2018. Կարևոր տարեթիվ Իրանի համար

2018. Կարևոր տարեթիվ Իրանի համար

Հոդվածի առանցքում

  • 2018 թվականը Իրանում բողոքների շարունակման, միաժամանակ պատժամիջոցների վերադարձի տարի էր: 2018 թ.-ի ուղերձն այն էր, որ չնայած ճնշումների խստացմանը, ներառյալ հազարավոր ցուցարարներին ահաբեկելն ու ձերբակալությունները, ռեժիմը չկարողացավ կասեցնել համազգային բողոքի ակցիաներն ու գործադուլները:

Ուշադրությանն արժանի

2018 թվականը նշանակալի տարի էր Իրանի Իսլամական Հանրապետության և մասնավորապես, Իրանի դիմադրության կամ Իրանի ժողովրդական մոջահեդների (PMOI) համար:

2009 թ. ապստամբությունների ժամանակ՝ Բարաք Օբամայի վարչակազմի աղետալի դավաճանությունից հետո, մոլլահ Վալերի Ջարեթի և նրա խմբավորման ահաբեկչական գործունեությունը, Թրամփի վարչակազմի քաղաքականության հայտնվելը, որի նպատակն է  վերացնել Մերձավոր Արևելքում գերիշխանություն հաստատելու Իրանի փորձերն ու նրա միջուկային օրակարգը, մեծ հաջողություն էին արյունոտ ռեժիմը հեղաշրջելու հարցում: Թրամփի Սպիտակ տան թափանցիկ քաղաքականությունը ողջունելի է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են ազատությունը և խաղաղ աշխարհը:

PMOI- ն լիովին օգտվեց վերադարձից և Իրանի գյուղական բնակավայրերում լայնածավալ ապստամբություն կազմակերպեց: Այդ նույն ժամանակ ավելի քան 1000 դիմակայության օջախներ ի հայտ եկան բոլոր քաղաքներում: Ռեժիմը հակազդեց սարսափելի ճնշումներով, սակայն PMOI / MEK –ը շարունակում է իր ջանքերը Իրանում ժողովրդավարություն և հանդուրժողական իսլամ հաստատելու ուղղությամբ:

Իրանի դիմադրության Ազգային Խորհրդի Արտաքին գործերի կոմիտեի նախագահ Մոհամմադ Մոհադդինը հայտարարել է. «2018 թվականը բողոքների շարունակման, միաժամանակ  պատժամիջոցների վերադարձի տարի էր: 2018 թ.-ի ուղերձն այն էր, որ չնայած ճնշումների խստացմանը, ներառյալ հազարավոր ցուցարարներին ահաբեկելն ու ձերբակալությունները, ռեժիմը չկարողացավ կասեցնել համազգային բողոքի ակցիաներն ու գործադուլները: Դրանք ցույց տվեցին իշխող համակարգը տապալելու և ժողովրդավարություն հաստատելու Իրանի ժողովրդի անսասան վճռականությունը: Մոլլաները երբեք այսքան թույլ, փխրուն և խոցելի չեն եղել: Նրանք մեկուսացված են տանը և դրսում: Այսպիսով, ռեժիմի տապալումը երբեք այսքան հասանելի չի եղել: 2018 թ.-ին ռեժիմի ղեկավարները, այդ թվում` Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Հասան Ռոհանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը բազմիցս ընդունել են և մտահոգություն հայտնել բողոքները կազմակերպելու և առաջնորդելու հարցում MEK –ի և «դիմադրության միավորումների» ունեցած դերի առիթով: Նրանց անհանգստացնում է նաև  MEK –ի ժողովրդականությունը կանանց և երիտասարդների շրջանում:

«Հոգևոր ռեժիմը փակուղու մեջ է հայտնվել և չի գտնում բազմաթիվ ճգնաժամերից դուրս դալու ուղիները: 2019 թ.-ին իրավիճակը կվատանա: «Դիմադրող ուժերը» զգալի արագությամբ աճում են քանակով և որակով:Հանդարտեցման քաղաքականության պայմաններում պատժամիջոցներն ավերիչ ազդեցություն են ունենում ռեժիմի վրա, ինչն էլ բացատրում է խմբային բռնությունների սրման գործընթացը: Նրանց ժամանակը սպառվում է»:

Բացի այդ, «Amnesty International» – ը վերջապես հրապարակել է ռեժիմի իրականացրած զանգվածային սպանությունների մասին երկար սպասված զեկույցը: Կարճ ժամանակահատվածում հազարավոր քաղբանտարկյալներ են մահապատժի ենթարկվել: Ըստ Amnesty –իի, ավելի քան 5000 մարդ սպանվել է, մինչդեռ վստահելի այլ աղբյուրների պնդմամբ, զոհերը 30.000 են: Այնուամենայնիվ, սա մի մասն է 120 հազարից ավելի սպանությունների, որոնք ռեժիմն իրագործել է հաստատման պահից սկսած:

Զեկույցի վերնագիրն է. «Արյամբ ներծծված գաղտնիքները: Ինչու են Իրանի 1988թ.-ի բանտային կոտորածները շարունակվում համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»:

Անհրաժեշտ է հանրային մեծ ճնշում, որը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին կստիպի կոտորածի վերաբերյալ անկախ հետաքննություն նախաձեռնել և հղում անելով 1988 թ.-ի կոտորածի ու ռեժիմի մարդու իրավունքների այլ խախտումների վերաբերյալ փաստաթղթերը, Անվտանգության խորհրդից պահանջել, որ Թեհրանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ ընդունվեն», – հայտարարել է Ալի Սաֆավին, Փարիզում հիմնված Իրանի դիմադրության ազգային խորհրդի Արտաքին գործերի կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը:

Հոդվածը գրելու ժամանակ Իրանի Իսլամական պետությունում գործադուլներ ու բողոքի ակցիաներ էին տեղի ունենում: Ռեժիմը կփորձի դադարեցնել առաջիկա հեղափոխությունը մահվան սպառնալիքով: 2019 թվականն ավելի ուշագրավ տարի կլինի աշխարհի այս անհանգիստ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հույսի առիթով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment