Տղամարդը դուրս է 12 տարվա կոմայից. «Ուրվական տղա» Մարտին Պիստորիուսը կարողանում է լսել և տեսնել ամեն ինչ

Տղամարդը դուրս է 12 տարվա կոմայից. «Ուրվական տղա» Մարտին Պիստորիուսը կարողանում է լսել և տեսնել ամեն ինչ

Հոդվածի առանցքում

  • 12 տարի անց տղամարդը, արթնանալով կոմայից, իր մտքերն է շարադրել «Ուրվական տղան» գրքում` պատմելով, թե ինչ էր կատարվում իր հետ, երբ նա կարողանում էր լսել շուրջը կատարվող ամեն բան, սակայն միաժամանակ ի վիճակի չէր աշխարհին հաղորդել այն մասին, որ ինքն արթուն է:
  • Տղայի առողջական վիճակը բարդանում էր: Նրա մկաններն անաշխատունակ էին, ոտքերն ու ձեռքերը կծկված էին` նմանվելով գալարի, իսկ ուղեղն ընկել էր կոմայի մեջ: Ի վիճակի չլինելով օգնել տղային` բժիշկները ծնողներին խորհուրդ տվեցին տղային խնամել, որքան հնարավոր է հարմարավետ պայմաններում մինչև նրա մահանալը:
  • Ո'չ Ռոդնին, ո'չ էլ Ջոանը չգիտեին, որ իրենց որդու ուղեղն «արթնացել է» երկու տարի անց և այն, որ նա գիտակցում է ծնողների պայքարն իր առողջության համար, տեղյակ է 1994 թվականին Նելսոն Մանդելայի նախագահության և 1997 թվականին արքայադուստր Դիանայի մահվան մասին: Թակարդված լինելով սեփական մարմնում` Մարտինն ամբողջովին անկարող էր հաղորդակցվել, սակայն միևնույն ժամանակ նա կարողանում էր մտածել և զգալ:
  • Իր «Ուրվական տղան» գրքում 12 տարի կոմայի մեջ եղած մարդը նկարագրում է, թե ինչպես էր կարողանում տեսնել և հասկանալ ամեն ինչ, սակայն անկարող էր շարժել մարմինը և ասել, որ ինքն այնտեղ է: «Բոլորն այնքան էին սովորել իմ բացակայությանը, որ չէին նկատում, որ ես կրկին ներկա եմ»:
  • 12 տարի կոմայի մեջ լինելուց հետո մեկ օր Մարտինի թերապևտ Վիրնա վան դեր Վալտը հասկացավ, որ ինչ որ բան կա արդեն իսկ 25 ամյա երիտասարդի մեջ: Վիրնան նկատեց Մարտինի գրեթե աննկատ ժպիտները, հայացքները, որով նա ցանկանում էր աշխարհին տեղյակ պահել այն մասին, որ նա արթնացել է և կենդանի է:

Ուշադրությանն արժանի

12 տարի անց տղամարդը, արթնանալով կոմայից, իր մտքերն է շարադրել «Ուրվական տղան» գրքում` պատմելով, թե ինչ էր կատարվում իր հետ, երբ նա կարողանում էր լսել շուրջը կատարվող ամեն բան, սակայն միաժամանակ ի վիճակի չէր աշխարհին հաղորդել այն մասին, որ ինքն արթուն է: «Ուրվական տղան» գրքի հեղինակ Մարտին Պիստորիուսը 12 տարեկանում կոմայի մեջ է ընկնում 12 տարի շարունակ:

1988 թվականի հունվարին Մարտինը 12 տարեկան էր և ծնողների հետ ապրում էր Հարավային Աֆրիկայում: Կոկորդի ցավի պատճառով նա թողել էր դպրոցը` վերադառնալով տուն: Տղայի ախտանշանների սրվելուց հետո բժիշկը նրա մոտ ախտորոշեց մենինգիտ և ուղեղի տուբերկուլյոզ:

Հաջորդ ամիսների ընթացքում տղայի առողջական վիճակն ավելի էր բարդանում: Նրա մկաններն անաշխատունակ էին, ոտքերն ու ձեռքերը կծկված էին` նմանվելով գալարի, իսկ ուղեղն ընկել էր կոմայի մեջ: Ի վիճակի չլինելով օգնել տղային` բժիշկները ծնողներին խորհուրդ տվեցին տղային խնամել, որքան հնարավոր է հարմարավետ պայմաններում մինչև նրա մահանալը:

Հաջորդ 12 տարիների ընթացքում տղայի ծնողները` Ռոդնի և Ջոան Պիստորիուսները լավագույնս խնամում էին իրենց մահացող որդուն: Մարտինի հայրն արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, հագցնում էր տղային` մեքենայով նրան հասցնելով հատուկ խնամքի կենտրոն: Աշխատանքից 8 ժամ անց Ռոդնի Պիստորիուսը որդուն վերցնում էր կենտրոնից` նրան տանելով տուն, որտեղ լողացնում էր կոմայի մեջ գտնվող Մարտինին, կերակրում և պառկեցնում անկողնու մեջ:

Յուրաքանչյուր երկու ժամը մեկ հոգատար հայրն արթնանում էր` փոխելով տղայի դիրքը, որպեսզի նա, երկար ժամանակ անշարժ մնալով, այտուցներ չունենա: Մարտինի մայրը անօգնական հետևում էր, թե ինչպես է իր առույգ և կենսուրախ որդին օրեցօր վերածվում բույսի: Նա ամեն օր կարող էր շուտ հեռանալ աշխատանքից և ժամը երկուսին վերցնել Մարտինին հատուկ խնամքի կենտրոնից:

Ի տարբերություն տղայի հոր` Մարտինի մայրը, անօգնական լինելով օգնել որդուն, ապրում էր մշտական մեղքի զգացումով: Որդու հիվանդությունից երկու տարի անց Մարտինի մայրը փորձում է ինքնասպան լինել:

«Մորս դժբախտությունն այնքան էր խորացել և դուրս եկել հսկողությունից, որ նա փորձեց ինքնասպան լինել: Դեղահաբեր ընդունելուց հետո նա պատրաստ էր մահանալ: Սակայն սեփական հուսահատության վերջին րոպեներին նա ցանկանում էր ասել հորս, թե որքան շատ է սիրում մեզ բոլորիս, ինչն էլ փրկեց նրան: Երբ հայրս տեսավ, թե ինչ է արել մայրս, նրան շտապ հիվանդանոց հասցրեց, որտեղ բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը:

Ապաքինվելուց հետո մայրս ավելի մեծ եռանդով ներգրավվեց իմ խնամքում: Նա խնամում էր ինձ հորս հետ միասին, պատրաստում էր իմ սիրած աղացած դեղձի սոուսով սպագետտին, երբեմն գլուխս դնում էր ծնկների և շոյում, կարծես` ես ուղղակի պառկած լինեի բազմոցին»:

Ո’չ Ռոդնին, ո’չ էլ Ջոանը չգիտեին, որ իրենց որդու ուղեղն «արթնացել է» երկու տարի անց և այն, որ նա գիտակցում է ծնողների պայքարն իր առողջության համար, տեղյակ է 1994 թվականին Նելսոն Մանդելայի նախագահության և 1997 թվականին արքայադուստր Դիանայի մահվան մասին: Թակարդված լինելով սեփական մարմնում` Մարտինն ամբողջովին անկարող էր հաղորդակցվել, սակայն միևնույն ժամանակ նա կարողանում էր մտածել և զգալ:

«Այո, երկու տարի անց ես այնտեղ էին` ընկալելով շուրջս կատարվող յուրաքանչյուր բան»,- պատմում է 39ամյա Մարտինն, ով այժմ ապրում է Անգլիայում: Նա հավատացած է, որ ինքը սկսել է արթնանալ և վերականգնել գիտակցությունը, երբ 14 կամ 15 տարեկան էր: Նրա խոսքով, ինքը յուրաքանչյուր նորմալ մարդու նման տեղյակ էր ամեն ինչից:

«Ես անգիր հիշում էի, թե որտեղ է ընկնում լույսը, երբ ինչ որ մեկը ժամն էր հարցնում: Ժամանակի ընթացքում ես ֆիքսեցի, որ ինձ խմելու բան են տալիս առավոտյան ժամը 10-ին և կեսօրին ժամը 3-ին, առաջին նախաճաշս անում եմ 11.30:  Եվ, ի վերջո, ես բավականին ժամանակ ունեի վարժվելու և այս ամենը ֆիքսելու համար»:

Իր «Ուրվական տղան» գրքում 12 տարի կոմայի մեջ եղած մարդը նկարագրում է, թե ինչպես էր կարողանում տեսնել և հասկանալ ամեն ինչ, սակայն անկարող էր շարժել մարմինը և ասել, որ ինքն այնտեղ է: «Բոլորն այնքան էին սովորել իմ բացակայությանը, որ չէին նկատում, որ ես կրկին ներկա եմ»:

Կոմայի մեջ եղած տարիների համար Մարտինը պատմում է, որ անկարող էր կառավարել սեփական մարմինը: Պիստորուսն իրեն համեմատում է ուրվականի հետ, ով կարողանում է տեսնել   և լսել ամեն ինչ, սակայն ոչ ոք չէր նկատում իրեն:

«Դատարկության նման ես պառկած էի` անտեղյակ շուրջս կատարվելիք դեպքերին: Եվ մեկ օր ես սկսեցի կյանք վերադառնալ: Արթնանալուց հետո ես լիովին չէի գիտակցում ինձ հետ պատահածը: Ես չէի մտածում այն մասին, թե ինչ կարող եմ և ինչ չեմ կարող անել: Մտքերը հորդում էին իմ ուղեղ, որին ես չէի կարողանում արձագանքել, չէի գիտակցում` մարմինը, որը տեսնում էի, իմն է: Մարմինս շարժվում էր անկախ իմ մտքից: Իմ վերջույթները կարծես հեռվում լինեին կամ բետոնի մեջ, որոնք չէի կարողանում կառավարել»:

Ունենալով արթուն միտք` Մարտինը սկսեց ատել այն բոլոր հեռուստատեսային ծրագրերը, որոնք նա ստիպված էր անդադար դիտել հատուկ խնամքի կենտրոնում. փոխարենը` նա կցանկանար, որ ինչ որ մեկը գիրք կարդար իր համար:

 «Երբեք չեմ զայրացել ծնողներիս վրա, քանզի գիտեի, որ նրանք սիրում են ինձ և լավագույնն են անում ինձ համար: Ես զայրանում էի ստեղծված իրավիճակի համար: Շատ դեպքեր են եղել, երբ ներքուստ լաց եմ եղել: Հասել էի մի կետի, երբ վերջնականապես սպառվել էի»:

12 տարի կոմայի մեջ լինելուց հետո մեկ օր Մարտինի թերապևտ Վիրնա վան դեր Վալտը հասկացավ, որ ինչ որ բան կա արդեն իսկ 25 ամյա երիտասարդի մեջ: Վիրնան նկատեց Մարտինի գրեթե աննկատ ժպիտները, հայացքները, որով նա ցանկանում էր աշխարհին տեղյակ պահել այն մասին, որ նա արթնացել է և կենդանի է:

«Երջանկությունը պատել էր ինձ: Ես կարծես Մուհամմադ Ալին, Ջոն Մաքրոուն, Ֆրեդ Թրումանը լինեի: Մի մեծ ամբոխ էր հավաքվել իմ շուրջն այն ժամանակ, երբ իմ թերապևտ ասեց իմ` գիտակցության վերադառնալու մասին»:

Վիրնայի բացահայտումն այն մասին, որ Մարտին Պիստորիուսը կոմայի մեջ չէ այլ գիտակցության է, նրան տեղափոխեց Պրետորիայի համալսարանի Աուգմենտատիվ և Ալտերնատիվ Հաղորդակցման կենտրոն: Այստեղ Մարտինը սովորեց աշխարհի հետ հաղորդակցվել համակարգչային պատկերների և հաղորդակցման համակարգչային մեթոդներով:

2009 թվականի հունիսին` Անգլիա տեղափոխվելուց հետո, Մարտինն ամուսնացավ Հարավային Աֆրիկայից Անգլիա տեղափոխված սոցիալական աշխատակից Ջոաննայի հետ, ով նաև իր քրոջ` Կիմի ընկերուհին էր: Որպես վեբ-դիզայներ աշխատելուց և կնոջը կենցաղային հարցերում օգնելուց բացի Մարտին Պիստորիուսը հրատարակեց իր «Ուրվական տղան» գիրքը` հավատի, հույսի և աննվեր սիրո մասին իր պատմությունը տարածելու հույսով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment