Բացառիկ գրավիչ մարդկանց 13 սովորությունները

Բացառիկ գրավիչ մարդկանց 13 սովորությունները

Հոդվածի առանցքում

  • UCLA-ի կատարած ուսումնասիրության ժամանակ սուբյեկտները գնահատվել են ավելի քան 500 ածականով, որոնք պետք է բնորոշեին հաճելին: Բարձր գնահատված ածականները որևէ կապ չունեին շփվող, խելացի կամ գրավիչ՝ բնածին հատկանիշների հետ: Փոխարենը, լավագույն ածականներն էին անկեղծությունը, թափանցիկությունը և ուրիշներին հասկանալու կարողությունը:
  • Ոչ մեկին դուր չի գալիս, երբ զրույցի ժամանակ դուք տեքստային հաղորդագրություն եք ստանում կամ նույնիսկ արագ հայացք եք գցում ձեր հեռախոսին: Երբ մասնակցում եք զրույցին, ձեր ամբողջ էներգիան կենտրոնացրեք այդ զրույցի վրա:
  • Եթե դուք ցանկանում եք հաճելի լինել պետք է անմիջական լինեք: Դա ձեզ կդարձնի մատչելի և հետաքրքիր: Ոչ ոք չի ցանկանում զրուցել մեկի հետ, ով արդեն ձևավորված կարծիք ունի և չի ցանկանում լսել:
  • Մարդիկ հեռու են մնում նրանցից, ովքեր ուշադրություն են պահանջում: Կարիք չկա չափազանց շփվող լինել՝ հաճելի լինելու համար բավական է լինել ուշադիր ու բարեկամաբար տրամադրված:
  • Օգտագործելով խանդավառ տոնը, լայն բացված ձեռքերը, միշտ ուշադրության կենտրոնում լինելը, դեպի խոսողը հակվելը, բոլոր այս ձևերը ներկայացնում են մարմնի դրական լեզուն, որը բարձր ինտելեկտի տեր մարդիկ օգտագործում են ուրիշներին իրենց կողմը գրավելու համար:
  • Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը ձեզ հավանել-չհավանելու հարցը լուծում է հանդիպման առաջին յոթ վայրկյանների ընթացքում: Խոսակցության մյուս մասն անցնում է ներքին պնդումներով, որ իրենց սկզբնական արձագանքը ճիշտ է:
  • Մարդիկ, բնականաբար, (և անգիտակցաբար) արտապատկերում են իրենց հետ խոսողի մարմնի լեզուն: Եթե դուք ցանկանում եք, որ մարդիկ սիրեն ձեզ, ժպտացեք նրանց զրույցի ժամանակ: Նրանք անգիտակցաբար կվերադարձնեն ձեզ այդ սիրալիրությունը և դրանից իրենց լավ կզգան:
  • Երբ դուք զրույցի ժամանակ հպվում եք դիմացինին, նրա ուղեղն եք ուղարկում օքսիտոցին՝ նեյրոտրանսմիթեր, ինչը նրա ուղեղն ասոցացնում է ձեզ վստահության ու բազմաթիվ այլ դրական զգացումների հետ: Մի պարզ հպում ուսին, գրկախառնություն կամ ընկերական ձեռքսեղմում, այս բոլորն ազատ են արձակում օքսիտոցինը:
  • Հաճելի անձնավորությունները անգնահատելի են ու եզակի: Նրանք հեշտությամբ են շփվում, ներդաշնակություն են ապահովում աշխատավայրում, իրենց շրջապատում բոլորի մոտ բացահայտում են ամենալավը:

Ուշադրությանն արժանի

Մեծ քանակությամբ մարդիկ սխալ համոզմունք ունեն, որ հաճելի լինելը   բնական, ոչ ձեռքբերովի հատկությունների արդյունք է, որոնք պատկանում են միայն մի քանի հաջողակի, սիրունատեսի, խիստ սոցիալական և աներևակայելի տաղանդավորի: Հեշտ է դառնալ այս սխալ ըմբռնման զոհը: Իրականում, հաճելի լինելը ձեզնից է կախված և դա էմոցիոնալ ինտելեկտի հարց է:

UCLA-ի կատարած ուսումնասիրության ժամանակ սուբյեկտները գնահատվել են ավելի քան 500 ածականով, որոնք պետք է բնորոշեին հաճելին: Բարձր գնահատված ածականները որևէ կապ չունեին շփվող, խելացի կամ գրավիչ՝ բնածին հատկանիշների հետ: Փոխարենը, լավագույն ածականներն էին անկեղծությունը, թափանցիկությունը և ուրիշներին հասկանալու կարողությունը:

Այս և նման մյուս ածականները, նկարագրում են մարդկանց, ովքեր սոցիալական ոլորտում էմոցիոնալ ինտելեկտի  հմտություն ունեն: Ավելի քան մեկ միլիոն մարդու հետ կատարված  TalentSmart-ի հետազոտության  տվյալները  ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր ունեն այդ հմտությունները չափազանց հաճելի են:

Մենք փորձել ենք բացահայտել  վարքագծի այն հիմնական ձևերը, որ էմոցիոնալ խելացի մարդկանց հաճելի են դարձնում: Ահա լավագույններից 13-ը:

Նրանք հարցեր են տալիս

Ամենամեծ սխալը, որ մարդիկ թույլ են տալիս, վերաբերում է լսելու հատկությանը:  Նրանք կենտրոնացած են այն խնդրի վրա, թե հետո ինչ են ասելու կամ ինչպես, կամ էլ դիմացինի ասածն ինչպես կանդրադառնա իրենց վրա:Սրանք էլ խանգարում են, որ նրանք լսեն խոսողին: Խոսքերը հնչում են բարձր ու հստակ, բայց իմաստը կորում է:

Դրանից խուսափելու պարզ միջոցը շատ հարցեր տալն է: Մարդիկ սիրում են, երբ իրենց լսում են և նույնիսկ ամենապարզ հարցը ցույց է տալիս, որ դուք ոչ միայն լսում եք, այլև հետաքրքրվում եք նրանց ասածով: Դուք կզարմանաք, թե ինչպիսի հարգանքի ու երախտագիտության կարժանանաք պարզապես հարցեր տալով:

Նրանք մի կողմ են դնում հեռախոսները

Ոչ մեկին դուր չի գալիս, երբ զրույցի ժամանակ դուք  տեքստային հաղորդագրություն եք ստանում  կամ նույնիսկ արագ հայացք եք գցում ձեր հեռախոսին: Երբ մասնակցում եք զրույցին, ձեր ամբողջ էներգիան կենտրոնացրեք այդ զրույցի վրա: Կտեսնեք, որ   խոսակցություններն ավելի հաճելի և արդյունավետ են լինում, երբ դուք խորանում եք դրանց մեջ:

Նրանք անկեղծ են

Անկեղծությունն ու ազնվությունը կարևոր են հաճելի լինելու համար: Ոչ ոք չի սիրում  կեղծիքը: Մարդիկ ձգտում են դեպի նրանց, ովքեր անկեղծ են, քանի որ գիտեն, որ նրանց կարելի է վստահել: Դժվար է սիրել մեկին, երբ չգիտես, թե ով է նա իրականում և ինչ  է  զգում:

Հաճելի անձնավորությունները գիտեն, թե ովքեր են իրենք: Նրանք բավական ինքնավստահ են, որպեսզի իրենց հարմարավետ զգան: Կենտրոնանալով այն հարցի վրա, թե ինչն է ձեզ առաջ մղում և որպես անհատ  երջանիկ դարձնում: Այդ դեպքում դուք շատ ավելի հետաքրքիր եք դառնում եք, քան, երբ փորձում եք ընտրություն կատարելով գրավել մարդկանց ու նրանց դրդել սիրել ձեզ:

Նրանք  վճիռ չեն կայացնում

Եթե դուք ցանկանում եք հաճելի լինել պետք է անմիջական լինեք: Դա ձեզ կդարձնի մատչելի և հետաքրքիր: Ոչ ոք չի ցանկանում զրուցել մեկի հետ, ով արդեն ձևավորված կարծիք ունի և չի ցանկանում լսել:

Ամիջականությունը կարևոր է աշխատավայրում, որը կապահովի ձեր մուտքը  նոր գաղափարներին և աջակցությանը:

Կանխակալ պատկերացումներն ու դատողությունները վերացնելու համար պետք է աշխարհը տեսնել ուրիշների աչքերով: Դա չի պահանջում, որ դուք հավատաք այն ամենին,  ինչ  նրանք են հավատում կամ արդարացնեք նրանց վարքագիծը: Դա պարզապես նշանակում է, որ  պետք է ուշ վճիռ կայացնեք,  որպեսզի  հասկանաք դրդապատճառը:

Նրանք չեն ձգտում ուշադրության

Մարդիկ հեռու են մնում նրանցից, ովքեր ուշադրություն են պահանջում: Կարիք չկա  չափազանց շփվող լինել՝ հաճելի երևալու համար: Մարդկանց գրավելու համար պարզապես պետք է լինել բարեկամաբար տրամադրված և ուշադիր : Երբ  խոսում եք ընկերական, վստահ, և հակիրճ, մարդիկ դառնում են ավելի ուշադիր և ավելի շատ են ձեզ վստահում, քան, երբ փորձում եք կարևորել ձեր անձը:Մարդկանց գրավում է ձեր ճիշտ վերաբերմունքը և ոչ թե այն հարցը, թե քանի մարդու եք ճանաչում:

Հաջողության հասնելուց հետո ձեր ուշադրությունը կենտրոնացրեք այն մարդկանց վրա, ովքեր ջանասիրաբար աշխատել են ու օգնել են ձեզ այդ հարցում: Սա կարող է շահարկված արտահայտություն թվալ, բայց դա փաստ է: Դուք նրանց համար դառնում եք գնահատող ու համեստ: Այս երկու ածականները  սերտորեն կապված են համակրանքի հետ:

Նրանք կայուն են

Երբ մարդիկ մոտենում են ձեզ, նրանք ցանկանում են իմանալ, թե ում են դիմում և ինչ պատասխան կարող են ակնկալել: Կայուն եղեք, որպեսզի հուսալի լինեք: Դուք պետք է  երաշխավորեք կայուն տրամադրությունը, անկախ նրանից այն ընկած է, թե բարձր: Դա  չպետք է ազդի մարդկանց հետ ձեր հարաբերությունների վրա:

Նրանք օգտագործում են  մարմնի դրական լեզուն

Ճանաչելով ձեր ժեստերը, արտահայտությունները, ձայնի երանգը (և համոզված, որ դրանք դրական են) մարդիկ ձեզ կձգտեն, ինչպես մրջունները խնջույքի սեղանին: Օգտագործելով խանդավառ տոնը, լայն բացված ձեռքերը, միշտ ուշադրության կենտրոնում լինելը, դեպի խոսողը հակվելը, բոլոր այս ձևերը  ներկայացնում են մարմնի դրական լեզուն, որը բարձր ինտելեկտի տեր մարդիկ օգտագործում են ուրիշներին իրենց կողմը գրավելու համար: Մարմնի դրական լեզուն կարող է փոխոխություն մտցնել զրույցում: Այսպիսով, ավելի կարևոր է, թե ինչպես եք ասում և ոչ թե ինչ եք ասում:

Նրանք թողնում են առաջին ուժեղ տպավորությունը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը ձեզ հավանել-չհավանելու հարցը լուծում է հանդիպման առաջին յոթ վայրկյանների ընթացքում: Խոսակցության մյուս մասն անցնում է ներքին պնդումներով, որ իրենց սկզբնական արձագանքը ճիշտ է: Սա, հնարավոր է, սարսափեցնող է: Իմանալով այդ մասին, դուք կարող եք օգտվել դրանից և մեծ հաջողությունների հասնել համակրանքի արժանանալու հարցում:

Առաջին տպավորությունները  սերտորեն կապված են  մարմնի դրական լեզվի հետ: Դիմացինի հետ խոսելիս ուժեղ կեցվածք ընդունելը, ժպտալը, ուսերը ձգելը, նաև ամուր  ձեռք սեղմումը վստահեցնում են, որ ձեր առաջին լավ տպավորությունն ապահովված է:

Նրանք ողջունում են մարդկանց անունով

Ձեր անունը ձեր ինքնության էական մասն է  և դուք ձեզ շատ լավ եք զգում, երբ մարդիկ այն օգտագործում են: Հաճելի անձնավորությունները ուրիշների անուններն օգտագործում են ամեն անգամ, երբ նրանց տեսնում են: Դուք չպետք է տվյալ մարդու անունը նշեք միայն բարևելիս:  Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ իրենց հաստատված են զգում, երբ զրույցի ընթացքում նրանց անունով են դիմում:

Եթե դուք լավ եք հիշում դեմքերը, բայց խնդիրներ ունեք անունների հետ կապված, կատարեք անունները հիշելու վերաբերյալ ուղեղի վարժություններ: Երբ հանդիպում եք մեկին, ում անունն առաջին անգամ լսելով չեք հիշում, մի խուսափեք հարցնել երկրորդ անգամ: Դուք պետք է նրա անունը ձեռքի տակ ունենաք, եթե ցանկանում եք այն հիշել հաջորդ հանդիպման համար:

Նրանք ծիծաղում են

Մարդիկ, բնականաբար, (և անգիտակցաբար) արտապատկերում են իրենց հետ խոսողի մարմնի լեզուն: Եթե դուք ցանկանում եք, որ մարդիկ սիրեն ձեզ, ժպտացեք նրանց զրույցի ժամանակ: Նրանք անգիտակցաբար կվերադարձնեն ձեզ այդ սիրալիրությունը և դրանից իրենց լավ կզգան:

Նրանք գիտեն, թե երբ է պետք բացվել

Ուշադիր եղեք, որպեսզի շատ արագ չկիսեք  ձեր անձնական խնդիրներն ու խոստովանությունները, այլապես կստանաք գանգատվողի պիտակ: Հաճելի մարդիկ դիմացինին ուղղություն են տալիս երբ բացվել:

Նրանք գիտեն, թե ում հպվեն (և դա նրանք անում են)

Երբ դուք զրույցի ժամանակ հպվում եք դիմացինին, նրա ուղեղն եք ուղարկում օքսիտոցին՝ նեյրոտրանսմիթեր, ինչը նրա ուղեղն ասոցացնում է ձեզ վստահության ու բազմաթիվ այլ դրական զգացումների հետ: Մի պարզ հպում ուսին, գրկախառնություն կամ ընկերական ձեռքսեղմում, այս բոլորն ազատ են արձակում օքսիտոցինը:

Իհարկե, դուք պետք է հպվեք  ճիշտ մարդուն ճիշտ ձևով, որպեսզի օքսիտոցին արձակեք, քանի որ անցանկալի կամ անպատեհ հպումը հակառակ ազդեցությունը կարող է ունենալ: Պարզապես հիշեք, որ հարաբերությունները ձևավորվում են  ոչ միայն խոսքով, այլև միմյանց հանդեպ ընդհանուր զգացումներով: Մեկին պատշաճ հպվելով կարող ես ապահովել  քո նկատմամբ ուշադրությունը:

Նրանք հավասարակշռում են կիրքն ու ժամանցը

Մարդիկ հակվում են նրանց կողմը, ովքեր կրքոտ են: Ասում են, որ կրքոտ մարդու համար հեշտ է լինել շատ լուրջ և շատ անտարբեր, քանի որ նրանք ամբողջությամբ տրվում են իրենց աշխատանքին: Հաճելի մարդիկ իրենց կիրքը հավասարակշռում են զվարճանքի հետ:

Աշխատանքի վայրում նրանք լուրջ են, բայց դարձյալ  բարեկամական: Նրանք հասնում են իրենց նպատակին, քանի որ  սոցիալապես արդյունավետ են կարճ ժամանակահատվածում: Նրանք նվազագույնի են  հասցնում փոքր զրույցներն ու բամբասանքները, փոխարենը կենտրոնանում են իրենց գործընկերների հետ իմաստալից փոխազդեցության վրա: Նրանք հիշում են, թե ինչ եք իրենց ասել երեկ կամ նախորդ շաբաթ, ինչը ցույց է տալիս, որ  դուք նրանց համար նույնքան կարևոր եք , որքան իրենց աշխատանքը:

Ի մի բերենք այս ամենը

Հաճելի անձնավորությունները անգնահատելի են ու եզակի: Նրանք  հեշտությամբ են շփվում,  ներդաշնակություն են ապահովում աշխատավայրում, իրենց շրջապատում բոլորի մոտ բացահայտում են ամենալավը: Ավելացրեք այս հմտությունները ձեր ռեպերտուարում և կտեսնեք, որ ձեր համակրանքը ճախրում է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment