Ջորջ Քլունիի ակտիվությունը, գումարած «Ժոզեֆինը և ես»

Ջորջ Քլունիի ակտիվությունը, գումարած  «Ժոզեֆինը և ես»

Հոդվածի առանցքում

  • Երեքշաբթի պարոն Քլունին, որը ներկայումս ֆիլմ է նկարահանում Նյու Յորքում, կնոջ՝ Ամալի հետ ներկա էին Upper East Side-ի վրա Harold Pratt տանը մեկնարկած 100 Կյանք նախաձեռնությանը: Այնպես որ, ցավալի է ընդունել Քարդաշյանների բացակայությունն այս շատ լուրջ իրադարձությանը:
  • 100 Կյանքը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը, Ռուսաստանի Տրոյկա Դիալոգ ներդրումային բանկի նախկին գործադիր տնօրենը, Նուբար Աֆեյանը, Flagship Ventures-ի հիմնադիրը և Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Մտահղացման նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել 100 տարի առաջ կատարված Հայոց Ցեղասպանության վրա:
  • Միգուցե «Քարդաշյաններ» տերմինն այստեղ օգտագործելը ֆշշոցի է նմանվում, բայց խնդրում եմ հիշեք, որ Քարդաշյաններն այս պահին առավել հայտնի հայերն են աշխարհի ցանկացած վայրում: Երեքշաբթի վկայակոչեցին Շառլ Ազնավուրին, Շերին և Անդրե Աղասիին, սակայն Քիմի, Քլոի, Քրիսի և նունիսկ Քանյեի անունները չնշվեցին:
  • Անհնար էր անտարբեր լինել, չխոսենք, իհարկե, Քիմ Քարդաշյանի մասին, Հանրային թատրոնում, որտեղ տեղի ունեցավ դերասանուհի Քուշ Ջամբոյի, որը վերջերս է Հյու Ջեքմանի հետ նկարահանվել «The River»-ում, «Ժոզեֆինը և ես» ցնցող մեկ կնոջ շոուի պրեմիերան:
  • Տիկին Ջամբոն, որ «Ժոզեֆինն ու ես»-ը գրել է չորս տարի առաջ իր ծնողների ձեղնահարկում, ասաց. «աշխատանքը, որ ես անում էի, ցավ էր պատճառում»: Շոուն ներկայացնում է Բեյքերի փառքի վերելքը, անկումը և նորից վերելքը: Այն օգտագործում է նաև տիկնիկներ, որոնք խորհրդանշում են Բեյքերի որդեգրած երեխաներին: «Մենք բյուջե չունենք իրական երեխաների համար», -ասաց տիկին Լլոյդը:

Ուշադրությանն արժանի

100 Կյանք նախաձեռնությունն ու մեկնարկը Ջոյի փաբում

Ցավալի է ասել, բայց եթե կար մի իրադարձություն, որը կարող էր շահել Քարդաշյան քույրերի ներկայությունից, երեքշաբթի 100 Lives initiative -ի մեկնարկն էր:

100 Կյանքը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը, Ռուսաստանի Տրոյկա Դիալոգ ներդրումային բանկի նախկին գործադիր տնօրենը, Նուբար Աֆեյանը, Flagship Ventures-ի հիմնադիրը և Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Մտահղացման նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել 100 տարի առաջ կատարված Հայոց Ցեղասպանության վրա:

Պարոնայք Վարդանյանը , Գրեգորյանը և Աֆեյանը ստեղծել են «Մարդկության զարթոնքի «Ավրորա» մրցանակ»-ը որը կներառի տարեկան 1 միլիոն դոլար դրամաշնորհ: Առաջին մրցանակը կշնորհի Ջորջ Քլունին Հայաստանում 2016 թվականի ապրիլին: Երեքշաբթի պարոն Քլունին, որը ներկայումս ֆիլմ է նկարահանում Նյու Յորքում,  կնոջ՝ Ամալի հետ ներկա էին Upper East Side-ի վրա Harold Pratt տանը մեկնարկած  100 Կյանք նախաձեռնությանը: Այնպես որ, ցավալի է ընդունել Քարդաշյանների բացակայությունն այս շատ լուրջ իրադարձությանը:

Միգուցե «Քարդաշյաններ» տերմինն այստեղ օգտագործելը ֆշշոցի է նմանվում, բայց խնդրում եմ հիշեք, որ Քարդաշյաններն այս պահին առավել հայտնի հայերն են աշխարհի ցանկացած վայրում: Երեքշաբթի վկայակոչեցին Շառլ Ազնավուրին, Շերին և Անդրե Աղասիին, սակայն Քիմի, Քլոի, Քրիսի և նունիսկ Քանյեի անունները չնշվեցին:

Ծրագիրը տևեց երկու ժամ, այն ներառել էր տարբեր խոսնակների, կարճամետրաժ ֆիլմեր, հայ օպերային երգչուհու կատարում և պարոնայք Քլունիի ու Վարդանյանի լուրջ քննարկումը: Պարոն Քլունին ներգրավված է, քանի որ այս նախաձեռնության և նրա Not On Our Watch մարդասիրական կազմակերպության նպատակներն ընդհանուր են:

«Մենք փնտրում ենք կանխարգելման ուղիներ», -ասաց պարոն Քլունին, որի ձայնը հաճախ խլացվում էր դահլիճում չափազանց բարձր թարգմանությունից: «Մենք չենք ուզում առաջնահերթություններ վերագրել»: Նա նշեց, որ նշանավոր մարդկանց ու բարեգործության հետ կապված հիմնական խնդիրը «անտարբերությունն է», որ դժվար է պահպանել հետաքրքրությունը որևէ հարցի նկատմամբ:

Անհնար էր անտարբեր լինել, չխոսենք, իհարկե, Քիմ Քարդաշյանի մասին, Հանրային թատրոնում, որտեղ տեղի ունեցավ դերասանուհի Քուշ Ջամբոյի, որը վերջերս է Հյու Ջեքմանի հետ նկարահանվել «The River»-ում, «Ժոզեֆինը և ես» ցնցող մեկ կնոջ շոուի պրեմիերան: Այն դերասանուհի և պարուհի Ժոզեֆին Բեյքերի մասին էր և առաջին անգամ ներկայացվել է Լոնդոնի Բուշ թատրոնում 2013-ի ամռանը, իսկ Ջոի փաբում Ջամբոն կխաղա մինչև ապրիլի սկիզբը:

Իր ժամանակին, տիկին Բեյքերը պարոն Քլունիի նման ակտիվիստ էր, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր քաղաքացիական իրավունքներին: Ֆիլիդա Լլոյդը, «Ժոզեֆինն ու ես» շոուի ռեժիսորը, ասել է, որ որոշ բրիտանացիներ նրան ու տիկին Ջամբոյին խորհուրդ են տվել «զգույշ լինել» ամերիկյան հանդիսատեսի հարցում:

Սակայն, Թրեյսի Ուլմանը և Մերիլ Սթրիփը (ով արժանացել է Օսկարի «Երկաթե լեդին» ֆիլմի համար, ռեժիսորը Լլոյդը) երկուսին էլ կոչ է արել շոուն ցուցադրել Նյու Յորքում: «Մերիլն ասաց, «Ի՞նչ է խնդիր ունեք: Թող կորչեն գրողի ծոցը», -հիշում է տիկին Լլոյդը: Library ռեստորանում հյուրերը՝ Ջանեթ ՄաքԹիրը, Ֆիոնա Շոուն, Անդրեա Գլիմչերը, պրոդյուսեր Արիել Թեփեր Մադովերը, Օսկար Օստիսը, Սյուզան Ֆոլս-Հիլը, Ջամբոյի ծնողները և տիկին Հաթաուեյը ամուսնու՝ Ադամ Շուլմանի հետ հավաքվել էին շնորհավորելու 29-ամյա բրիտանացի դերասանուհուն:

Տիկին Ջամբոն, որ «Ժոզեֆինն ու ես»-ը գրել է չորս տարի առաջ իր ծնողների ձեղնահարկում, ասաց. «աշխատանքը, որ ես անում էի, ցավ էր պատճառում»: Շոուն ներկայացնում է Բեյքերի փառքի վերելքը, անկումը և նորից վերելքը: Այն օգտագործում է նաև տիկնիկներ, որոնք խորհրդանշում են Բեյքերի որդեգրած երեխաներին: «Մենք բյուջե չունենք իրական երեխաների համար», -ասաց տիկին Լլոյդը:

Մեջընդմեջ ներկայացվում են Ջամբո դերասանուհու անձնական կյանքի տարրեր: «Աղջկա պատմությունների մոտ 85% – ը ճշմարիտ են, մյուս պատմությունները վերցված են ինձ ծանոթ այլ դերասանուհիներից»,-ասաց Ջամբոն:

Նա բացատրեց, որ ուղիղ 90 րոպե խաղալը, պարելն ու երգելը ուժասպառ է անում, «բայց ես չեմ հոգնում, սիրում եմ իմ աշխատանքը, դա իմ կյանքի ու կենսակերպի մի մասն է»: Ներկայացման օրը ես շատ չեմ խոսում, սովորաբար նաև դրանից հետո,-ասաց Ջամբոն: «Գնում եմ տուն ու քնում»: «Վեց շաբաթ է մի բաժակ չեմ խմել», ասաց նա: «Բայց այս երեկո անպայման կխմեմ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment