են, որ առևտրային խոչընդոտների պահպանումը նշանակում է, որ եկող տարի տնտեսության աճի նվազման մասին կանխատեսումները կհաստատվեն: Համաշխարհային տնտեսական հեռանկարի մասին հաշվետվությունը թողարկվել է Բալիում անցկացվող ամենամյա հանդիպման նախօրեին: Այն, որպես կանոն, հրապարակվում է  տարին երկու անգամ:

Հիմնադրամի պաշտոնյաներն ասում են, որ գլոբալ տնտեսության զարգացման տեմպերի նվազումը մի շարք զարգացող երկրների արժույթների արժեզրկման հետևանք է, որի պատճառով բարձրացել են ներմուծվող ապրանքների ու հատկապես՝ նավթի գները:

Անցյալ ամիս ԱՄՆ նախագահը լրացուցիչ 200 միլիարդ դոլարի տուրքեր հաստատեց չինական ապրանքների վրա, Չինաստանն էլ պատասխանեց 60 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ տուրքերով: Ավելի վաղ ԱՄՆ-ն տուրքեր էր նշանակել պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների ներմուծման վրա:

ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Թրամփի 1.1 մլրդ դոլարի չափով հարկերի կրճատման հատևանքով այս տարի կգրանցվի ԱՄՆ ՀՆԱ-ի 2,9% աճի, իսկ հաջորդ տարի առևտրի վատթարացման ու միանվագ պետական սուբսիդիաների հետևանքով՝ 2,5% անկում:

Գերմանիայի տնտեսությունը 2018-2019 թվականներին կգրանցի 2% -ից բարձր աճ, սակայն ԱՄՀ պաշտոնյաները Բեռլինին զգուշացնում են՝ առաջիկա երկու տարիներին 1,9%-ից ավելին ակնկալելը սխալ կլնի:

2018-1919թթ.-ին անկում կգրանցի նաև եվրոգոտու մյուս խոշոր երկիր Ֆրանսիան:

Մեծ Բրիտանիայի՝ հաջորդ տարվա համար 1,5% կանխատեսումը պահպանվում է, սակայն այս տարվա ավելի վաղ կանխատեսված 1,3% աճը Brexit-ի անորոշության պատճառով կնվազի մինչև 1,1%:

ԱՄՀ-ն նշել է. «Առևտրային լարվածության խորացումը և դրա հետ կապված  քաղաքականության անորոշության աճը կարող է ազդել գործնական ու ֆինանսական շուկաների տրամադրության վրա, հրահրել ֆինանսական շուկայի անկայունություն, դանդաղեցնել ներդրումներն ու առևտուրը»:

Ըստ ԱՄՀ-ի, Թրամփի հետագա հարվածների դեպքում երկրները պետք է համախմբվեն՝ մարտահրավերները լուծելու համար: Տնտեսության աճին նաև խանգարում է ազգայնական առևտրային քաղաքականությունը: «Միասնական ջանքերը կարևոր են ֆինանսական կարգավորմանն ուղղված բարեփոխումների ծրագրերն ավարտին հասցնելու, միջազգային հարկումը ամրապնդելու, կիբեռանվտանգությունն ուժեղացնելու, կոռուպցիայի դեմ պայքարի և կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար», – նշվում է հայտարարության մեջ:

Զեկույցի հրապարակումից առաջ, ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Մաուրիս Օբսթֆելդը կոչ է արել կառավարություններին հրաժարվել հավելյալ ծախսերից: Նա զգուշացրել է, որ լրացուցիչ փոխառություններն ավելի խոցելի կդարձնեն տնտեսությունը:

Զեկույցում նշվել է նաև, որ «հարկային քաղաքականությունը պետք է ուղղված լինի հաջորդ ճգնաժամի համար բուֆերների վերակառուցմանը: Զբաղվածության խնդիր չունեցող կամ դեֆիցիտի ավելցուկ գրանցող երկրներում (մասնավորապես՝ ԱՄՆ-ում)  պետական պարտքը պետք է կայունացվի եւ կրճատվի»:

Օբսթֆելդի նախազգուշացումը կրկնում է անցած ամիս Մեծ Բրիտանիայի պետական ֆինանսների վերաբերյալ ԱՄՀ զեկույցը, որտեղ կանցլեր Ֆիլիպ Հեմմոնդին զգուշացվում էր լրացուցիչ հարկերի կամ այլ ծախսերի կրճատման շնորհիվ 20 միլիարդ ֆունտ ստերլինգով ավելացնել առողջապահական բյուջեն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment