ԱՄՆ-ը զարգանում է, մյուս երկրները՝ ոչ: Արժույթի միջազգային հիմնադրամը 2015-ի վերաբերյալ կանխատեսումներ է անում

ԱՄՆ-ը զարգանում է, մյուս երկրները՝ ոչ: Արժույթի միջազգային հիմնադրամը 2015-ի վերաբերյալ կանխատեսումներ է անում

Հոդվածի առանցքում

  • Համաշխարհային տնտեսության վերաբերյալ նոր կանխատեսումների համաձայն, 2015-ին համաշխարհային տնտեսական աճի՝ 3,5 տոկոսով կրճատում է կանխատեսվում, իսկ, հոկտեմբերին հայտարարած տնտեսական աճի տվյալների համեմատությամբ, այն նվազել է 0,3 տոկոսով:
  • 2015-ին նավթի ցածր գներն ու եվրոյի ու իենի ազդեցության թուլացումը, ինչպես ակնկալվում է, կազդեն ապագա աճի վրա, նշում է ԱՄՀ-ը: Այնուամենայնիվ այն նշում է, զարգացած երկրներում ողջունելի է նավթի ցածր գինը:
  • ԱՄՆ-ի տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են և նախատեսվում է 0,5 տոկոսով աճ, ԱՄՆ-ը շարունակում է մնալ վառ կետ՝ արտահայտելով հոկտեմբերյան՝ համաշխարհային տնտեսության վերաբերյալ նոր կանխատեսումները:

Ուշադրությանն արժանի

Չնայած նավթի ցածր գներին և ԱՄՆ-ի տնտեսական վիճակի բարելավմանը, համաշխարհային տնտեսական զարգացումը խիստ անորոշ է: Այս մասին հայտնել է ԱՄՀ-ը երեքշաբթի օրը:

Նրա՝ համաշխարհային տնտեսության վերաբերյալ նոր կանխատեսումների համաձայն (World Economic Outlook Update), 2015-ին համաշխարհային տնտեսական աճի՝ 3,5 տոկոսով կրճատում է կանխատեսվում, իսկ, հոկտեմբերին հայտարարած տնտեսական աճի տվյալների համեմատությամբ, այն նվազել է 0,3 տոկոսով: 2014-ին  հոկտեմբերին արված  կանխատեսումները ևս նախատեսում էին տնտեսական աճի՝ 4 տոկոսով կրճատում:

Ընդհանուր առմամբ, 2016-ի համաշխարհային տնտեսությունը «չափավոր զարգացում» կունենա՝ ընդհուպ մինչև 3,7 տոկոս: ԵՎ 2015 և 2016 թթ. վերանայված տվյալներով կանխատեսվում է 0,3 տոկոսի կրճատում: Հոկտեմբերին այնպիսի ճգնաժամերը, ինչպիսին է էբոլայի համաճարակի բռնկումը Արևմտյան Աֆրիկայում, զգալիորեն ազդեցին նախկինում խոստումնալից ապագայի սպասող տնտեսությունների վրա:

2015-ին նավթի ցածր գներն ու եվրոյի ու իենի ազդեցության թուլացումը, ինչպես ակնկալվում է, կազդեն ապագա աճի վրա, նշում է ԱՄՀ-ը: Այնուամենայնիվ այն նշում է, զարգացած երկրներում ողջունելի է  նավթի ցածր գինը:

«Երկրների մակարդակով արժույթների առումով բավականին բարդ խճանկար է ստեղծվել»,-հայտարարության մեջ նշում է ԱՄՀ-ի տնտեսական խորհրդատու և հետազոտությունների ղեկավար Օլիվեր Բլանշարը:

«Դա լավ նորություն է նավթ ներմուծողների համար, և վատ՝ արտահանողների: Շարունակվում է պայքարը հիմնականում այն երկրների համար, որոնք տուժում են ճգնաժամից: Լավ նորություն է այն երկրների համար, որոնք հիմնականում կապված են եվրոյի և իենի հետ, սակայն վատ է դոլարի հետ առավել կապված տնտեսությունների համար»-, նշում է նա:

ԱՄՆ-ի տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են և նախատեսվում է 0,5 տոկոսով աճ, ԱՄՆ-ը շարունակում է մնալ վառ կետ՝ արտահայտելով հոկտեմբերյան՝ համաշխարհային տնտեսության վերաբերյալ նոր կանխատեսումները:

Զարգացած տնտեսություն ունեցող երկրներում կանխատեսումների համաձայն, մեծանում է ԱՄՆ-ի տնտեսության և այլ երկրների միջև խզումը, քանի որ ԱՄՆ-ի համար 2015-ին կանխատեսվել է ընդհուպ մինչև 3,6 տոկոս աճ,  որին նպաստում են նավթի ցածր գինն ու ներքին մասնավոր պահանջարկը, իսկ եվրոգոտու տնտեսությունների համար 2015-ը, վերանայված տվյալներով, կանխատեսվում է 1,2 տոկոս կրճատում: Եվրոգոտու երկրներում միայն Իսպանիայի տնտեսության համար է կանխատեսվել մինչև 0,3 տոկոս աճ:

Ճապոնիայում այս տարի, ինչպես ակնկալվում է, տնտեսական աճը աննշան կլինի՝ ընդամենը 0,6 տոկոս:

2014-ի  Չինաստանի դանդաղ տնտեսական աճը, որը արդեն  24 տարի շարունակվում է, իր ազդեցությունն է թողնում ասիական որոշ երկրների թուլացած տնտեսությունների վրա:  2013-ի Չինաստանի տնտեսական աճը կազմել էր 7,8 տոկոս, 2014-ին նվազել մինչև 7,4 տոկոս, իսկ հաջորդ երկու տարվա համար ԱՄՀ-ը կանխատեսում է 7  տոկոսից ցածր  աճ:

Ռուսաստանի դրությունն ավելի ծանր է ՝ հաշվի առնելով 2015-ի համար  աճի 3,0 տոկոսի կրճատումը՝ կապված Ուկրաինական հակամարտության և նավթի գների կտրուկ անկման հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment