Երեք IT հմտություններ, որոնց յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի

Երեք IT հմտություններ, որոնց յուրաքանչյուր ոք պետք է  տիրապետի

Հոդվածի առանցքում

  • Ժամանակակից տնային տնտեսուհին միջինը համացանցին միացած հինգ սարքավորում է ունենում՝ տնային համակարգիչը, նոութբուքը, պլանշետը, հեռախոսներն ու խաղային կցորդները, բոլորը հիմնվում են տնային ցանցի վրա՝ համացանցին միանալու համար: Սովորաբար դա խնդիր չէ, սակայն ի՞նչ է կատարվում, երբ ինչ-որ բան այնպես չի գնում:
  • Ակնհայտ է, որ առանձին երիզային սկավառակներն ու Ամպային ծառայությունները կարող են օգնել՝ պահպանելու ընտանեկան ձայնագրությունն ու երեխայի նկարները, սակայն նույնիսկ նրանց դեպքում չի բացառվում տեղեկատվության կորուստը:
  • Մոտ 40 տարի առաջ մեր ծնողներին և նրանց ծնողներին խոստացվեց մի աշխարհ, որտեղ արդեն թղթի վրա չեն հիմնվելու: Չնայած պլանշետները, բջջային հեռախոսներն ու eReader-ները օգնում են, որ էկրանից ավելի հեշտությամբ կարդանք, մենք ժամանակ առ ժամանակ հարկադրված ենք լինում ինչ-որ բան տպել: Օրինակ, տնային առաջադրանքը:

Ուշադրությանն արժանի

Համակարգչային տեխնոլոգիաներին տիրապետելը, որպես կանոն, բավականին հեշտ է: Չնայած այն հանգամանքին, որ տեխնոլոգիաները գնալով բարդանում են, այնպիսի արտադրողները, ինչպիսին են Apple-ը և Microsoft-ը, ջանում են, որ իրենց արտադրանքը հեշտ օգտագործելի լինի: Այնուամենայնիվ, կան որոշ հմտություններ, որոնք պետք է յուրացնել, եթե ուզում եք առավելագույնը ստանալ ձեր անձնական համակարգչից և անձնական տվյալներից:

  1. Ցանցի անսարքությունների որոնում և վերացում

Ժամանակակից տնային տնտեսուհին միջինը համացանցին միացած հինգ սարքավորում է ունենում՝ տնային համակարգիչը, նոութբուքը, պլանշետը, հեռախոսներն ու խաղային կցորդները, բոլորը հիմնվում են տնային ցանցի վրա՝ համացանցին միանալու համար:

Սովորաբար դա խնդիր չէ, սակայն ի՞նչ է կատարվում, երբ ինչ-որ բան այնպես չի գնում: Ձեր համացանցային մատակարարին զանգելու դեպքում անխուսափելի է  ADSL զտիչների, WiFi սարքավորման միացնելն ու անջատելը և ստուգելը, թե արդյոք բոլոր մալուխները իրենց տեղում են և ճիշտ միացած: Եվ  գրեթե առանց ձախողման դուք ամբողջական հրահանգներով կուղղորդվեք վեբ-կայքում այն տեղեկատվությանը, որ դուք միացած չեք համացանցին, այդ պատճառով էլ մուտք չեք կարող գործել համապատասխան կայք:

Դրա  փոխարեն հարկավոր է նախապես ուսումնասիրել ցանցային խնդիրների բացահայտման և շտկման հնարավոր լուծումները: Այդպիսով դուք կխնայեք ձեր ժամանակն ու ջանքերը, երբ իրոք հարկավոր է զանգել օպերատորին, սակայն նախապես բոլոր միացումները ստուգելուց հետո:

Ուսումնասիրեք նաև անսարքությունների վերացման ուղեցույցը, որը կարող է օգնել ձեզ նույնիսկ շտկել խնդիրը՝ նախքան ձեր օպերատորին զանգելը:

  1. Ֆայլերի վերականգնում

Մեր կյանքում այժմ թվային տեսքով պահպանվող տեղեկատվությունը չափազանց շատ է, և համակարգչի կոշտ սկավառակի անսարքությունը կարող  է աղետալի լինել: Ակնհայտ է, որ առանձին երիզային սկավառակներն ու Ամպային ծառայությունները կարող են օգնել՝ պահպանելու ընտանեկան ձայնագրությունն ու երեխայի նկարները, սակայն նույնիսկ նրանց դեպքում չի բացառվում տեղեկատվության կորուստը:

Այդ իսկ պատճառով էլ չափազանց կարևոր է ֆայլերի վերականգնման վերաբերյալ  բազային գիտելիքների ձեռքբերումը:  Նույնիսկ եթե դուք ջնջել եք ֆայլը, այն դեռ ամբողջությամբ չի վերացել, ձեզ հարկավոր է ընդամենը վերականգնման լավ գործիք և համբերություն:

Այս հոդվածը ձեզ ընդհանուր պատկերացում է տալիս ֆայլի վերականգնման գործընթացի մասին՝ օգտագործելով հայտնի Kroll Ontrack EasyRecovery տնային գործիքը:

  1. Տպիչի սպասարկումը

Մոտ 40 տարի առաջ մեր ծնողներին և նրանց ծնողներին խոստացվեց մի աշխարհ, որտեղ արդեն  թղթի վրա չեն հիմնվելու: Չնայած պլանշետները, բջջային հեռախոսներն ու eReader-ները օգնում են, որ էկրանից ավելի հեշտությամբ կարդանք, մենք ժամանակ առ ժամանակ հարկադրված ենք լինում ինչ-որ բան տպել: Օրինակ, տնային առաջադրանքը:

Ցավոք, տնային տպիչները վախեցնող կանոնավորությամբ հաճախակի են խափանվում: Ուստի այդ հոդվածը կօգնի նախապես իմանալ, թե ինչպես   շտկել խնդիրները: Դիտարկման համար հիմնական խնդիրներ են թղթի «ծամելը», թանաքի կամ ներկի  շարքից դուրս գալն ու միացման հետ կապված խնդիրները:

Պետք  է ձեր ձեռքի տակ փոքրիկ լապտեր պահեք, որ օրինակ, կարողանաք տեսնել մեքենայի ներսում մնացած թղթի կտորտանքները և հեռացնեք դրանք: Միաժամանակ օգտակար է ձեռքի տակ միշտ պահեստային քարթրիջ ունենալ: Եթե ձեր տպիչը սխալների մասին հաղորդելու թվային տախտակ չունի, պետք է ծանոթանաք սխալների մասին ահազանգող և թարթող լուսային նշանների հետ, քանի որ յուրաքանչյուր սխալի դեպքում դրանք տարբեր կերպ են վառվում:

Չնայած բոլոր տպիչները տարբեր են, կան մի քանի ընդհանուր քայլեր՝ խնդիրների բացահայտման և շտկման համար՝ ինչպես այդ ցանկը ցույց է տալիս: Եվ մի մոռացեք ստուգել ձեր տպիչի արտադրողի վեբ-կայքը՝ մանրամասներին ծանոթանալու համար:

Այսպիսով, սրանք երեք IT հմտություններն էին, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուրը, որպեսզի կարողանա գոյատևել ցանցին միացված տան դարաշրջանում:  Հաջողություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment