40 տարի անց Իրանը կարիք ունի ևս մեկ հեղափոխության

40 տարի անց Իրանը կարիք ունի ևս մեկ հեղափոխության

Հոդվածի առանցքում

  • Թեհրանը զարգացնում է ավելի հեռահար և բարդ հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ ու Իսրայել, զենքի գործարաններ է կառուցում Սիրիայում, Իսրայելի հարևանությամբ  մշտական ռազմական ներկայություն հաստատելու հույսով, ֆինանսական մեծ ներդրումներ է կատարում ահաբեկչական գործողությունները ֆինանսավորելու և ուղղորդելու համար, նաև ներսում է մեծացնում ճնշումները, քանի որ բիրտ ռեժիմին դիմակայությունը շարունակվում է բազմաթիվ ճակատներում:

Ուշադրությանն արժանի

Ամերիկայի գլոբալ շահերին Իրանի սպառնալիքներն աճում են, քանի որ Իսլամական պետությունը նշում է իր 40-ամյակը: Եվ այդ սպառնալիքները հեգնում են վտանգավոր ռեժիմը մեղմելուն ուղղված ԱՄՆ-ի կրկնվող ջանքերը:

Թեհրանը զարգացնում է ավելի հեռահար և բարդ հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ ու Իսրայել, զենքի գործարաններ է կառուցում Սիրիայում, Իսրայելի հարևանությամբ  մշտական ռազմական ներկայություն հաստատելու հույսով, ֆինանսական մեծ ներդրումներ է կատարում ահաբեկչական գործողությունները ֆինանսավորելու և ուղղորդելու համար, նաև ներսում է մեծացնում ճնշումները, քանի որ բիրտ ռեժիմին դիմակայությունը շարունակվում է բազմաթիվ ճակատներում:

Այս զարգացումները մեզ հիշեցնում են (եթե, իհարկե, որևէ մեկին հարկավոր է հիշեցնել), որ 1979 թ. հեղափոխության բռնկումից ծնված  ռեժիմը պահպանում է իր հիմնարար եռանդը. հավակնությունները տարածվում են նրա սահմաններից դուրս: Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն էլ լավ կլիներ ուժեղացնեին ռեժիմի վրա քաղաքական ու տնտեսական ճնշումը, և ոչ թե սխալ ջանքեր գործադրեին այն հսկելու հարցում: Արևմուտքը պետք է իր բարոյական աջակցությունը ցույց տա տառապող Իրանի ժողովրդին:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերն ասել է, «Իրանը դարձյալ կոշտ գծի կողմնակիցների հսկողության տակ է և կարծում եմ, որ Արևմուտքը հակված է դրան երբեմն շատ պարզամիտ վերաբերվել: Մենք Իրանն ընդունում ենք որպես գաղափարախոսություն ունեցող պետություն, բայց իրականում Իրանը պետություն ունեցող գաղափարախոսություն է»:

Այսպիսով, մենք չպետք է զարմանանք, որ Թեհրանը փետրվարի 11-ին նշելով «Հաղթանակի օրը», տոնում է ոչ թե Իրանի տնտեսական ու սոցիալական առաջընթացը, այլ աջակցում է  հանրահավաքներին, որտեղ հնչում են  « Մահ Ամերիկային» և « Մահ Իսրայելին » կարգախոսները, այրվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշները:

Ռեժիմը միշտ եղել է խիստ  կրոնապետական, քաղաքականապես ավտորիտար, ֆինանսապես կլեպտոկրատիկ, վճռականորեն հակա-արևմտյան և նվիրված Իսրայելի ոչնչացմանը: Այն նաև ուղղակի կամ միջնորդների միջոցով ձգտում է ընդարձակել ու խորացնել իր ազդեցությունը Դամասկոսում, Բեյրութում, Բաղդադում և Սանայում, խարխլելով տարածաշրջանի սուննի արաբական կառավարությունների դիրքերը:

Ձգտելով տարածաշրջանի գերիշխանության, Թեհրանը շարունակում է հզորացնել իր ռազմական կարողությունները և ընդլայնել  աշխարհագրական տարածքը: Այս ամսվա սկզբում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC), որը պաշտպանում է համակարգը  ու վերահսկում  ժողովրդի տնտեսության հիմնական հատվածները, ներկայացրել է «Hoveizeh» նոր թևավոր հրթիռը, որն ի վիճակի է հաղթահարել 1300 կմ (800 մղոն) հեռավորությունը: Այն նաև ընդլայնում է Իրանի հրթիռային զինանոցը, որը կարող է մատակարարել սովորական կամ միջուկային մարտագլխիկներով հրթիռներ:

Այս հայտարարությունը տարածվել է իսրայելական զեկույցի ժամանակ, որտեղ նշվում է, որ Իրանը (Դամասկոսի և Հեզբոլլահ ահաբեկչական կազմակերպության հետ համատեղ) Սիրիայի հյուսիս-արևմուտքում բարձր ճշգրտության հրթիռների գործարան է կառուցում, ինչն ավելի է մեծացնում Հեզբոլահի հրթիռային զինանոցը և լուրջ սպառնալիք դառնում հրեական պետության համար:  Հեզբոլլահը գործում է Սիրիայում և շտաբ-կայան ունի Իսրայելի հետ սահմանային հարավային Լիբանանում:

Միաժամանակ, Իրանը հերթական քայլն է անում իր արևմտյան սահմանից  մինչև Միջերկրական ծով ցամաքային միջանցք կառուցելու ծրագրերի հարցում: Այն կապահովի սերտ կապը ոչ միայն վաղեմի դաշնակից Սիրիայի, այլև՝ Իրաքի հետ: Իրանցի պաշտոնյաները վերջերս հայտարարել են, որ ծրագրել են իրանական հյուսիս-արևմուտքում գտնվող Քերանշահ, Բիստոն և Հոմեյլ քաղաքները միմյանց կապող մայրուղի կառուցել, ինչն, ըստ մի պաշտոնյայի, կդառնա «այդ միջանցքի առանցքային մասը»:

Իրանը շարունակում է ընդլայնել իր տարածաշրջանային  ազդեցությունը: Եվ դա, անշուշտ, անում է պատժամիջոցների մեղմացումից շահած տասնյակ միլիարդավոր դոլարների օգնությամբ, որոնք ապահովեց  2015 թ.-ին ԱՄՆ-ի ղեկավարած Գլոբալ միջուկային գործարքի շնորհիվ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իսրայելի դեսպան Դանի Դանոնը նշել է, որ Հեզբոլլահին, Համասին և  նման այլ խմբավորումներին  Իրանը  հատկացնում է տարեկան 7 մլրդ դոլար:

Իր ազդեցությունը սահմաններից դուրս տարածելով, ռեժիմը նաև ամեն ինչ անում է  տանն իր  իշխանությունը պահելու համար: Դեռևս 2009թ.-ին ռեժիմի դեմ սկսված «Կանաչ շարժումը» խոշոր ցույցերի միջոցով շարունակում է իր գործունեությունը, իսկ այդ ընթացքում Թեհրանն իրականացնում է ձերբակալություններ, խոշտանգումների է ենթարկում կամ մահապատժի դատապարտում հազարավոր քաղաքական ընդդիմախոսների, լրագրողների, ուսանողների, իրավապաշտպանների, աշխատանքի կազմակերպիչների, բնապահպանների, հոմոսեքսուալների և կանանց, որոնք հրաժարվում են գլխաշոր կրել, ինչպես նաև նրանց պաշտպանող փաստաբաններին: Թեհրանը առաջատար է համարվում երեխաների մահապատիժների հարցում:

Այնուամենայնիվ, արևմտյան ղեկավարները փորձում են փրկել միջուկային համաձայնագիրը, Ամերիկայի դուրս գալուց հետո, շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ ֆինանսական գործարքների նկատմամբ:  Լավ կլիներ, որ դրա փոխարեն նրանք իրենց էներգիան ուղղեին այն քաջ իրանցիների աջակցությանը, ովքեր ձգտում են պայծառ ապագա կառուցել նոր ղեկավարության ներքո:

Այս կոպիտ իշխանության 40 տարվա ղեկավարումից հետո էլ հույսեր կան, որ վարկաբեկված, անմարդկային ռեժիմը չի հասնի 41-ին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment