5 կանայք, որոնք պայքարել են նախագահի պաշտոնի համար

5 կանայք, որոնք պայքարել են նախագահի պաշտոնի համար

Հոդվածի առանցքում

  • Դեմոկրատական ​​կուսակցությունն ունի իր կին առաջատարը երկրի ամենաբարձր պաշտոնի համար պայքարում: Բայց Քլինթոնն առաջին կինը չէ, որ պայքարում է նախագահի պաշտոնի համար: Եղել են ևս հինգը, որոնք ձգտել են Սպիտակ տուն:
  • Վիկտորիա Վուդհալը նախագահի ընտրություններին մասնակցել է մոտ 50 տարի առաջ, մինչև 19-րդ փոփոխությունը թույլ կտար կանանց մասնակցել քվեարկությանը: Չնայած պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ, արդյոք նրա անունը հայտնվել է համաժողովրդական քվեաթերթիկների վրա(կամ արդյոք նա ստացել է որևէ ձայն), նրանք համակարծիք են, որ Վուդհալի մասնակցությունը պատմական էր:
  • Նրա նախագահական պայքարը տուժեց ճակատագրական հարվածից, երբ նրան ձերբակալեցին անպարկեշտ արտահայտությունների մեղադրանքով: Մի հոդվածում նա Հենրի Վորդ Բիչերի և ծխի անդամի մի կնոջ միջև կապը շնացող սեր էր կոչել և դա ընտրություններից մի քանի օր առաջ էր:
  • Գրեյսի Ալենը նախագահական ընտրապայքարը սկսել է որպես միջոց, որպեսզի տեղեկություն տարածի իր երերուն ռադիո շոուի՝ The Hinds Honey & Almond Cream ծրագրի մասին, որը ներկայացնում էին Ջորջ Բերնսը և Գրեյսի Ալենը: Իր երգիծական քարոզարշավի ժամանակ Ալենը ծաղրել է քաղաքական համակարգը, կուսակցության կոնվենցիան:
  • Շիրլի Չիսհոլմը պատմության մեջ առաջին աֆրո- ամերիկացի կինն է, որը 1968-ին Կոնգրեսում ընտրվել է: Սակայն նա խոստովանել է. Երբեմն մտածել եմ, որ շատ հեռուն եմ գնացել ընդդիմանալով շատերին»: 1972 թվականին Չիսհոլմը որոշել է չենթարկվել այդ տարաձայնություններին և Դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու համար հայտ է ներկայացրել:
  • 1972 թվականը շատ լավ տարի էր կանանց համար նախագահի թեկնածուներ առաջադրվելու հարցում: Լինդա Ջենեսը, որը քարտուղար էր Ատլանտայից, միացավ պայքարին որպես սոցիալիստական ​​բանվորական կուսակցության թեկնածու: Ջենեսն, իրականում կիսում էր առաջադրումը մեկ այլ կին թեկնածու Էվելին Ռիդի հետ և դուրս մնաց:
  • Որպես երրորդ կուսակցության թեկնածու, Ջիլ Սթեյնի մասնակցությունը 2012-ի աղմկոտ նախագահի ընտրություններին ավելի շուտ ընդունվեց որպես երկրորդական, այլ ոչ կարևոր իրադարձություն: Սակայն, ըստ էության, Սթեյնի նախագահի թեկնածությունն ամենահաջողակն էր կանանց շրջանում:

Ուշադրությանն արժանի

Հիլարի Քլինթոնն առաջինը չէ 

Բոլորը սպասում էին կիրակի արված հայտարարությանը, ըստ որի Հիլարի Ռոդհամ Քլինթոնը մասնակցելու է 2016-ի նախագահի ընտրություններին: Դեմոկրատական ​​կուսակցությունն ունի իր կին առաջատարը երկրի ամենաբարձր պաշտոնի համար պայքարում: Բայց Քլինթոնն առաջին կինը չէ, որ պայքարում է նախագահի պաշտոնի համար: Եղել են ևս հինգը, որոնք ձգտել են Սպիտակ տուն:

Անունը. Վիկտորիա Վուդհալ

Ընտրապայքարի տարին՝ 1872

Կուսակցությունը՝ Հավասար իրավունքների կուսակցություն

Ձայներ՝ Պաշտոնական ոչ մի ձայն չի արձանագրվել

Ծրագիր՝ Համընդհանուր ընտրական իրավունք, քաղաքական բարեփոխումներ, քաղաքացիական իրավունքներ և սոցիալական բարեկեցություն:

Վիկտորիա Վուդհալը նախագահի ընտրություններին մասնակցել է մոտ 50 տարի առաջ, մինչև 19-րդ փոփոխությունը թույլ կտար կանանց մասնակցել քվեարկությանը: Չնայած պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ,  արդյոք նրա անունը հայտնվել է համաժողովրդական քվեաթերթիկների վրա(կամ արդյոք նա ստացել է որևէ ձայն), նրանք համակարծիք են, որ Վուդհալի մասնակցությունը պատմական էր ոչ միայն այն պատճառով, որ նա առաջին կինն էր, որը ձգտում էր այդ պաշտոնին, այլև նրա օգնական Ֆրեդերիկ Դուգլասի պատճառով, որն առաջին աֆրո-ամերիկացին էր, ում թեկնածությունն առաջադրել էին փոխնախագահի պաշտոնում:

Վուդհալն իր առաջադրվելու մասին հայտարարել է 1870-ին New York Herald-ին ուղղված նամակում. «Ես … պնդում եմ, որ իրավունք ունեմ խոսել այս երկրի ընտրելու իրավունք չունեցող կանանց  անունից և հավատում եմ, որ հասարակական կյանքում կանանց նկատմամբ գոյություն ունեցող համընդհանուր նախապաշարումները շուտով կվերանան և այժմ ես ինձ հայտարարում են նախագահի թեկնածու»: Սակայն Վուդհալը հակասական ու բևեռացված հայացների տեր կին էր, ազատ սիրո ջատագովներից և չէր հանդուրժում, երբ հասարակությունը դատապարտում էր ազատագրված կանանց, սակայն, աչք էր փակում տղամարդկանց սիրավեպերի վրա:

Նրա նախագահական պայքարը տուժեց ճակատագրական հարվածից, երբ նրան ձերբակալեցին անպարկեշտ արտահայտությունների մեղադրանքով: Մի հոդվածում նա Հենրի Վորդ Բիչերի և ծխի անդամի մի կնոջ միջև կապը շնացող սեր էր կոչել և դա ընտրություններից մի քանի օր առաջ էր:

Վուդհալի քարոզարշավը համատարած ծաղրանքով էին ընդունում, բայց պարզ չէ, արդյոք  հաղթելու դեպքում էլ նա կկարողանար զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ այդ ժամանակ ընտրություններում նա 34-րդն էր:

Անունը. Գրեյսի Ալեն

Ընտրապայքարի տարին. 1940

Կուսակցությունը՝ Անակնկալ կուսակցություն

Ձայները՝ Անհայտ է

Ծրագիր՝ «Կարմիր ծառը հարմարեցված հանգուցավոր սոճիի հետ»

Գրեյսի Ալենը նախագահական ընտրապայքարը սկսել է որպես միջոց, որպեսզի տեղեկություն տարածի իր երերուն ռադիո  շոուի՝ The Hinds Honey & Almond Cream ծրագրի մասին, որը ներկայացնում էին Ջորջ Բերնսը և Գրեյսի Ալենը: Իր երգիծական քարոզարշավի ժամանակ Ալենը ծաղրել է քաղաքական համակարգը, կուսակցության կոնվենցիան: Քարոզարշավը ներառել է նաև  Ազգային կարճ տուրը, Հարվարդի համալսարանի դրական եզրակացությունը և Կանանց Ազգային  մամուլի ակումբում Էլեանոր Ռուզվելտի զրույցի հրավերը:

«Իմ մրցակիցներն ասում են, որ դեռ չեն պատրաստվում պայքարել իմ դեմ, այսինքն մինչև կովերին տուն տանելը», – ասել է նա իր քարոզարշավի ելույթում: «Այնպես որ, նրանք ընդունում են, կովերը տանը չեն: Իսկ ինչո՞ւ տանը չեն: Որովհետև նրանց դուր չի գալիս ֆերմայի պայմանները: Կովերը խելացի են: Նրանք տուն չեն գա մինչև Սպիտակ տունը կին չղեկավարի»: Թեև Ալենը ստացել էր ձայների մասին տեղեկությունը, պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ թվի հարցում:

Անունը. Շիրլի Չիսհոլմ

Ընտրապայքարի տարին՝ 1972

Կուսակցությունը՝ Դեմոկրատական

Ձայները՝ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի 152 պատվիրակի ձայն

Ծրագիր՝  Հավասար իրավունքներ և տնտեսական արդարություն

Շիրլի Չիսհոլմը պատմության մեջ առաջին աֆրո- ամերիկացի կինն է, որը 1968-ին Կոնգրեսում ընտրվել է: Սակայն նա խոստովանել է. Երբեմն մտածել եմ, որ շատ հեռուն եմ գնացել ընդդիմանալով շատերին»: 1972 թվականին Չիսհոլմը որոշել է չենթարկվել այդ տարաձայնություններին և  Դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու համար հայտ է ներկայացրել:

Չիսհոլմն իրեն կոչում էր «ժողովրդի թեկնածու», բայց պայքարում էր, որ իրեն ընդունեն որպես կենսունակ թեկնածուի: Նրա անկազմակերպ և վատ ֆինանսավորված  քարոզարշավը չօգնեց, բայց նա  չորրորդ տեղը զբաղեցրեց դեմոկրատական ​​կուսակցության ազգային համագումարում առաջադրված թեկնածուների մեջ: Նա պարտվեց նահանգապետ Ջորջ ՄքԳովերնին (ով, իր հերթին, պարտվեց Ռիչարդ Նիքսոնին):

Չնայած Չիսհոլմն առաջին կինը չէր, որ ներկայացվում էր դեմոկրատների կողմից, նա ամենակենսունակն էր մինչև այդ պահը:  Եվ չնայած նրան հարգում են քաղաքական գործունեության համար, այնուամենայնիվ Չիսհոլին այսօր այնքան լուրջ չեն ընդունում, որքան Քլինթոնին:

Անունը. Լինդա Ջենես

Ընտրապայքարի տարին՝ 1972

Կուսակցությունը՝ Սոցիալիստական ​​աշխատավորական կուսակցություն

Ձայները՝ 83.380

Ծրագիր՝ Կանանց ազատագրում, վերջ Վիետնամի պատերազմին

1972 թվականը շատ լավ տարի էր կանանց համար նախագահի թեկնածուներ առաջադրվելու  հարցում: Լինդա Ջենեսը, որը քարտուղար էր Ատլանտայից, միացավ պայքարին որպես  սոցիալիստական ​​բանվորական կուսակցության թեկնածու: Ջենեսն, իրականում կիսում էր առաջադրումը մեկ այլ կին թեկնածու Էվելին Ռիդի հետ և դուրս մնաց, քանի որ տարիքի պատճառով չէր համապատասխանում քվեարկության պահանջներին:

Ի դեպ,  Ջենեսը բազմիցս  Դեմոկրատական թեկնածու Ջորջ Մքգովերնին բանավեճի է հրավիրել, վերջինը մերժել է: Ջենեսը կանխատեսել է իր պարտությունը, հայտարարելով, որ «սոցիալիստներն այնքան հիմար չեն, որ ընդունեն, թե այս տարի հաղթելու հնարավորություն ունեն»: Նա ճիշտ էր և չնայած մամուլի սառը վերաբերմունքին ու քարոզարշավի ֆինանսական խնդիրներին, նրան հաջողվեց հավաքել  ավելի քան 83,000 ձայն:

Անունը. Ջիլ Սթեյն

Ընտրապայքարի տարին՝ 2012

Կուսակցությունը՝ Կանաչների կուսակցություն

Ձայները՝ 469.015

Ծրագիրը՝ Կանաչ աշխատատեղեր և բնապահպանական պաշտպանություն

Որպես երրորդ կուսակցության թեկնածու, Ջիլ Սթեյնի մասնակցությունը 2012-ի աղմկոտ նախագահի ընտրություններին ավելի շուտ ընդունվեց որպես երկրորդական, այլ ոչ կարևոր իրադարձություն: Սակայն, ըստ էության, Սթեյնի նախագահի թեկնածությունն ամենահաջողակն էր կանանց շրջանում:

Սթեյնը բժիշկ էր, որը մասնագիտացել էր շրջակա միջավայրի առողջության ոլորտում և ընտրապայքարին էր մասնակցում Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնը ստանձնելու երկու անհաջող փորձից հետո: «Մարդիկ հարցնում են ինձ, թե ինչու եմ շարունակում քաղաքական պայքարը  կեղծված համակարգում», – ասել է նա է 2012-ի ելույթում:

«Պատասխանը շատ պարզ է: Ես շարունակում եմ պայքարել, քանի որ, երբ խոսքը վերաբերում է մեր երեխաներին, մայրերը չեն հանձնվում»: Չնայած Սթեյնը համընդհանուր քվեարկությամբ ստացել է ձայների 0.36 տոկոսը,  նա չի հանձնվում և արդեն հայտարարել է 2016-ի ընտրություններին հետազոտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment