Ժխտողականության 100 տարին

Ժխտողականության 100 տարին

Հոդվածի առանցքում

  • 1939-ի ամռանը` Լեհաստանի վրա հարձակվելուց և ամբողջ աշխարհը գրավելու դոնկիխոտյան արշավից 1 ամիս առաջ, Ադոլֆ Հիտլերը Օբերզալցբերգում իր հրամանատարներին ուղերձ հղեց` անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը: Նա ելույթն ավարտեց` ասելով. «Ո՞վ է հիմա խոսում հայերի ոչնչացման մասին»:
  • Վերականգնումը սկսվեց նրանից, որ Գերմանիան ստանձնեց պատասխանատվություն իր նախորդների իրականացրած գործողությունների համար և փորձեց փոխհատուցել Հոլոքոստից տուժածներին և նրանց ընտանիքներին, նույնիսկ օրենքներն այնպես ձևակերպեց, որ Հոլոքոստի հերքումը համարվեց անօրինական:
  • Որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն` Հայոց Ցեղասպանության ժամանակ` Առաջին աշխարհամարտի տարիներին` Օսմանյան կայսրության գոյության ավարտին, թուրքերի կողմից պարբերաբար տեղի ունեցող զանգվածային կոտորածների և տեղահանության զոհ են դարձել ավելի քան 1.5 միլիոն հայեր:
  • ԱՄՆ-ը այս կոտորածների համար Թուրքիային պատասխանատու համարելու հարցում զգայուն դիրքորոշում ունի, քանի որ չի ցանկանում վնասել այդ երկրին աշխարհաքաղաքական պատճառներով: Տարիներ շարունակ ԱՄՆ-ը հայտարարել է, որ իր շահերից չի բխում այդպես վարվել Թուրքիայի հետ, քանի որ այն ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և ռազմավարական առումով շատ արժեքավոր է ԽՍՀՄ-ին մոտ գտնվելու համար:
  • Որպես երեխա` ես հիշում եմ, թե ինչպես եմ ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության հիշատակման պաշտոնական օրը, գնացել Նյու Յորքի Times Square, որտեղ լսել եմ համայքային առաջնորդներին և քաղաքական գործիչներին, որոնք մեղադրում էին Թուրքիային և խոստանում էին հասնել Ցեղասպանության ճանաչմանը:
  • ԱՄՆ-ը կարող է ուղերձ հղել բռնապետական երկրներին, ինչպիսին Սուդանն է, որ Ցեղասպանությունն անընդունելի է անկախ ամեն ինչից, և պատասխանատվությունը թաքցնելու դեպքում դիմադրությունն անխուսափելի կլինի: Ինչպես Հոլոքոստի դեպքում, զոհերի և նրանց ընտանիքների, մարդու իրավունքների խիզախ պաշտպանների առաջ մենք պարտավոր ենք հասնել Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ինչպես այստեղ, այնպես էլ արտասահմանում:
  • Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ-ը դատապարտում Իրանին Հոլոքոստը ժխտելու համար, բայց միաժամանակ կույր է ձևանում Հայոց Ցեղասպանության հարցում: Ինչու,՞ հայերը տարբեր ե՞ն, հայի կյանքը պակա՞ս արժեքավոր է, քան հրեայի, ռուանդացու ու կամբոջացու կյանքն է: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ ռեկորդ սահմանելու ժամանակ ունի:

Ուշադրությանն արժանի

1939-ի ամռանը` Լեհաստանի վրա հարձակվելուց և ամբողջ աշխարհը գրավելու դոնկիխոտյան արշավից 1 ամիս առաջ, Ադոլֆ Հիտլերը Օբերզալցբերգում իր հրամանատարներին ուղերձ հղեց` անդրադառնալով Հայոց  Ցեղասպանությանը: Նա ելույթն ավարտեց` ասելով. «Ո՞վ է հիմա խոսում հայերի ոչնչացման մասին»:

Հիտլերը տեսել էր, թե ինչ էր տեղի ունեցել դրանից մոտ 25 տարի առաջ և մտածում էր, որ կարող է անել այն, ինչ օսմանյան թուրքերն արեցին Փոքր Ասիայում ապրող հայերի հետ: Նա օգտագործեց դա, որևէ մեկից չզգուշանալով, իր սեփական սադիստական հավակնությունները կյանքի կոչելու համար: Այսօր մենք հիշում ենք այս մութ շրջանը տխրությամբ և հարգանքով, պատվում ենք նրանց, ովքեր տառապել են նացիստների ահաբեկչությունից: Նրանցից հետո աշխարհը փորձել է մաքրել այս էջը պատմությունից` դասեր քաղելով անցյալից և խոստանալով, որ նման հանցագործություններ այլևս թույլ չի տա:

Վերականգնումը սկսվեց նրանից, որ Գերմանիան ստանձնեց պատասխանատվություն իր նախորդների իրականացրած գործողությունների համար և փորձեց փոխհատուցել Հոլոքոստից տուժածներին և նրանց ընտանիքներին, նույնիսկ օրենքներն այնպես ձևակերպեց, որ Հոլոքոստի հերքումը համարվեց անօրինական: Վերահսկիչ կազմակերպությունները, ինչպես Հակազրպարտանքի Լիգան, ստեղծվել են, որ մշտադիտարկեն հակասեմականությունը: Բայց ի՞նչ կլիներ, եթե այս ամենը տեղի չունենար:

Պատկերացրե՛ք  մի աշխարհ, որտեղ պետությունները չեն ճանաչում Հոլոքոստը և կոչ են անում պատմաբանների հանձնաժողով ձևավորել դրա իրականությունը ճշտելու համար: Նման աշխարհում փաստացի ապրում են այն բազմաթիվ ամերիկահայերը, ովքեր տարիներ շարունակ պայքարում են ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության չճանաչման ու թուրքական քարոզչությանը տեղի տալու դեմ, որը պնդում է, թե Ցեղասպանություն երբեք տեղի չի ունեցել: Հայոց Ցեղասպանությունը պատմական փաստ է, հակառակ պնդումները սուտ են:

Որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն` Հայոց Ցեղասպանության ժամանակ` Առաջին աշխարհամարտի տարիներին` Օսմանյան կայսրության գոյության ավարտին, թուրքերի կողմից պարբերաբար տեղի ունեցող զանգվածային կոտորածների և տեղահանության զոհ են դարձել ավելի քան 1.5 միլիոն հայեր: Ականատեսների վկայությունները` այդ թվում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի, գերմանացի ռազմական լուսանկարիչ Արմին Տ. Վեգների և The New York Times-ի հոդվածները ժամանակագրական հաջորդականությամբ ցույց են տալիս այդ ժամանակ հայերի զանգվածային կոտորածները:

Ճիշտ այնպես, ինչպես Հոլոքոստի ժամանակ, հայերը դուրս են մղվել իրենց տներից, դա եղել է «վերաբնակեցման» գործողություն փոքրամասնություններին իբր կառավարելու համար: Բայց դրա փոխարեն հազարավոր մարդկանց ուղարկել են մահվան, ոմանց հրկիզել են, մյուսներին մահվան քայլերթերով տարել են սիրիական անապատ: Մարդկանց սպանում ու խեղդում էին գազի խցիկներում, մի դեպքում կոտորում էին հարձակումների, մյուսում` թունավոր գազի միջոցով:

Տարիներ անց` 1943-ին, իրավաբան պրոֆեսոր Ռաֆաել Լեմկինը հեղինակեց Ցեղասպանություն տերմինը, նա արեց դա մտքում պահելով հայերի ճակատագիրը: Պնդելով, որ սա պատմաբանների ապացուցման խնդիր է, Թուրքիան շարունակում է հերքել Ցեղասպանություն կազմակերպելու հարցում իր պատասխանատվությունը: Թուրքիան հայտարարել է, որ սպանությունները դիտավորություն չեն եղել և դրանք պատերազմի դժբախտ արդյունք են, տեղահանությունն էլ` արդարացված, քանի որ հայերը սպառնալիք էին ներկայացնում ռուսների հանդեպ իրենց համակրանքի պատճառով:

Այս հարցը հետագայում ավելի է բարդացել Թուրքիայի շարունակվող քաղաքականությամբ, որն արտահայտվել է ճնշումներով և ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ազդեցությամբ: ԱՄՆ-ը այս կոտորածների համար Թուրքիային պատասխանատու համարելու հարցում զգայուն դիրքորոշում ունի, քանի որ չի ցանկանում վնասել այդ երկրին աշխարհաքաղաքական պատճառներով: Տարիներ շարունակ ԱՄՆ-ը հայտարարել է, որ իր շահերից չի բխում այդպես վարվել Թուրքիայի հետ, քանի որ այն ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և ռազմավարական առումով շատ արժեքավոր է ԽՍՀՄ-ին մոտ գտնվելու համար:

Երբ Սառը պատերազմն ավարտվեց, ԱՄՆ-ի համար Թուրքիայի դերակատարումը մնաց նույնը, բայց այս անգամ այն պատճառով, որ այդ երկիրը սկսեց դիտարկվել որպես ազատ և ժողովրդավարական հասարակություն` իսլամական արմատականության ծովում: Եմենի, Իրաքի և Իրանի նման երկրները կարող էին Թուրքիան դիտարկել որպես օրինակ: Սա դուրս է մեր հիմնարար արժեքների ընկալումներից: Ինչպե՞ս կարող է ազատ աշխարհի առաջնորդը, հավասարության և համամարդկային ազատությունների առաջատարը հարել մարդու հիմնարար իրավունքների նման կոպիտ խախտումներին:

Դժբախտաբար այս հարցը դարձել է քաղաքական ֆուտբոլ մեր երկրի համար, որտեղ քաղաքական գործիչները` ինչպես նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը և Բարաք Օբաման, անհանգստանում են միայն քվեների և փողի համար` խոստանալով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց դրանից հետո, երբ ընտրվում են, տեղի են տալիս ճնշումներին: Քաղաքական նպատակահարմարությունը պետք է դեր չունենա այս քննարկումներում, քանի որ փաստերը ճնշող գերակշռությամբ ցույց են տալիս այն, ինչ շատ գիտնականներ և պատմաբաններ ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն:

Ես մեծացել եմ` լսելով պատմությունները, թե ինչպես են իմ տատերն ու պապերը փրկվել Հայոց Ցեղասպանությունից: Իմ պապը թաքնվել է խոտի դեզերի մեջ, որտեղ մնացել է ավելի քան 40 օր, այդ ընթացքում նրա հորն ու եղբորը տարել էին, որից հետո նրանց մասին պապս այլևս չի լսել ու երբեք չի տեսել: Ես լսել եմ նրա սարսափելի փախուստի մասին պատմությունը, նա Յոզգաթ գյուղից հեռացել է դեպի Հալեպ` Սիրիա, որտեղ հավաքվել էին շատ փրկվածներ, լսել եմ, թե ինչպես է նա աշխատել որպես զոդող, որ գումար հավաքի Եգիպտոս տեղափոխվելու համար:

Այս պատմություններն ինձ վրա մեծ ազդեցություն են թողել, և ես երբեք ամբողջությամբ չեմ կարողանա ընկալել, թե ինչ է նշանակում անցնել նման փորձությունների միջով: Որպես երեխա` ես հիշում եմ, թե ինչպես եմ ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության հիշատակման պաշտոնական օրը, գնացել Նյու Յորքի Times Square, որտեղ լսել եմ համայքային առաջնորդներին և քաղաքական գործիչներին, որոնք մեղադրում էին Թուրքիային և խոստանում էին հասնել Ցեղասպանության ճանաչմանը:

Դրանից հետո այս խնդրի վերաբերյալ լրատվամիջոցներին բազմաթիվ նամակներ եմ գրել և ընկերներիս, գործընկերներիս, նույնիսկ անծանոթներին համոզել եմ բարձրացնել այս հարցը: Որոշները հարցնում էին, թե սա ինչ է նշանակում, ինչպես է առնչվում իրենց առօրյային, կամ ինչպես պետք է կառավարությունը ներգրավված լինի այս հարցում: Սա շատ կարևոր է, քանի որ ժխտողականությունը Ցեղասպանության վերջին փուլն է:

ԱՄՆ-ը կարող է ուղերձ հղել բռնապետական երկրներին, ինչպիսին Սուդանն է, որ Ցեղասպանությունն անընդունելի է անկախ ամեն ինչից, և պատասխանատվությունը թաքցնելու դեպքում դիմադրությունն անխուսափելի կլինի: Ինչպես Հոլոքոստի դեպքում, զոհերի և նրանց ընտանիքների, մարդու իրավունքների խիզախ պաշտպանների առաջ մենք պարտավոր ենք հասնել Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ինչպես այստեղ, այնպես էլ արտասահմանում:

Քանի դեռ Թուրքիան շարունակում է իրականացնել ժխտողական քաղաքականությունը, ի հայտ է գալիս Օրհամ Փամուք, որը թուրք նովելիստ է և նոբելյան մրցանակակիր: Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրողի հայտարարությունից հետո նրան մեղադրել են երկրի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը խախտելու համար: Այդ հոդվածն արգելում է վիրավորել Թուրքիային: Այնուհետև Հրանտ Դինքն էր` թուրք-հայկական պարբերականի խմբագիրը, որի կյանքը կտրվեց մարդասպանի ատրճանակից արձակած փամփուշտով:

Պատճառը Դինքի հայացքներն էին Հայոց Ցեղասպանության և թուրքական ժխտողականության վերաբերյալ: Այս գործողությունները չեն արտացոլում այնպիսի կառավարության գործողությունները, որն աջակցում է խոսքի ազատությանը և տարբերվող կարծիքին, կամ ժողովրդավարական հասարակությանը հարիր մյուս բաղադրիչներին: Հայոց Ցեղասպանության պատմական փաստերի աղավաղումն ընդամենը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է Թուրքիան թաքնվում` փորձելով մաքուր երևալ Արևմուտքի առաջ:

Անցյալի սխալներն ուղղելը այնքան էլ արտառոց չէ ամերիկյան իրականության համար: Փաստացի, սա մեր խղճի վրա է: Աֆրոամերիկացիների հետ վատ վերաբերմունքի, ստրկության, ինչպես նաև ճապոնացի ամերիկացիներին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ճնշելու համար ներողություն խնդրելը դրա օրինակներից է: Նախագահ Քլինթոնը նույնիսկ այնքան հեռու էր գնացել, որ խոստովանել էր, որ 1990-ականներին բավարար ջանքեր չի գործադրել Ռուանդայում Ցեղասպանությունը կանխելու համար: Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ-ը դատապարտում Իրանին Հոլոքոստը ժխտելու համար, բայց միաժամանակ կույր է ձևանում Հայոց Ցեղասպանության հարցում:

Ինչու,՞ հայերը տարբեր ե՞ն, հայի կյանքը պակա՞ս արժեքավոր է, քան հրեայի, ռուանդացու ու կամբոջացու կյանքն է: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ ռեկորդ սահմանելու ժամանակ ունի:

Ժամանակը ցույց կտա, արդյոք նրանք կորոշեն լինել պատմության ճիշտ թե՞ սխալ կողմում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment