Ամերիկյան և թուրքական զորքերն առաջին համատեղ ցամաքային պարեկությունն են իրականացնում սիրիական «անվտանգության գոտում»

Ամերիկյան և թուրքական զորքերն առաջին համատեղ ցամաքային պարեկությունն են իրականացնում սիրիական «անվտանգության գոտում»

Հոդվածի առանցքում

  • Գործողության նպատակն է ստեղծել բուֆերային գոտի, որն ԱՄՆ-ի աջակցությունը ստացող քուրդ աշխարհազորայիններին՝  Ժողովրդական պաշտպանության ջոկատներին(YPG), հեռու կպահի Թուրքիայի սահմանից: Անկարան YPG- ն համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորում, որն ավելի քան երեք տասնամյակ պայքարում է թուրքական պետության դեմ:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ-ի և Թուրքիայի զորքերը իրականացրին իրենց առաջին համատեղ ցամաքային պարեկությունը Թուրքիայի անվանած «անվտանգության գոտում», որն անցնում է սիրիա-թուրքական սահմանով և տարածվում հյուսիս-արևելք:

Գործողության նպատակն է ստեղծել բուֆերային գոտի, որն ԱՄՆ-ի աջակցությունը ստացող քուրդ աշխարհազորայիններին՝  Ժողովրդական պաշտպանության ջոկատներին(YPG), հեռու կպահի Թուրքիայի սահմանից: Անկարան YPG- ն համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորում, որն ավելի քան երեք տասնամյակ պայքարում է թուրքական պետության դեմ:

«Այսօրվա պարեկությունը պահպանում է տարածքի անվտանգությունը և ցույց է տալիս մեր անփոփոխ նվիրվածությունը Թուրքիայի անվտանգության օրինական մտահոգություններին», – ասել է ԱՄՆ բանակի խոսնակ գնդապետ Մայլս Բ. Կագինսը:

ԱՄՆ-ն այդ տարածքն ընդունում է որպես անվտանգության մեխանիզմ:

Պարեկությունը, ասել է Կագինսը, թույլ կտա կոալիցիայի և Ամերիկայի գործընկեր Սիրիայի Դեմոկրատական ուժերին (SDF) «կենտրոնանալ ԴԱԻՇ-ի հիմնավոր պարտությանը հասնելու գործընթացի վրա»:

Ըստ պետական Anadolu լրատվական գործակալության, Թուրքիայի  ցամաքային և օդային համատեղ պարեկությունները շարունակվելու են առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

Կագինսը հայտարարել է, որ գործողությունների ժամանակ թուրք սպաները փաստել են, որ Քրդական ժողովրդական պաշտպանության ջոկատները (YPG) իրենց զորքերը դուրս են բերել նշված տարածքից և հեռացրել են պաշտպանական որոշ շինություններ:

Համատեղ պարեկությունը հետևում է ավելի վաղ իրականացված օդային վերահսկողության թռիչքներին և համատեղ գործողությունների կենտրոնի ստեղծմանը:

Թեև ԱՄՆ-ն չի ասել, թե գոտին ինչքան է խորանալու Սիրիայի տարածքում, բայց SDF- ի հրամանատարը ուրբաթ CNN- ին ասել է, որ այն կունենա միջինը 5 կմ խորություն, որոշ վայրերում կձգվի մինչև 12 կմ-ի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment