Ոգեկոչման նոր ձև

Ոգեկոչման նոր ձև

Հոդվածի առանցքում

  • Այսօր Նյու Յորքում մեկնարկել է մի նախաձեռնություն, որը կոչված է հարգել մահացածներին և նշել փրկվածների հետ մի եղանակով, որն դուրս է որևէ կրոնի կամ էթնիկ խմբի շրջանակներից: Ռուսահայ և ամերիկահայ երկու գործարար գիտնական և հասարակական գործիչ, Carnegie Corporation-ի ղեկավար Վարդան Գրեգորյանի հետ միասին համախմբվել են, որ պատասխանեն 1915 թվականի սարսափելի իրադարձություններին մի եղանակով, որն դուրս է ցեղասպանության զոհերին ողբալու և փոխհատուցում պահանջելու շրջանակներից:
  • 100 Lives ծրագրի նպատակներից մեկն է բացահայտել «փրկվածների և փրկողների» պատմությունները, այլ կերպ ասած, երբ անհատը կամ ընտանիքը վերապրել է սարսափները շնորհիվ համարձակ օգնողների: Ռուբեն Վարդանյանը՝ համահիմնադիրը, ով նաև հիմնադրել է Ռուսական ներդրումային բանկը՝ «Տրոյկա Դիալոգը», ասաց, որ իր պապը փրկվել և դաստիարակվել է ամերիկացի միսիոներների կողմից. նրա ամերիկահայ գործընկերը՝ Նուբար Աֆեյանը, ով բիոտեխնոլոգիայի արտադրությամբ է զբաղվում, հիշում է, որ իր պապը փրկվել է շնորհիվ գերմանացի սպաների, ովքեր իրենց թուրք դաշնակիցների համար Բեռլին-Բաղդադ երկաթգիծն էին կառուցում:
  • «Ավրորա» մրցանակը (1 միլիոն դոլար) ամեն տարի կշնորհվի մի անհատի, ում հետագայում կառաջարկվի գումարը փոխանցել ոգեշնչող աշխատանք կատարող կազմակերպությանը: Ընտրություն կատարողների ցանկում ներառված են Նոբելյան մրցանակակիր և Հոլոքոստի փրկված Էլի Վիզելը, Իռլանդիայի նախկին նախագահ և ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Մերի Ռոբինսոնն ու դերասան և մարդու իրավունքների պաշտպանության արշավի մասնակից Ջորջ Քլունին:

Ուշադրությանն արժանի

20-րդ դարի սկզբին հայերի ճակատագրի համար հոգատարությունը Արևմտյան աշխարհում հաճախ ներկայացվեց որպես քրիստոնեական սոլիդարություն: Եթե դուք Ամերիկյան բողոքական եկեղեցու հետևորդ եք, ապա հավանական է, որ քարոզներ լսած կլինեք այն տառապանքների մասին, որոնք կրել են Մերձավոր և Միջին Արևելքի ձեր հավատակիցները: Այդ ժամանակ ամերիկացի միսիոներները լավ հաստատված էին Օսմանյան հողերում՝ առանձին տարածքներում ձգտելով հասնել քրիստոնեական համայնքների կրթությանն ու բարօրությանը:

Ամերիկացի և այլազգի միսիոներները եղել են 1915 թվականի գարնանից սկսած ավելի քան 1 միլիոն հայերին բաժին ընկած սարսափելի ճակատագրի վճռորոշ վկաները. զանգվածային «տեղահանություններ», որին ենթարկվածների մեծ մասը չի փրկվել՝ մահանալով կա՛մ շոգից, կա՛մ սովից ու ուժասպառությունից, կա՛մ էլ սպանվելով տեղում:

Սիրիայից մինչև Անդրկովկաս միսիոներները օգնեցին նրանց, ովքեր ինչ-որ կերպ ողջ էին մնացել փորձությունից, և վստահ եղան, որ որբերը կուշտ լինեն, կրթված և նրանց նոր կյանք տվեցին: Այս նպատակի համար գումարները տրվեցին ամերիկյան եկեղեցիների կողմից: Բարեպաշտ ամերիկյան ընտանիքներում, որտեղ երեխան լավ չէր սնվում, կասեին «մտածեք սոված հայերի մասին» և առավել շնորհակալ եղեք:

Այսօր Նյու Յորքում մեկնարկել է մի նախաձեռնություն, որը կոչված է հարգել մահացածներին և նշել փրկվածների հետ մի եղանակով, որն դուրս է որևէ կրոնի կամ էթնիկ խմբի շրջանակներից: Ռուսահայ և ամերիկահայ երկու գործարար գիտնական և հասարակական գործիչ, Carnegie Corporation-ի ղեկավար Վարդան Գրեգորյանի հետ միասին համախմբվել են, որ պատասխանեն 1915 թվականի սարսափելի իրադարձություններին մի եղանակով, որն դուրս է ցեղասպանության զոհերին ողբալու և փոխհատուցում պահանջելու շրջանակներից:

100 Lives ծրագրի նպատակներից մեկն է բացահայտել «փրկվածների և փրկողների» պատմությունները, այլ կերպ ասած, երբ անհատը կամ ընտանիքը վերապրել է սարսափները շնորհիվ համարձակ օգնողների: Ռուբեն Վարդանյանը՝ համահիմնադիրը, ով նաև հիմնադրել է Ռուսական ներդրումային բանկը՝ «Տրոյկա Դիալոգը», ասաց, որ իր պապը փրկվել և դաստիարակվել է ամերիկացի միսիոներների կողմից. նրա ամերիկահայ գործընկերը՝ Նուբար Աֆեյանը, ով բիոտեխնոլոգիայի արտադրությամբ է զբաղվում, հիշում է, որ իր պապը փրկվել է շնորհիվ գերմանացի սպաների, ովքեր իրենց թուրք դաշնակիցների համար Բեռլին-Բաղդադ երկաթգիծն էին կառուցում: Սակայն որոշ դեպքերում կարող է ի հայտ գալ, որ «փրկողը» մուսուլման թուրք կամ քուրդ ընտանիք է, որը, վտանգելով իր անվտանգությունը, թաքցրել է հայ ընտանիքի:

Ծրագրի երկրորդ մասը կպարգևատրի աշխարհի ամենատարբեր մասերում այն մարդկանց, ովքեր ռիսկի են դիմել այլոց փրկելու համար՝ համաճարակի գոտում աշխատող բուժաշխատողներից մինչև պատերազմական կամ հալածանքների ենթարկվող գոտիներում մարդու իրավունքների համար պայքարողները: «Ավրորա» մրցանակը (1 միլիոն դոլար) ամեն տարի կշնորհվի մի անհատի, ում հետագայում կառաջարկվի գումարը փոխանցել ոգեշնչող աշխատանք կատարող կազմակերպությանը:

Ընտրություն  կատարողների ցանկում ներառված են Նոբելյան մրցանակակիր և Հոլոքոստի փրկված Էլի Վիզելը, Իռլանդիայի նախկին նախագահ և ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Մերի Ռոբինսոնն ու դերասան և մարդու իրավունքների պաշտպանության արշավի մասնակից Ջորջ Քլունին:

Իհարկե, կան բազմաթիվ անհատներ, ովքեր նպատակ ունեն հետազոտել և դատապարտել ցեղասպանությունը, և կան մեծ ջանքեր, որ ճանաչեն  նրանց, ովքեր քաջաբար փրկել են մարդկային կյանքերը՝ վերջերս կամ էլ շատ վաղուց: Սա առաջարկ է քննարկելու բոլոր այս նպատակները՝ առանց փրկողի կամ փրկվածի կրոնական և ռասայական պատկանելությունը հաշվի առնելու:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment