5 շաբաթ և պատարագը դեռ շարունակվում է. Նիդեռլանդներում միգրանտների ընտանիքին փրկում են արտաքսումից
Ուշադրությանն արժանի
Հինգ շաբաթ առաջ Նիդեռլանդներում քահանան սկսեց սովորական թվացող պատարագը, որը, սակայն, դեռ շարունակվում է: Դրան միացել են հարյուրավոր մարդիկ և ոչ մի նշան չկա, որ այս պատարագը շուտով կավարտվի:
Հագայի Բեթել եկեղեցին այսպես փորձում է արտաքսումից պաշտպանել հայ ընտանիքին, որը Նիդեռլանդներում 9 տարի ապաստան խնդրելուց հետո մերժվել է: Թեև կան պնդումներ, որ նրանց կյանքին վտանգ կսպառնա, եթե վերադառնան հայրենիք:
Պատարագի մասնակցիցները օգտվում են Նիդեռլանդների օրենսդրությունից, որն արգելում է իրավապահներին գործողություններ իրականացնել այն վայրերում, որտեղ տեղի է ունենում կրոնական ծիսակարգ: Նրանց ռազմավարությունը պարզ է` եկեղեցում ապաստան են տվել ներգաղթյալների ընտանիքին և ամեն ինչ անում են, որ պատարագը շարունակվի:
Սկզբում այդպես վարվելը լուրջ մարտահրավեր էր այն մի քանի մարդու համար, որ զբաղվում էին կազմակերպչական հարցերով: Նրանք խնդրել էին հոգևորականներին հերթափոխով շարունակել պատարագը: Երբ ժամանակի հետ հարցը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում, ամեն ինչ ավելի պարզ դարձավ:
«Արդեն ավելի քան 450 հոգևորականներ` քահանաներ, հովիվներ, սարկավագներ, երեցներ երկրի բոլոր անկյուններից հավաքվել են և հերթափոխով իրականացնում են պատարագը: Մենք նույնիսկ արտասահմանից ենք օգնույթուն ստացել: Ծեսերն իրականացվում են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Ես նույնիսկ տեսնում եմ, թե ինչպես է հոգևորականը ծեսը փոխանցում մեկ այլ կրոնական ուղղություն ներկայացնող հոգևորականի, որի հետ նախկինում ընդհանուր ոչինչ չուներ»,- ասել է Բեթելի եկեղեցու հովիվ Ակսել Ուիքը:
Թամրազյան ընտանիքը` երկու մեծահասկները և նրանց երեք երեխաները` 21, 19 և 14 տարեկան, պնդում են, որ Հայաստանից հեռացել են ընտանիքի հոր քաղաքական ակտիվության պատճառով մահվան սպառնալիքներ ստանալուց հետո: Ընտանիքի հետ առնչվող մարդիկ հրաժարվել են ասել, թե ինչ քաղաքական պատճառներ կարող են լինել և կարող են արդյոք դրանք վնասել նրան: Freedom House-ը Կովկասում գտնվող տարածքով փոքր Հայաստանը սահմանել է որպես մասնակի ազատ երկրի, որտեղ կան ժողովրդավարական ինստիտուտներ, բայց խոսքի և քաղաքական սահմանափակ ազատություն:
Բողոքական եկեղեցու քահանա Դերք Ստիգմանը ներկայանում է որպես Թամրազյանների մամուլի խոսնակ և ասում է, որ խոսել են Նիդեռլանդների իշխանությունների հետ և հիմա որոշ հույսեր կան, որ կառավարությունը կփոխի որոշումը:
Արդարադատության և անվտանգության նախարար Նինարթ Վեգեվիջսն ասում է, որ չի կարող բացատրել կառավարության դիրքորոշումը.«Մեր քաղաքականությունը հետևյալն է` որևէ հայտարարություն չենք անում առանձին գործերի դեպքում»:
Եկեղեցու ներկայացուցիչներն ասում են, որ ծնողները հարցազրույցներ չեն տալիս և ցանկացել են նշել միայն իրենց ազգանունը` առանց անունների` Թամրազյան: Այսպես ցանկանում են պաշտպանել իրենց ընտանիքը մեղադրանքներից: Բայց նրանց ավագ դուստրը` Հայարփին խոսել է հրապարակային:
Lieve @gertjansegers en @JoelVoordewind
Mijn naam is Hayarpi. Jullie kennen mij als lid van jullie partij. Deze week kan ik na 9 jaar in Nederland uitgezet worden. Namens mijn broertje en zusje vraag ik jullie om hulp pic.twitter.com/XpoVPo67Zz— Hayarpi (@hayarpi_3) September 24, 2018
Սեպտեմբերին նա թվիթերում հրապարակել է տեսանյութ, որում խնդրում է մարդկանց դիմել կառավարությանը իր ընտանիքի հարցով.«Դուք ուժ ունեք, խնդրում եմ օգտագործեք այդ ուժը մեզ համար: Եվ մեզ նման ևս 400 երեխաների համար: Մենք անմեղ ենք»:
Նիդեռլանդների դատարանն ընտանիքին ապաստան է տվել, բայց Սթիգմանի խոսքով, կառավարությունը չեղարկել է այդ որոշումը, դրանից հետո ևս մեկ անգամ որոշում է կայացվել ապաստան տալ: Այս որոշումը ևս չեղարկվել է: Երրորդ անգամ որոշվել է արտաքսել Թամրազյաններին:
«Նրանք դատական գործընթացներում են եղել վեց տարի: Հիմա նրանք շնորհակալ են, որովհետև միայն հիմա են իրենց ապահով զգում», ասում է Սթիգմանը:
Ըստ Նիդեռլանդների օրենսդրության, կառավարությունը կարող է բացառություններ անել այն ընտանիքների դեպքում, որոնք ունեն երեխաներ և Նիդեռլանդներում ապրում են 5 տարուց ավելի: Բայց կառավարությունն այդ բացառությունն անելու դիմումների մեծ մասը մերժել է և հայ ընտանիքի դիմումը ևս:
Երկրի ներգաղթի և ապաստանի քաղաքականություն երկար տարիներ եղել է քաղաքական բախումների կետը և կոնֆլիկտն ընդլայնվել է 2015-16-ին: Նախորդ կառավարությունները մեղադրվում էին չափազանց մեղմ լինելու մեջ, անցած տարի ձևավորված կառավարությունը ավելի կոշտ քաղաքականություն է վարում` ստանալով քննադատության այլ բովանդակություն:
Սեպտեմբերին որոշում կայացվեց արտաքսել երկու հայ երեխաների, որոնք իրենց կյանքի մեծ մասն ապրել էին Նիդեռլանդներում և նույնիսկ հայերեն չէին խոսում: Բողոքի աղմուկից հետո նրանց թույլատրեցին մնալ Նիդեռլանդներում:
Բեթելի եկեղեցում ապաստանած ընտանիքը նախ հաստատվել էր Կաթվիջկի եկեղեցում: Սա այն քաղաքն է, որտեղ ապրում էին: Բայց եկեղեցին միջոցներ չուներ առանց դադարի նման պատարագ անցկացնլու համար և նրանք վախենում էին, որ իրավապահները կմիջամտեն: Այնպես որ Թամրազյաններն ընդունեցին Բեթելի եկեղեցու սենյակներից մեկն օգտագործելու հրավերը:
Նրանք ժամանել են հոկտեմբերի 26-ին և այդ պահից սկսվել է պատարագը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: