Հայոց Ցեղասպանության ընթացքում հերոսությունների մասին պատմությունները ծնել են 100 Lives(100 կյանք) ծրագիրը
Հոդվածի առանցքում
- Երբ 100 տարի առաջ Հայոց Ցեղասպանության ժամանակ ավելի քան 1 միլիոն մարդ սպանվեց, շատ մարդիկ վտանգում էին իրենց կյանքը՝ փորձելով փրկել ուրիշներին: Որպես հայկական ընտանիքի ժառանգ՝ Գրեգ Սարկիսյանը ցանկանում է, որ երիտասարդ սերունդը իմանա այս ամենը և իր ապագան կառուցի հույսի և համերաշխության հիման վրա:
- Սարկիսյանը նշում է, որ այդ սարսափելի ժամանակներում իր ընտանիքի փրկվելու պատմությունը նա իմացել է անձնական ուսումնասիրությունից հետո: Ծնված լինելով Բեյրութում՝ 1976 թվականին նա մեկնել է ԱՄՆ՝ սովորելու, և այս ժամանակ էլ գիտակցել է, որ չգիտի նույնիսկ իր պապերի անունները: Նրա ինքնության որոնումները բացահայտել են, որ իր պապը կախաղան է բարձրացվել 1915 թվականին՝ իր ընտանիքի աչքի առաջ:
- Պատմությունները պետք է պատմվեն որպես «100 կյանք»-ի, մի գլոբալ նախաձեռնության մաս, որի նպատակը այն մարդկանց արժանին հատուցելն է, որոնց գործողությունների արդյունքում Հայոց Ցեղասպանության ընթացքում կյանքեր են փրկվել:
Ուշադրությանն արժանի
Կենտրոնում Գրեգ Սարկիսյանն է, նկարն արվել է Նյու Յորքում 100 Lives ծրագրի բացման արարողության ժամանակ, ձախից՝ Հրանտ Դինք հիմնադրամի փոխնախագահ Դելալ Դինքը և աջից՝ Սալփի Ղազարյանը՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ինստիտուտի տնօրենը
Երբ 100 տարի առաջ Հայոց Ցեղասպանության ժամանակ ավելի քան 1 միլիոն մարդ սպանվեց, շատ մարդիկ վտանգում էին իրենց կյանքը՝ փորձելով փրկել ուրիշներին: Որպես հայկական ընտանիքի ժառանգ՝ Գրեգ Սարկիսյանը ցանկանում է, որ երիտասարդ սերունդը իմանա այս ամենը և իր ապագան կառուցի հույսի և համերաշխության հիման վրա:
Տորոնտոյի բնակիչ Սարկիսյանը այն կանադացիների թվում է, որոնց պատմությունները պետք է պատմվեն որպես «100 կյանք»-ի, մի գլոբալ նախաձեռնության մաս, որի նպատակը այն մարդկանց արժանին հատուցելն է, որոնց գործողությունների արդյունքում Հայոց Ցեղասպանության ընթացքում կյանքեր են փրկվել:
«Ես նրանց անվանում են աշխարհի հերոսներ»,- ասում է նա Նյու Յորքից, որտեղ այս հանգստյան օրերին ծրագիրը կյանքի կոչվեց: «Ցավոք, մեր լրատվամիջոցները հիմնականում խոսում են սարսափների, մահերի, սպանությունների մասին և հազվադեպ են ներկայացվում հետապնդվող մարդկանց փրկության մասին պատմությունները»:
Սարկիսյանը նշում է, որ այդ սարսափելի ժամանակներում իր ընտանիքի փրկվելու պատմությունը նա իմացել է անձնական ուսումնասիրությունից հետո: Ծնված լինելով Բեյրութում՝ 1976 թվականին նա մեկնել է ԱՄՆ՝ սովորելու, և այս ժամանակ էլ գիտակցել է, որ չգիտի նույնիսկ իր պապերի անունները:
Նրա ինքնության որոնումները բացահայտել են, որ իր պապը կախաղան է բարձրացվել 1915 թվականին՝ իր ընտանիքի աչքի առաջ: Սակայն նրա գործընկեր թուրք մուսուլման Հաջի Խալիլը մեծ ռիսկի է գնացել՝ թաքցնելով և պաշտպանելով նրա ընտանիքի մնացած անդամներին, որոնց ի վերջո ուղարկել է Հալեպ՝ Սիրիա, պատմում է Սարկիսյանը:
«Չնայած ես այն ժամանակ նույնիսկ ծնված չէի, սակայն այս մարդը իմ կյանքում մեծ դեր է ունեցել», -ասում է նա: Նման խիզախ արարքների մասին պատմելը կարևոր դեր է խաղում վերականգնման գործընթացում և ոգեշնչում երիտասարդներին՝ միշտ ձգտել լավ արարքներ կատարել: «Ես 3 զավակի հայր եմ,- ասում է նա,- նրանք պետք է իմանան, որ նույնիսկ ողբերգության կատարման ընթացքում մարդիկ դեռ կարող են բարություն անել և ցույց տալ մարդկային կյանքի արժեքը»:
100 Lives-ը հիմնվել է 2 միջազգային բիզնեսմենների՝ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի կողմից՝ Ջորջ Քլունիի Not On Our Watch ծրագրի հետ համագործակցությամբ:
Սարկիսյանը նաև օժանդակում է Տորոնտոյում ամառային դպրոց կազմակերպելու՝ Ջորյան ինստիտուտի ծրագրին, որտեղ Թուրքիայից ուսանողներ են հրավիրվում՝ հայերի հետ միասին Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրելու:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ