Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին 2020թ-ի թեկնածուները աջակցում են Հայոց ցեղասպանության բանաձևին

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին 2020թ-ի թեկնածուները աջակցում են Հայոց ցեղասպանության բանաձևին

Հոդվածի առանցքում

  • Ավելի քան 100 պատգամավոր ներկայացուցիչների պալատում և սենատում ստորագրել են հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Պատգամավորներն ակնկալում են, որ Դոնալդ Թրամփն իր ամենամյա ուղերձում կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Ամերիկայի Հայկական Համագումարն ու քրիստոնյաների պաշտպանության խումբը նախկինում նույնպես զբաղվել են բանաձևի ընդունման լոբբիով, նայց վաշինգտոնում գործող թուրքական լոբբիստներն ու թուրքամետ խմբերը այդ նախաձեռնության դեմ են հանդես գալիս` նշելով, որ դա կվնասի երկկողմ հարաբերություններին:

Ուշադրությանն արժանի

 

Հայ-ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունները հույս ունեն, որ թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունների լարվածության ֆոնին Միացյալ Նահանգներն այս տարի Առաջին Աշխարհամարտի ընթացքում 1.5 միլիոն հայերի բնաջնջումն ի վերջո որպես ցեղասպանություն կճանաչեն:

Ավելի քան 100 պատգամավոր ներկայացուցիչների պալատում և սենատում ստորագրել են հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Պատգամավորներն ակնկալում են, որ Դոնալդ Թրամփն իր ամենամյա ուղերձում կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Ամերիկայի Հայկական Համագումարն ու քրիստոնյաների պաշտպանության խումբը նախկինում նույնպես զբաղվել են բանաձևի ընդունման լոբբիով, նայց վաշինգտոնում գործող թուրքական լոբբիստներն ու թուրքամետ խմբերը այդ նախաձեռնության դեմ են հանդես գալիս` նշելով, որ դա կվնասի երկկողմ հարաբերություններին:

<Ցեղասպանության մասին հայկական սփյուռքի պնդումները 1915թ.-ին Օսմանյան Կայսրությունում օսմանյան Թուրքիայի հայերի ու օմանյան թուրքերի միջև միջահամյնքային հակամարտության միակողմանի գնահատական են>, – ասվում է Ամերիկայի թուրքական կոալիցիայի հայտարարության մեջ:

Թուրքիան հերքում է, որ պատերազմական շրջանի մահվան դեպքերը հավասարազոր է ցեղասպանության` հստակ հասկացնելով, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն ավելի կլարվեն, եթե Միացյալ Նահանգները ցեղասպանությունը ճանաչեն:

Ապրիլի 24-ը հայոց Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ֆրանսիան պետք է նախ իր գաղութատիրական ժամանակաշրջանի ոճրագործությունները հիշի:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում գլխավոր դեմոկրատ, սենատոր Բոբ Մենենդեսն այս ամսվա սկզբօին վերին պալատում ներկայացրեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը սակայն, օրենքի պարտադիր ուժ չուներ: Միաժամանակ ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը նմանօրինակ բանաձև ներկայացրեց ստորին պալատում:

Սենատի բանաձևը երկկուսակցական 15 համահովանավորներ ունի: 89 պատգամավոր ստորագրել է բանաձևը: 2020թ.-ի նախագահի թեկնածուներից մի քանիսը նույնպես հավանության են արժանացրել դրանք:

Նախագահ Բարաք Օբաման` լինելով սենատոր, իր նախընտրական արշավի ընթացքում խոտսացել էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց նախագահության օրոք խոստումը չկատարեց: Թեև 100 օրենսդիրներ ստորագրել էին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչով նախագահ Թրամփին ուղղված նամակը, այդուհանդերձ Թրամփն իր ուղերձում խուսափեց ցեղասպանություն եզրույթից` 1915թ.-ի դեպքերը` տեղի ունեցածը որակելով 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային ոճրագործությունը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով հնարավոր է, որ բանաձևմ ավելի շատ աջակիցներ ունենա, երբ կոնգրեսականները վերադառնան արձակուրդից: Բանաձևը մեծ շանսեր ունի: Վերջին անգամ նման բանաձև Կոնգրեսում ներկայացվել է 2014թ.-ին:  Համբարյանը վերջին տարիներին առաջընթացի բացակայությունը վերագրում է թուրքական լոբբիստական ջանքերին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment