Դրդել հիշողության, որը կծառայի մեզ
Հոդվածի առանցքում
- Կրկնվող դաժան նորությունները`Աֆրիկայում Բոկո Հարամի, Աֆղանստանում՝ Թալիբանի, և Մերձավոր Արևելքում՝ Իսլամական պետության գործողությունները, դրդում են հեշտությամբ ենթադրել, որ 21-րդ դարում մարդու իրավունքների և արժանապատվության դեմ բռնություններն ավելին են, քան նախկինում:
- Նույնիսկ, երբ քաղաքական գործիչներն ու հասարակական կազմակերպությունները քննարկում են մարդկային հիմնարար իրավունքները պաշտպանելու հարցը, մարդկանց մնացած մասը պետք է կենտրոնական դեր ստանձնի միջազգային քննարկումներում, դասեր քաղի նախկին կոտորածներից և հպարտանա հաղթահարելու և բարգավաճելու մեր կարողությամբ, ողջունի նրանց, ովքեր ընտրել են բարությունն ու մարդկությունը, քան բռնությունն ու սատանային:
- Մոռանալով մարդկային նախկին կոտորածները կամ արհամարհելով դրանց իսկությունը` մեր օրերում, աշխարհի շատ վայրերում նկատվում է անհեռատեսություն և անտարբերություն, որովհետև նման մոտեցումը թույլ է տալիս, որ բռնությունները կրկնվեն ավելի հաճախ ու մեր տներին ավելի մոտիկ: Դա արդեն շատ վատ է, բայց հավասարապես վտանգավոր է արհամարհել մարդկային զարմանալի խիզախությունը:
- Մեր նոր 100 կյանք նախաձեռնությունը կճանաչի և կարժևորի ապաշխարհանքն ու մարդկանց փրկությունը աշխարհի տարբեր վայրերում: Ամեն տարի 100 կյանք-ը կշնորհի համաշխարհային հումանիտար մրցանակ: Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակը կենթադրի պարգևավճար` 1 միլիոն դոլարի չափով:
Ուշադրությանն արժանի
Կրկնվող դաժան նորությունները`Աֆրիկայում Բոկո Հարամի, Աֆղանստանում՝ Թալիբանի, և Մերձավոր Արևելքում՝ Իսլամական պետության գործողությունները, դրդում են հեշտությամբ ենթադրել, որ 21-րդ դարում մարդու իրավունքների և արժանապատվության դեմ բռնություններն ավելին են, քան նախկինում:
Հնարավոր է. կամ հնարավոր է, որ մարդու նկատմամբ անմարդկային իրադարձությունների մասին մեր տեղեկացվածությունն է ավելացել, երբ զգացվում է քաոսի առկայությունն ու անպատժելիության զգացողության ամրապնդումը:
Որպես անհատներ, որոնք պատկերներից զատ իրենց աչքերով են տեսել նախկինում և ներկայում տեղի ունեցող ոչնչացումը, մենք վստահ ենք, որ ճշմարտությունը շատ ավելի բարդ է, բայց նաև` ավելի հուսադրող:
Մենք հավաքվել ենք ժամանակակից դարաշրջանի առաջին Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակելու համար, հանցագործություն, որն իրականացրել է Օսմանյան կառավարությունը իր իսկ հայ բնակչության նկատմամբ: Մենք պնդում ենք, որ ժամանակն է ընդհանուր համարել անցյալում և ներկայում մարդկային տառապանքները և կանխել նման բռնությունները՝ հետևողականորեն և հրապարակային, ժամանակն է զսպել հանցագործներին:
Նույնիսկ, երբ քաղաքական գործիչներն ու հասարակական կազմակերպությունները քննարկում են մարդկային հիմնարար իրավունքները պաշտպանելու հարցը, մարդկանց մնացած մասը պետք է կենտրոնական դեր ստանձնի միջազգային քննարկումներում, դասեր քաղի նախկին կոտորածներից և հպարտանա հաղթահարելու և բարգավաճելու մեր կարողությամբ, ողջունի նրանց, ովքեր ընտրել են բարությունն ու մարդկությունը, քան բռնությունն ու սատանային:
Ինչպե՞ս կարող է նախկին անարդարությունների հիշողությունը օգնել մեզ կանխել մարդկային տարբեր իրավունքների դեմ բռնությունները մեր օրերում:
Կտտանքների ենթարկված հայերը, որոնք ողջ են մնացել 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած տեղահանությունից և կոտորածից, հրեաները, որոնք փրկվել են Հիտլերից և նրա մսաղացից, ռուանդացիները, որոնք վերապրել են աննկարագրելի բռնություններ և վերականգնվել են, Սուդանի ժողովուրդը, որը, անկախ ամեն ինչից, շարունակում է դիմադրել մարդկային և բնական արհավիրքներին, սովորեցնում են մեզ, որ անկախ ժամանակից, տարածաշրջանից և կրոնական պատկանելությունից քաղաքական և սոցիալական հանգամանքները կարող են հարևաններին վերածել մարդասպանների:
Մոռանալով մարդկային նախկին կոտորածները կամ արհամարհելով դրանց իսկությունը` մեր օրերում, աշխարհի շատ վայրերում նկատվում է անհեռատեսություն և անտարբերություն, որովհետև նման մոտեցումը թույլ է տալիս, որ բռնությունները կրկնվեն ավելի հաճախ ու մեր տներին ավելի մոտիկ: Դա արդեն շատ վատ է, բայց հավասարապես վտանգավոր է արհամարհել մարդկային զարմանալի խիզախությունը, որը չեղարկում է բռնությունն ու պաշտպանում է մեր իրավունքներն ու արժանապատվությունը որպես մարդ: Մոռանալով` մենք հրաժարվում ենք հիշել այն մարդկանց պատմությունը, որոնք ոչնչացվել են, բայց հիշում ենք նրանց, որոնք փրկվել ու վերականգնվել են:
Օսկար Շինդլերը, ով հիշատակվել է Սթիվեն Սփիլբերգի դասական ֆիլմում, մեզ ցույց տվեց, որ 1 մարդու ազնվությունը կարող է ճակատամարտ մղել հանուն հարյուրավոր մարդկանց:
Քարեն Եփփեն, որը Դանիան լքելու պահին 27 տարեկան էր, եկել էր օգնելու հայ կանանց, որբերին և առևանգվածներին, որոնց ստիպողաբար ուղարկել էին անապատներ: Այդ վայրերը դարձել էին Հայոց Ցեղասպանության իրագործման թատերաբեմը: Նրան հաջողվեց փրկել և աջակցել մոտ 2,000 մարդու այն 200,000-ից, որոնց ճակատագիրը մահն էր:
Մեկ դար առաջ առատաձեռն և հոգատար մարդկանց խումբը հավաքվեց Նյու Յորքի Plaza Hotel-ում` հավաքելով 117 միլիոն դոլար (այսօր դա համարժեք կլիներ 2.7 միլիարդ դոլարի)` ուղարկելով կամավոր բժիշկների և բուժքույրերի, որոնք պետք է օգնեին հայ փախստականներին: Նրանց օգնությունը փրկեց մարդկանց սովից և մահից: Այսօր այդ փրկվածների ժառանգները գիտնականներ, նախարարներ, դերասաններ, մարզիկներ, գործարարներ և ուսուցիչներ են:
Նրանք ապրում են` երախտապարտ լինելով բարությանն ու մարդկային վերաբերմունքին, որին արժանացան անծանոթների կողմից:
2006-ին Դենվերից մի գործարար և սուդանցի երկու փախստականներ ստեղծեցին Nuba Water Project-ը` մաքուր ջրով ապահովելով մարդկանց` փրկելով նրանց կյանքը Սուդանի հեռավոր շրջաններում: Այդ մարդկանց հետապնդում էր սեփական կառավարությունը:
Այս պատմությունները ոգեշնչում են և հույս են տալիս, քանի որ դրանք ապացուցում են, որ, չնայած քաղաքական և սոցիալական պայմաններին, որոնք դրդում են ոչնչացման, երբեմն հարևանները դառնում են ոչ թե դրան նպաստողներ, այլ փրկիչներ: Սովորական անհատները կյանք են տալիս այնտեղ, որտեղ կարող է լինել միայն մահը:
Մեր նոր 100 կյանք նախաձեռնությունը կճանաչի և կարժևորի ապաշխարհանքն ու մարդկանց փրկությունը աշխարհի տարբեր վայրերում: Ամեն տարի 100 կյանք-ը կշնորհի համաշխարհային հումանիտար մրցանակ: Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակը կենթադրի պարգևավճար` 1 միլիոն դոլարի չափով: Նախաձեռնությունը և գումարը կտրամադրվի հանրային հիշողությունը վառ պահելու և խիզախության, ամենախոցելի մարդկանց պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքի համար:
Ցեղասպանության տարելիցը իմաստ կունենա միայն, եթե մենք միասնաբար աշխատենք մեր երախտագիտությունը հայտելու համար նրանց, ովքեր դիմադրել և պայքարել են այդ տարիներին, ինչպես նաև նրանց, ովքեր պայքարում են մեր օրերում: Մենք հարգանքի տուրք կմատուցնեք և կաջակցենք ոչ միայն շնորհակալություն հայտնելով, այլև նրանց միանալով:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ