Վերածնունդ Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց

Վերածնունդ Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց

Հոդվածի առանցքում

  • «Մարդկության դեմ իրականացված հանցագործություն» արտահայտությունը կիրառվեց շատ գիտնականների և պատմաբանների կողմից ցեղասպանությունը պիտակավորելու համար: Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերին սպանելը Օսմանյան կայսրության պետական քաղաքականության կանոններից է, որոնք հայերին դիտարկում էին իրենց վաղեմի թշնամի:
  • Մոտավորապես 200.000 հայեր բռնի իսլամացվել էին` ստանալով այլ անուններ: Օսմանյան կայսրությունն առգրավել էր հայերին պատկանող եկեղեցիները, վանքերը, տնտեսություններն ու գումարները: Այդ ժամանակ հրապարակվեցին տասնյակ ականատեսների վկայություններ:
  • Օսմանյան կայսրության ցեղի բնաջնջման արշավը գրեթե ձախողվեց: Այսօր Հայաստանը անկախ պետություն է` մոտավորապես Մերիլենդի տարածքի չափ: Այսօր հայկական սփյուռքը 10 միլիոն է` ներառյալ նրանց, ովքեր ապրում են Թուրքիայում:
  • Հղի Անիկն ու Օվսաննան միացան փախստականների խմբին, որոնք ավելի ապահով տեղ էին փորձում գտնել: Սոված և ոտաբոբիկ նրանք դեգերեցին մոտավորապես մեկ ամիս` անցնելով լեռներով և վերջապես հասան Հունաստան մեկնող նավահանգստին: Հայ երեխաները մեծացան պատմության մասին ողբերգական պատմություններ լսելով:

Ուշադրությանն արժանի

Հարյուր տարի առաջ ապրիլ ամսին ներկայիս Թուրքիայի տարածքում սկսվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 1915-1923 թվականներին 1.5 միլիոն հայեր ենթարկվեցին մահապատժի, կոտորվեցին կամ մահացան խոշտանգումների, սովի և հիվանդությունների պատճառով:

«Մարդկության դեմ իրականացված հանցագործություն» արտահայտությունը կիրառվեց շատ գիտնականների և պատմաբանների կողմից ցեղասպանությունը պիտակավորելու համար: Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերին սպանելը Օսմանյան կայսրության պետական քաղաքականության կանոններից է, որոնք հայերին դիտարկում էին իրենց վաղեմի թշնամի` Ռուսական կայսրության աջակիցը (Այդ ժամանակ Օսմանները ղեկավարում էին արևմտյան Հայաստանը, իսկ Ռուսաստանը արևելյան Հայաստանի փոքր տարածաշրջանը):

«Քարոզարշավի հիմնական նպատակը ցեղի բնաջնջումն էր»,-1915 թվականի հուլիսի 16-ին Պետդեպարտամենտին ուղղված նամակում գրել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն: Թուրք զինվորները 12 տարեկանից բարձր արական սեռի բոլոր հայերին նախապես հավաքագրել էին գյուղերից և նրանց մեծ մասին մահապատժի ենթարկել: Կանանց, երեխաներին և տարեցներին ուղղել էին համակենտրոնացման ճամբարներ և Սիրիական անապատ` ճանապարհին տանջամահ անելով տասնյակ հազարավորներին: Մոտավորապես 200.000 հայեր բռնի իսլամացվել էին` ստանալով այլ անուններ:

Օսմանյան կայսրությունն առգրավել էր հայերին պատկանող եկեղեցիները, վանքերը, տնտեսություններն ու գումարները: Այդ ժամանակ հրապարակվեցին տասնյակ ականատեսների վկայություններ: Արևմտյան ազգերը փոքր միջամտություն էին ցուցաբերել ջարդերը կանխելու նպատակով, որը հայերն անվանում են Մեծ Եղեռն:

Գրեթե բոլոր սպանությունները տեղի են ունեցել ներկայիս Թուրքիայի կամ նրան հարող տարածքներում: Հայերի զանգվածային կոտորածների մասին քաջատեղյակ էին Եվրոպայում, և նույնիսկ գիտնականներից շատերը հավատացած էին, որ Հիտլերը 1939 թվականին Լեհաստան ներխուժելուց առաջ հիշել է Հայոց Ցեղասպանության մասին:

Օսմանյան կայսրության ցեղի բնաջնջման արշավը գրեթե ձախողվեց: Այսօր Հայաստանը անկախ պետություն է` մոտավորապես Մերիլենդի տարածքի չափ: Այսօր հայկական սփյուռքը 10 միլիոն է` ներառյալ նրանց, ովքեր ապրում են Թուրքիայում: Հայկական եկեղեցիներ կան ամբողջ աշխարհում (3-րդ դարում Հայաստանն առաջին էր, որ քրիոստենությունն ընդունեց որպես պետական կրոն): Բազմաթիվ ընտանիքներ կարողացան խույս տալ ջարդերից, որոնց թվում է նաև իմ` Հովսեփյանների ընտանիքը:

1919 թվականին իմ մեծ պապիկը` Վարդան Դեումբեկջյանն ամուսնացավ այրի Անիկի հետ, որն այդ ժամանակ ուներ 4-ամյա դուստր` Օվսաննան: Վարդանը միացավ գյուղի ինքնապաշտպանական փոքրիկ զորամիավորմանը: Հղի Անիկն ու Օվսաննան միացան փախստականների խմբին, որոնք ավելի ապահով տեղ էին փորձում գտնել: Սոված և ոտաբոբիկ նրանք դեգերեցին մոտավորապես մեկ ամիս` անցնելով լեռներով և վերջապես հասան Հունաստան մեկնող նավահանգստին:

Հայ երեխաները մեծացան պատմության մասին ողբերգական պատմություններ լսելով: Իմ մեծ տատն ու պապը ծնվել են Թուրքիայում և Եգիպտոսում, ծնողներս` Հունաստանում, իսկ ես` Կանադայում: Ես և հայրս` Հովսեփ Հովսեփյանը միշտ կապված ենք եղել մեր արմատներին:

2008 թվականին մայրս այցելեց Հայաստան իր մանկության ընկերներին հանդիպելու համար: Հայրս Մոնրեալի բապտիստական եկեղեցու հովիվն էր. նա նույնպես ուղեկցել էր մորս Հայաստան այցելության ժամանակ` հույս ունենալով կապեր հաստատել Երևանի հոգևոր հովիվների հետ: Այդ ժամանակից ի վեր հայրս Հայաստան է վերադարձել ևս 4 անգամ:

Իր հետ տարել էր հագուստ, դեղորայք, ավետարանչական գրքեր և կարողացել էր ամուր հարաբերություններ ստեղծել բազմաթիվ հոգևոր հայրերի հետ: Մոնրեալի քրիստոնյաները հորս տնետուն էին տանում աղոթելու և խորհուրդներ հարցնելու համար:

Նրա ջանքերը դարձան քրիստոնյա հայերի համար կրոնի առհավատչյա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment