13-ամյա հայ տղան ուղիղ եթերում իսլամ է ընդունել
Հոդվածի առանցքում
- Հայկական ծագումով տղան իսլամ է ընդունել ուղիղ եթերում, ինչն էլ նույն օրը դարձել էր թուրքական հեռուստաալիքների թոփ լուրը: Երեխայի մայրը հայտնել, որ ինքը համաձայնություն չի տվել և այդ ամենը տեղի է ունեցել առանց իր իմացության։ Մինչդեռ հաղորդավարը նշել էր, որ ստացել է Արթուրի ծնողների թույլտվությունը։
Ուշադրությանն արժանի
Տղայի մայրն ասում է, որ իր տղան կրոնափոխ չի եղել. «Մենք հայ ենք և քրիստոնյա ենք: Եթե իմանայի, որ նման բան է լինելու, որդուս կողքին կլինեի»: 13 ամյա Արթուրը հրավիրված է եղել Թուրքիայի ամենավարկանշային կրոնական հեռուստաշոուի ուղիղ եթերին մասնակցելու համար, որի ժամանակ էլ տղան անվանափոխ է եղել և ընդունել մահմեդական Նիհաթ անունը։
Հայկական ծագումով տղան իսլամ է ընդունել ուղիղ եթերում, ինչն էլ նույն օրը դարձել էր թուրքական հեռուստաալիքների թոփ լուրը: Երեխայի մայրը հայտնել, որ ինքը համաձայնություն չի տվել և այդ ամենը տեղի է ունեցել առանց իր իմացության։ Մինչդեռ հաղորդավարը նշել էր, որ ստացել է Արթուրի ծնողների թույլտվությունը։
Թուրքական ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն նախասիրություն ունի ուղիղ եթերով ցուցադրել, թե ինչպես են այլ կրոնների ներկայացուցիչներն իսլամ ընդունում։ Բազմահազար հանդիսատեսին նա ներկայացրել է Արթուրին, որպես 13-ամյա հայ տղայի, որը «ցանկացել» է իսլամ ընդունել: Այնուհետև նա առաջարակել է տղային վերցնել իր անունը՝ Նիհաթ:
Երեխայի մայրը զանգահարել է Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին և ասել, որ ինքը համաձայնություն չի տվել. «Տղայիս սիրիացի ընկերը նրան ասել է՝ արի գնանք և խոսենք ուղիղ եթերում: Ասել է, որ այնտեղ կկարողանան հայտնի մարդկանց հետ հաց ուտել և, որ իրենց խաղալիքներ կնվիրեն: Տղաս էլ համաձայնել է: Նա երեխա է, սխալ է արել, բայց նա իսլամ չի ընդունել»:
Կարո Փայլանը ասել է, որ հաղորդման պրոդյուսերների դեմ դատական հայց կներկայացնի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ