«Շատ վաղ է դեռ խոսել Իրանի հետ համաձայնության մասին ». Թրամփ
Հոդվածի առանցքում
- ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ «դեռ շատ վաղ է» խոսել Իրանի հետ համաձայնություն կնքելու մասին, քանի որ երկու երկրների միջև առկա է լարվածություն: Թրամփը Twitter- ում գրել է, որ շնորհակալ է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեին Իրան կատարած այցի և իրանցի ղեկավարների հետ հանդիպելու համար, սակայն նա կարծում է, դա անգամ չի կարող հիմք հանդիսանալ «նույնիսկ մտածելու համաձայնության կնքման մասին»:
Ուշադրությանն արժանի
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ «դեռ շատ վաղ է» խոսել Իրանի հետ համաձայնություն կնքելու մասին, քանի որ երկու երկրների միջև առկա է լարվածություն:
Թրամփը Twitter- ում գրել է, որ շնորհակալ է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեին Իրան կատարած այցի և իրանցի ղեկավարների հետ հանդիպելու համար, սակայն նա կարծում է, դա անգամ չի կարող հիմք հանդիսանալ «նույնիսկ մտածելու համաձայնության կնքման մասին»:
«Նրանք պատրաստ չեն, և մենք էլ ևս», գրել է Թրամփը:
Իրանը և ԱՄՆ-ը չունեն ուղղակի դիվանագիտական հարաբերություններ, որը մտահոգություն է առաջացնում միջազգային դիտորդների շրջանում, որ կապի բացակայությունը կարող է ավելի մեծ հակամարտության հանգեցնել:
Թրամփի թվիթը հայտնվել է Օմանի ծոցում երկու նավթային տանկերի հարձակմանմիջադեպից ժամեր անց: Կարճ ժամանակ անց պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է արել՝ Իրանին մեղադրելով միջադեպի մեջ:
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը կայունորեն աճել է այն բանից հետո, երբ Թրամփը դուրս եկավ Օբամայի միջուկային համաձայնագրից, որը վերացնում էր Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները ի պատասխան հավաստիացման, որ միջուկային զենքի ստեղծման ծրագիրը դադարեցվում է:
Թրամփի վարչակազմը Իրանի վրա տարբեր պատժամիջոցներ է սահմանել՝ փորձելով ճնշում գործադրել երկրի տնտեսության վրա, և վերջերս հայտարարել է տարածաշրջանում լրացուցիչ զորքեր տեղակայելու մտադրության մասին:
Չնայած այդ հանգամանքին՝ Թրամփը վերջերս մի շարք մամուլի միջոցներում ասել է, որ բաց է Իրանի ղեկավարության հետ խոսելու համար:
«Ես կարծում եմ, որ մենք համաձայնություն կկնքենք», – ասել է Թրամփը Աբեի հետ նախորդ ամիս Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այն հնարավորություն ունի հզոր երկիր դառնալու, նույն ղեկավարության ներքո: Մենք ռեժիմի փոփոխության նպատակ չենք հետապնդում, ես պարզապես ցանկանում եմ, որ դա պարզ լինի: Մենք ցանկանում ենք չեզոքացնել միջուկային զենքի տարածումը»:
Այնուամենայնիվ, Իրանի ղեկավարները հրաժարվել են գաղափարից՝ պնդելով, որ Թրամփը վստահելի չէ:
«Ես չեմ համարում, որ Թրամփը արժանի է որևէ երկխոսության փոխանակման և ես նրա համար ոչ մի պատասխան չունեմ ոչ հիմա, ոչ էլ ապագայում», – ասել է Իրանի գերագույն ղեկավարն Աբեին հինգշաբթի օրը, որի մասին հաղորդում են պետական լրատվամիջոցները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ