Ինչպե՞ս հասկանալ Ռուսաստանում ցույցերի նոր կանոնները

Ինչպե՞ս հասկանալ Ռուսաստանում ցույցերի նոր կանոնները

Հոդվածի առանցքում

  • Դերասան Ուստինովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ցույցի ժամանակ: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Ուստինովը քայլում է հրապարակում՝ մինչև անվտանգության ուժերի կողմից գետնին տապալվելը: Դատարանում Ուստինովը բողոքեց  և պնդեց իր անմեղությունը՝ ասելով, որ նա հրապարակում էր ընդամենը ընկերոջը հանդիպելու համար, ոչ թե ցույցին մասնակցելու: Նա դատապարտվել է երեքուկես տարվա ազատազրկման ոստիկանի վրա հարձակման համար:

Ուշադրությանն արժանի

 

Սա խիստ անսովոր պատմություն է, որն առնվազն հիմա, ավարտվել է զարմանալիորեն լավ ամենակարևոր ֆիգուրի՝ Պավել Ուստինովի համար:

Ուստինովի գործն ու նման ևս երկու գործ, որոնք տարբեր մարտահրավերներ Ռուսաստանի ստատուս-քվոյի համար, հուշում է, որ Ռուսաստանի իշխանությունները տարակուսում են, թե ինչպես պետք է արձագանքեն քաղաքական բողոքների վերջին ալիքին:

Դերասան Ուստինովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ցույցի ժամանակ: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Ուստինովը քայլում է հրապարակում՝ մինչև անվտանգության ուժերի կողմից գետնին տապալվելը:

Դատարանում Ուստինովը բողոքեց  և պնդեց իր անմեղությունը՝ ասելով, որ նա հրապարակում էր ընդամենը ընկերոջը հանդիպելու համար, ոչ թե ցույցին մասնակցելու: Պուշկինի հրապարակը Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում հայտնի հանդիպումների կետ է:

Նա դատապարտվել է երեքուկես տարվա ազատազրկման ոստիկանի վրա հարձակման համար:

Նրա ճակատագիրը վրդովեցրեց Ռուսաստանի թատերական համայնքի ականավոր անդամներին: Նրանք բողոքում են սոցցանցերում: Սեպտեմբերի 20-ին Ուստինովը ազատվեց՝ սպասելով բողոքարկման արդյունքին:

Հունիսին գործը ուրիշի արձագանքներն է ունեցել: Այնուհետև հետաքննող լրագրող Իվան Գոլունովի կալանավորում էր թմրամիջոց պահելու մեղադրանքով ու ազատ արձակումը: Գոլունովը միշտ պնդել է, որ անմեղ է: Մեղադրանքներն ի վերջո կարճվեցին:

Որպես լրագրող Գոլունովի մասնագիտացումը կոռումպացված գործողություններով հասարակ քաղաքացիներին պատճառված վնասները բացահայտելն է:

Ուստինովի պես, նա ազատ է արձակվեց միայն երբ կողմնակիցները նախաձեռնեցին անսովոր աղմկոտ արշավ՝ բողոքելով նրա բանտարկության դեմ:

Ամռանը քաղաքական փոփոխությունների պահանջով ցույցերի ժամանակ շուրջ 60,000 մարդ դուրս եկավ փողոց, որպեսզի ընդդիմության թեկնածուներին թույլ տրվի մասնակցել Մոսկվայի քաղաքային խորհրդի ընտրություններին: Իշխանությունները կարծես թե վստահ չէին, թե ինչպես արձագանքել:

Ցուցարարներին դիմավորեցին ուժով, ոստիկանությունը ծեծի է ենթարկել նրանց և ձերբակալել ավելի քան 2000 մարդու: Չնայած նրանց մեծ մասը կարճ ժամանակ ազատ է արձակվել, մյուսները տարբեր ժամկետներով ազատազրկվել են:

Ապա Ալեքսանդր Գաբիշևի գործն էր, որը սիբիրցի շաման է և պատրաստվում էր քայլել դեպի Մոսկվա, այնտեղ իր կախարդական ուժերն օգտագործել Կրեմլից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քշելու համար:

Իշխանությունները չցանկացան ռիսկի դիմել ու պարզել, թե ինչպես կարող է ավարտվել պատմությունը: Գաբիշևը ձերբակալվեց:

Ռուսաստանի իշխանությունները սովոր չեն գործ ունենալ լայնամասշտաբ տարաձայնությունների հետ, և դեռ որոշում են, թե ինչպես արձագանքել: Երկրի տարբեր մասերում պետական ապարատի տարբեր մասեր տարբեր կերպ են արձագանքում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment