5 պարզ քայլեր, որոնք կբարձրացնեն որոշումների կայացման արդյունավետությունը
Հոդվածի առանցքում
- երբ խաղադրույքները բարձրանում են, և դուք կանգնած եք ծայրահեղ կարևոր բիզնես որոշման առջև, մի' հետաձգեք այն դժվարության պատճառով:
- Որոշում կայացնելը կարող է շատ բարդ լինել, քանզի դու չափազանց անձնավորում ես գործընթացը, որի արդյունքից է կախված, թե ինչպես դու քեզ կզգաս: Կարո՞ղ ես օբյեկտիվորեն լուծել այդ խնդիրը: Այո': Աչքի անցկացրու բոլոր պատճառները և քո զգացմունքներն ու սեփական ես-դ դի'ր մի կողմ:
- Հաջողական գործարարները սիրում են օգնել միմյանց: Փորձագետի օգնությունը ստանալու համար, փնտրե'ք ձեր խնդրի շրջանակներում փորձ ունեցողների, այնուհետև օգնության խնդրանքով 2-3 արագ նոտա ուղարկեք: Ծառայեցրե'ք փաստերը, մտքերը և ընտրված տարբերակները:
- Միակ բանը, որն ավելի վատ է տվյալներ չունենալուց, սխալ տվյալներ ունենալն է, այնպես որ զգոն եղեք որոշում կայացնելու գործընթացում: Փնտրեք վստահելի տվյալներ և ձեր որոշում կայացնելու ունակությունը կբարելավվի: Կան տասնյակ ուղիներ յուրաքանչյուր որոշումը մեղմելու համար, սակայն առաջին հերթին, դուք լիովին պետք է բացահայտեք այդ ռիսկերը: Իմանալով ռիսկերի մասին` որոշումներ կայացնելուց առաջ մի փոքր հանգստացեք:
Ուշադրությանն արժանի
Գործարարներն օժտված են խնդիրների լուծման բնատուր տաղանդով: Բարդ խնդիրների լուծման համար դուք պետք է բարդ որոշումներ կայացնեք: Այս գրառման մեջ ներկայացված են հինգ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ բարելավելու որոշումների կայացման գործընթացը:
1.Մի‘ հետաձգեք
Պարզ որոշումները զվարճալի են: Ձեր կատարվելիք գործողությունների ցանկում կարող եք նշել այն որպես արված աշխատանք և թեթևացած շունչ քաշել: Սակայն, երբ խաղադրույքները բարձրանում են, և դուք կանգնած եք ծայրահեղ կարևոր բիզնես որոշման առջև, մի’ հետաձգեք այն դժվարության պատճառով:
Յուրաքանչյուր օր ժամանակ տրամադրեք ձեր որոշումների իրականացման համար` հաշվի առնելով իրական, ռիսկային և կողմնակի գործոնները: Այդ ընթացքում ուշադրության կենտրոնում պահեք ձեր որոշման երկրորդական, երրորդական հետևանքները:
Խնդիրները գորգի տակ թաքցնելը ձեզ չի օգնի ավելի լավ որոշում կայացնել:
2.Զսպի‘ր ես-դ և զգացմունքներդ
Որոշում կայացնելը կարող է շատ բարդ լինել, քանզի դու չափազանց անձնավորում ես գործընթացը, որի արդյունքից է կախված, թե ինչպես դու քեզ կզգաս: Կարո՞ղ ես օբյեկտիվորեն լուծել այդ խնդիրը: Այո’: Աչքի անցկացրու բոլոր պատճառները և քո զգացմունքներն ու սեփական ես-դ դի’ր մի կողմ:
Պատկերացրու, որ բիզնեսդ բավարար եկամուտներ չի ապահովում սխալ ընտրված թիրախային լսարանի պատճառով: Ո՞րն է դրա իրական պատճառը:
- Արդյո՞ք ունեք որոշակի ուղղվածություն
- Ճի՞շտ են ձեր գնաբաշխումները
- Ձեր թիրախային գնորդները ծանո՞թ են ձեր ապրանքնանիշին
- Ի՞նչը կարող է օգնել քեզ լուծել այս խնդիրները:
Դուք կարող եք ավելի լավ որոշում կայացնել` կենտրոնանալով բուն փաստերի, այլ ոչ թե սեփական թերությունների վրա: Եթե բիզնեսում`մարքեթինգից մինչև հաճախորդների սպասարկում, օգնության կարիք ունեք, ապա պետք է ունենաք տարբերակներ:
3.Հարցրե‘ք փորձագետին
Ձեր կայացրած որոշումը, ամենայն հավանականությամբ, կատարվել է վաղուց: Քանի դեռ խնդիրները, որոնց դուք փորձում եք լուծում տալ, յուրահատուկ են ձեր համար, շատ հնարավոր է, որ ուրիշ մեկը արդեն հանգուցալուծել է այն ավելի լայն մասշտաբով:
Հաջողական գործարարները սիրում են օգնել միմյանց: Փորձագետի օգնությունը ստանալու համար, փնտրե’ք ձեր խնդրի շրջանակներում փորձ ունեցողների, այնուհետև օգնության խնդրանքով 2-3 արագ նոտա ուղարկեք: Ծառայեցրե’ք փաստերը, մտքերը և ընտրված տարբերակները:
Երրորդ կողմին չեզոքացնելը կօգնի ձեզ օբյեկտիվ որոշում կայացնել: Աշխատեք ապացուցված մեթոդով` չփորձելով վերաիմաստավորել նոր ուղին:
4.Հարցում ուղարկե’ք հիշողությանը
Ձեր որոշումների համար երբևէ չեք ունենա ամբողջական տվյալներ: Դա նորմալ է: Ճիշտ տվյալներ փնտրելը դեռևս ձեր պարտավորությունն է: Ընկերոջ կարծիքի վրա հենվելը՝ որպես վստահելի աղբյուր, կարող է ձեր վայրէջքի պատճառը դառնալ: Փոխարենը օգտագործեք հաճախորդների որակական և քանակական կարծիքը: Օգտագործե’ք նաև ոլորտի միտումները, հետազոտական հաշվետվությունները, իսկ ռազմավարական քայլ կատարելիս խորհրդակցեք ձեր ոլորտի փորձագետների հետ:
Միակ բանը, որն ավելի վատ է տվյալներ չունենալուց, սխալ տվյալներ ունենալն է, այնպես որ զգոն եղեք որոշում կայացնելու գործընթացում: Փնտրեք վստահելի տվյալներ և ձեր որոշում կայացնելու ունակությունը կբարելավվի:
5.Պլանավորե‘ք վատագույն ավարտը
Որոշում կայացնելու վերջնական քայլը խորքային ռիսկերի բացահայտումն է:
Ես սիրում եմ կոչել այն վատթարագույն ավարտի պլանավորում: 10 րոպե տրամադրեք կայացվելիք որոշումից հետո ամենասարսափելի ավարտը պատկերացնելու համար: Օրինակ` եթե դուք պատրաստվում եք աշխատանքից ազատել որևէ մեկին, ապա ո՞րն է բացարձակ վատագույն արդյունքը: Գուցե նրանք հայցով դիմեն դատարան` աշխատանքից ազատելու ընթացակարգը խախտելու համար կամ գուցե թիմը կորցնի մոտիվացիան: Կան տասնյակ ուղիներ յուրաքանչյուր որոշումը մեղմելու համար, սակայն առաջին հերթին, դուք լիովին պետք է բացահայտեք այդ ռիսկերը: Իմանալով ռիսկերի մասին` որոշումներ կայացնելուց առաջ մի փոքր հանգստացեք:
Սխալ որոշում կայացնելու դեպքում, մի’ մեղադրեք ինքներդ ձեզ: Փոխարենը փորձեք պարզել անհաջողության պատճառները, ապա` գրառե’ք դրանք, ապագայում միևնույն սխալը չկրկնելու համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ