«1915» ֆիլմ. ինչ են ասում կինոքննադատները

«1915» ֆիլմ. ինչ են ասում կինոքննադատները

Հոդվածի առանցքում

  • Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դրաման ներկայացնում է Լոս Անջելեսի թատերախումբը, որը փորձում է բեմադրել 1915 թվականի ցեղասպանության մասին ներկայացումը:
  • Ֆիլմի դեպքերը` գրված հայ-ամերիկյան ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի կողմից, զարգանում են Լոս Անջելեսի ժամանակակից թատերական ընկերության շուրջ, որը փորձում է բեմադրել ցեղասպանության մասին նոր ներկայացումը:
  • Սահմանափակվելով հիմնականում Լոս Անջելեսի թատրոնի նախկին կինո պալատի տարածքում, ֆիլմի գործողությունը զարգանում է ցեղասպանության մասին ներկայացման վերջնական փորձի ժամանակ, որը բեմադրել է նախկինում իր հետաքրքրաշարժ էթնիկ կատակերգություններով հայտնի թատրոնի ռեժիսոր Սիմոնը:
  • Չնայած Աբգարյանը, ծագումով հայ դերասանը, ով նույնպես հայտնվել է Արարատում, ապահովում է ռեժիսորի համոզիչ կերպարը, մնացած կատարողները թերացել են իրենց դերերում: Սկսնակ ռեժիսոր-սցենարիստները չեն կարողացել ներդաշնակության հասնել այս խառը պատմության մեջ, ինչի արդյունքում չի հաջողվել հավակնոտ թեման ներկայացնել ըստ արժանվույն:

Ուշադրությանն արժանի

Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դրաման ներկայացնում է Լոս Անջելեսի թատերախումբը, որը փորձում է բեմադրել 1915 թվականի ցեղասպանության մասին ներկայացումը:

Ինչպես Հռոմի Ֆրանցիսկոս պապը նկատեց, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը դեռևս  խիստ հակասական թեմա է: Ֆիլմի դեպքերը` գրված հայ-ամերիկյան ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի կողմից, զարգանում են Լոս Անջելեսի ժամանակակից թատերական ընկերության շուրջ, որը փորձում է բեմադրել ցեղասպանության մասին նոր ներկայացումը:

Սակայն, Ատոմ Էգոյանի 2002-ին նկարահանած «Արարատ» ֆիլմի հետ ունեցած նմանություններին, «1915»-ն անկասկած ավելի սիրողական գործ է, որի սքանչելի մտադրությունները չիրականացան խառնաշփոթ կատարման պատճառով: Ֆիլմը կցուցադրվի ողբերգության 100-րդ տարելիցի օրը և ամենայն հավանականությամբ կհետաքրքրի միայն նրանց, ովքեր անկեղծորեն հետաքրքրված են այդ թեմայով:

Սահմանափակվելով հիմնականում Լոս Անջելեսի թատրոնի նախկին կինո պալատի տարածքում, ֆիլմի գործողությունը զարգանում է ցեղասպանության մասին ներկայացման վերջնական փորձի ժամանակ, որը բեմադրել է  նախկինում իր հետաքրքրաշարժ էթնիկ կատակերգություններով հայտնի թատրոնի ռեժիսոր Սիմոնը (Սիմոն Աբգարյան): Այս գործը հեռու է թուրք զինվորի և հայ կնոջ սիրո պատմությունից, թեմա, որը զայրույթի ալիք է առաջացրել, թատրոնից դուրս հավաքելով բազմաթիվ ցուցարարների:

Շոշափելով անդրկուլիսային ինտրիգը,  ֆիլմը պատկերում է դերասանների միջև հաճախ ծագող բախումները: Դերասանական կազմում ներառված է Անժելան (Անժելա Սարաֆյանը) Սիմոնի կինը. Ջեյմսը (Սեմ Փեյջ), կինոաստղ, որը ցանկանում է թարմացնել իր թատերական հմտությունները և Թոնին (Նիկոլայ Կինսկին, Կլաուսի որդին), ում վարքագիծը դառնում է ավելի ու ավելի քայքայիչ: Մյուս կերպարները շոուի ուղղամիտ պրոդյուսերն է (Ջիմ Փիդոքը) և չարասիրտ լրագրողը:

Անհաջողությունների շարքից է այն փաստը, որ, ըստ սցենարի, թատրոնը բառացիորեն հետապնդում են անցյալի ուրվականները: Ֆիլմը միահյուսում է անդրկուլիսյան մելոդրաման իրական կյանքի իրադարձությունների վերաբերյալ պատմության հետ: Ոչ մի տարր առանձնապես արդյունավետ չէ, ժամանակակից դրաման պատկերված է ծանր ճնշող ոճով:

Չնայած Աբգարյանը, ծագումով հայ դերասանը, ով նույնպես հայտնվել է Արարատում, ապահովում է ռեժիսորի համոզիչ կերպարը, մնացած կատարողները թերացել են իրենց դերերում: Սկսնակ ռեժիսոր-սցենարիստները չեն կարողացել ներդաշնակության հասնել այս խառը պատմության մեջ, ինչի արդյունքում չի հաջողվել հավակնոտ թեման ներկայացնել ըստ արժանվույն:

Թեև ֆիլմի տնօրեններից շատերը հայեր են, այդ թվում, գործադիր պրոդյուսեր Րաֆֆի Հովհաննիսյանը (երկրի առաջին ԱԳ նախարար) և System of a Down ռոք խմբի կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, (այժմ սկսել է շրջագայությունը, որը կոչել է «Արթնացեք հոգիները», ի հիշատակ Հայոց Ցեղասպանության), 1915 թվականը չափազանց ամորֆ է ցանկալի ազդեցություն ունենալու համար:

Արտադրական ընկերությունները` Strongman, mTuckman Media
Դերերում` Սիմոն Աբգարյան, Անժելա Սարաֆյան, Սեմ Փեյջ, Նիկոլայ Կինսկի, Դեբրա Քրիստոֆերսոն, Ջիմ Փիդոք
Ռեժիսոր-սցենարիստներ` Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան
Պրոդյուսերներ` Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան, Թերի Լեոնարդ
Գործադիր պրոդյուսեր՝ Րաֆֆի Հովհաննիսյան
Օպերատոր` Լի Լիսբաո Անդերվուդ
Բեմադրող ռեժիսոր` Մայքլ Ֆիթցջերալդ
Խմբագիրներ` Դեն Դոբի, Փոլ Ֆորտե
Կոստյումների դիզայներ` Լորեն Օփելթ
Կոմպոզիտոր` Սերժ Թանկյան

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment