Պենտագոնը մտահոգված է Ռուսաստան-Իրան համագործակցությամբ
Հոդվածի առանցքում
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Իրանի վրա, իսկ ԱՄՆ պաշտպանության քարտուղարությունը նախազգուշացնում Մոսկվային և Թեհրանին `Մերձավոր Արևելքում համագործակցելու հարցում: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ դա կարող է ապակայունացնել տարածաշրջանը:
Ուշադրությանն արժանի
Պաշտպանության գերատեսչության ղեկավարը զգուշացնում է Մերձավոր Արևելքի դաշնակիցներին, որ Մոսկվան հուսալի գործընկեր չէ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Իրանի վրա, իսկ ԱՄՆ պաշտպանության քարտուղարությունը նախազգուշացնում Մոսկվային և Թեհրանին `Մերձավոր Արևելքում համագործակցելու հարցում: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ դա կարող է ապակայունացնել տարածաշրջանը:
Մայիսի 30-ին Վաշինգտոնում միջազգային անվտանգության հարցերով փոխարտգործնախարար Քեթրին Ուիլբերգերը զգուշացրեց Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և Իրանի ազդեցության մասին՝ ասելով, որ երկուսն էլ ունեն «ռևիզիոնիստական հավակնություններ», որոնք բացասական ազդեցություն կունենան ԱՄՆ-ի տարածաշրջանի գործընկերների վրա:
«Նույնիսկ հասկանալով Մոսկվայի և Թեհրանի միջև պատմական անվստահությունը՝ Միացյալ Նահանգները և տարածաշրջանը պետք է ուշադրություն դարձնեն, երբ ռևիզիոնիստական ուժերը համագործակցում են», – ասել է Ուիլբերգերը: «Մենք այս հարաբերությունների զարգացմանը սերտորեն հետևում ենք»:
Նա նաև խստորեն քննադատել է Ռուսաստանին `շարունակելով Մոսկվայի նկատմամբ համապատասխան հռետորաբանությամբ հարվածներ հասցնելու քաղաքականությունը՝ չնայած այն հանգամանքի, որ Թրամպը հաճախ չի ցանկանում քննադատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ: Ուիլբերգերը Ռուսաստանը որակել է անվստահելի և անազնիվ գործընկեր և ասել, որ Մոսկվայի հարաբերությունները Իրանի հետ վկայում են դրա մասին:
Ուիլբերգերի մեկնաբանությունները, որոնք նախատեսված էին խափանելու Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը առաջ եկան այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը նպատակ ուներ ճնշելու Թեհրանին տնտեսապես և ռազմական միջոցով: Միացյալ Նահանգները վերջին շաբաթների ընթացքում միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո մեկ տարի անց պատժամիջոցներ սահմանեցին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հանդեպ՝ այն որակելով որպես ահաբեկչական խմբավորում և ընդգրկելով սև ցուցակում: Բացի այդ Պարսից ծոցում տեղակայվեցին լրացուցիչ զորքեր և ռազմական տեխնիկա ` ի պատասխան անորոշ սպառնալիքի:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը նախկինում կոչ է արել Թեհրանում «մոլլաների ռեժիմի» տապալմանը, պնդում է առանց ապացույցների, որ Իրանը մայիս 12-ին հարձակում է գործել Օմանի չորս առևտրային նավերի վրա: Թեհրանը բազմիցս հերքել է միջադեպի հետ իր որևէ առնչությունը:
Ռուսաստանը ևս մտահոգված է ԱՄՆ-ի մտահոգությունների առնչությամբ Իրանի հետ հարաբերությունների հարցում: Մոսկվան տեղեկացրել է, որ Թեհրանի Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգ գնելու վերաբերյալ խնդրանքը մերժվել է՝ մտավախություն ունենալով, որ վաճառքը կհանգեցնի Մերձավոր Արևելքում ավելի մեծ լարվածության:
Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի պրոֆեսոր Մարկ Կացը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային այն գործընկերներին, որոնք հուսով են, որ Մոսկվան կսահմանափակի Թեհրանի գործողությունները Մերձավոր Արևելքում, ամենայն հավանականությամբ, սպասում է հիասթափություն: Նա նշել է, որ երկու երկրներն էլ արդեն գործում են տարածաշրջանում:
«Մենք պետք է համոզենք մեր մերձավորարևելյան դաշնակիցներին և այլոց, որ Ռուսաստանը և Իրանը միասին մեզ համար խնդիր է», – ասել է Կացը: «Մերձավոր Արևելքում Իրանի հետ կապված մտահոգություններ ունեցող կողմերը պետք է հասկանան, որ Ռուսաստանի հետ աշխատելը պարտադիր չէ, որ կօգնի Իրանի հարցում»:
Ուիլբերգերի նաև ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերը զգալի սահմանափակումներ ունեն՝ նշելով, որ նույնիսկ այն երկրներում, որտեղ Ռուսաստանը խոստացել է պաշտպանություն, Մոսկվան խուսափում է «իրական ռազմական առճակատումից»: Օրինակ, Սիրիայում Իսրայելի ռազմական հարվածները շարունակում են խաթարել Իրանի դիրքերը: Մինչդեռ Ռուսաստանը չկարողացավ դիմակայել Սիրիայի վրա ԱՄՆ-ի՝ ի պատասխան ռեժիմի քիմիական զենքի կիրառման հարվածներին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ