25-ամյա գինեգործ վրացուհին հայտնվել է Ֆորբսի 2019թ-ի ցուցակում
Հոդվածի առանցքում
- Վրաստանի արևմտյան Օբչա գյուղում 7 հեկտար հողի վրա առանց թունաքիմիկատների ու պարարտանյութերի տեղական խաղող է աճում: Հյութը պահվում է կավե տարաներում, որոնք հողի մեջ են թաղվում, այն կոչվում է քվերվի: Մի քանի ամիս անց այդ հյութը վերածվում է գինու:
Ուշադրությանն արժանի
Վրաստանի արևմտյան Օբչա գյուղում 7 հեկտար հողի վրա առանց թունաքիմիկատների ու պարարտանյութերի տեղական խաղող է աճում: Հյութը պահվում է կավե տարաներում, որոնք հողի մեջ են թաղվում, այն կոչվում է քվերվի: Մի քանի ամիս անց այդ հյութը վերածվում է գինու:
Արդյունքում ծնվում է Baia’s Wine գինին, Վրաստանից արտահանվող ամենապահանջված գինիներից մեկը: Ընկերությունը ղեկավարում է 25-ամյա Բայա Աբուլաձեն` չորրոչդ սերնդի գինեգործը, որն ընտանեկան ֆերմայում է մեծացել, հաճախել է Թբիլիսիի քոլեջն ու ավարտելուց հետո սկսել է արտադրել իր սեփական գինին: Այսօր Ֆորբսը նրա անունը ներառել է մինչև 30 տարեկան եվրոպացի 30 գործարարների ցուցակում:
«Ես հետևում եմ ավանդույթներին և կանոններին»,- ասում է Աբուլաձեն, ում իր պապն է սովորեցրել խաղող հավաքել ու մշակել: «Լուսնին հետևելը շատ կարևոր է: Մենք հատուկ սարքավորումներ չունենք, քիմիական հավելումներ չեն օգտագործում»:
Աբուլաձեն 4 տեսակի գինի է արտադրում, Իմերեթի տեսակի գինին ավելի սառն է ու խոնավ, ի տարբերություն Վրաստանի մյուս` Կախետի շրջանում աճող խաղողի: Երկու տեսակի սպիտակ գինի է արտադրում` ցիցկա և ցոլիկուրի խաղողի տեսակներից, կա նաև կարմիր գինի` օծխանուրի տեսակից: Աբուլաձեն սակայն առավել հայտնիէ կրախունա խառնուրդի շնորհիվ, այն պատրաստվում է խաղողի հատիկի մաշկից, որի շնորհիվ այն նարնջագույն է դառնում:
Միայն 2018թվականին նա արտադրել է 7.500 շիշ գինի ու սկսել է արտահանել դեպի Միացյալ Նահանգների շուկա: կոլումբիայի Հիմիցու ամենահայտնի ռեստորաններից մեկը գլխավոր սպառողն է: Հիմիցուի հիմնադիրն ասում է, որ նման համի դեռ չի հանդիպել:
«Վրացիները բնական գինիներ էին պատրաստում տարիներ շարունակ: Բաիայի գինին ավանդույթների ու նոր դարաշրջանի պահանջների համադրության օրինակ է»:
Հիմա խնդիրն այն է կկարողանա արդյոք Աբուլաձեն պահանջարկը բավարարել: նա պատրաստվում է ևս 15 հեկտար հող գնել արտադրանքի ծավալն ավելացնելու համար: Նա ցանկանում է արտահանման ծավալը հասցնել 9000 շիշ գինու: Միաժամանակ Աբուլաձեն ասում է, որ հավատարիմ է մնալու իր արմատներին,-«Գյուղում ապրող մարդիկ հաճախ ասում են, թե դա նորաձև չէ: Բայց պետք է ասեմ, որ մենք ամենահպարտ մարդիկ ենք»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ