Հայ առաջնորդները սահմանել են Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող իրավունքի մրցանակ

Հայ առաջնորդները սահմանել են Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող իրավունքի մրցանակ

Հոդվածի առանցքում

  • Հայկական սփյուռքի առաջնորդները, պատրաստվելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, համագործակցելով հոլիվուդյան աստղերի և իրավապաշտպանների հետ, մրցանակ են հիմնել, որն ամեն տարի կտրվի ուրիշների կյանքերը փրկելու համար իրենց վտանգի ենթարկած անձանց:
  • Մարդասիրական մրցանակը, որի մասին հայտարարվել է երեքշաբթի Նյու Յորքում, Օսմանյան թուրքերի իրականացրած և ժամանակակից թուրքական կառավարության կողմից հերքվող Ցեղասպանությունը վերապրածների և նրանց փրկողների պատմությունների արխիվացմանն ուղղված նշանավոր հայերի ջանքերի մասն է:
  • Վերապրածների և նրանց փրկածների հիշատակը հարգելուն զուգահեռ նախաձեռնությունը կհիմնի 1 միլիոն դոլար արժողությամբ մրցանակ, որը կկոչվի «Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակ»: Այն կշնորհեն մյուս տարվանից: Հաղթողները գումարը ինքնուրույն չեն տնօրինի, այլ կնվիրաբերեն կազմակերպություններին, որոնց գործունեությունից ոգեշնչվել են:
  • Վարդանյանը և նրա գործընկերները գործակցել են հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կողմից ֆինանսավորվող «Not On Our Watch» կազմակերպության և այլ հայտնի անձանց, այդ թվում՝ Դոն Չիդլի, Մեթ Դեյմոնի և Բրեդ Փիթի հետ, որոնք քաջալերում են զանգվածային կոտորածները կանխելու ուղղությամբ տարվող պայքարը:
  • Հայտարարության մեջ հովանավորները նշել են, որ Քլունին առաջին մրցանակը շնորհելու է Երևանում 2016 թվականի ապրիլի 24-ին սպասվող միջոցառման ժամանակ:

Ուշադրությանն արժանի

Հայկական սփյուռքի առաջնորդները, պատրաստվելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, համագործակցելով հոլիվուդյան աստղերի և իրավապաշտպանների հետ, մրցանակ են հիմնել, որն ամեն տարի կտրվի ուրիշների կյանքերը փրկելու համար իրենց վտանգի ենթարկած անձանց:

Մարդասիրական մրցանակը, որի մասին հայտարարվել է երեքշաբթի Նյու Յորքում, Օսմանյան թուրքերի իրականացրած և ժամանակակից թուրքական կառավարության կողմից հերքվող Ցեղասպանությունը վերապրածների և նրանց փրկողների պատմությունների արխիվացմանն ուղղված նշանավոր հայերի ջանքերի մասն է: Դա արվում է այնպես, ինչպես հրեաների տառապանքների վավերագրումը Հոլոքոստի դեպքում:

Հայ հովանավորների խոսքով, նախաձեռնությունը կշեշտի, թե ինչպես են Ցեղասպանությունից փրկվածները, որոնց երբեմն պաշտպանել են թուրքերը, շարունակել կյանքը և հաջողության ասել՝ սփռվելով ամբողջ աշխարհում։ Նրանցից շատերը հանգրվանել են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում:

Մոտ 1.5 միլիոն հայեր են մահացել 1915-1923 թվականներին, ինչը լայնորեն ճանաչվում է որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Մոտ կես միլիոն մարդ փրկվել է օտար անհատների և կազմակերպությունների արտաքին միջամտության շնորհիվ: Հայաստանում Ցեղասպանության հիշատակման պաշտոնական միջոցառումները մեկնարկում են մյուս ամիս:

«Մարդասիրությունը, մեծահոգությունը, ուժը և զոհաբերությունը, որ ցույց են տվել այդքան շատ հայերի փրկած մարդիկ, ստիպում է մեզ պատմել այս պատմությունները»,- ասել է հայ ներդրող բանկիր և բարերար  Ռուբեն Վարդանյանը, որը մեծացել է Ռուսաստանում և «100 կյանք» հիշատակի միջոցառումների ծրագրի համահովանավորն է:

«Իմ պապին փրկել է մի միսիոներ», – ասել է Վարդանյանը` մեկնաբանելով այդ միջոցառմանն իր մասնակցությունը:

Վերապրածների և նրանց փրկածների հիշատակը հարգելուն զուգահեռ  նախաձեռնությունը կհիմնի 1 միլիոն դոլար արժողությամբ մրցանակ, որը կկոչվի «Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակ»: Այն կշնորհեն մյուս տարվանից: Հաղթողները գումարը ինքնուրույն չեն տնօրինի, այլ կնվիրաբերեն կազմակերպություններին, որոնց գործունեությունից ոգեշնչվել են:

Մրցանակն անվանվել է Հայոց Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատվին, որը մանուկ հասակում ականատես է եղել իր ընտանիքի սպանությանը: Նա նվիրել է իր կյանքը Ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանը և 1919 թվականին նկարահանվել է մի ֆիլմում, որը կոչվել է «Հոշոտված Հայաստան»:

Վարդանյանը և նրա գործընկերները գործակցել են հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կողմից ֆինանսավորվող «Not On Our Watch» կազմակերպության և այլ հայտնի անձանց, այդ թվում՝ Դոն Չիդլի, Մեթ Դեյմոնի և Բրեդ Փիթի հետ, որոնք քաջալերում են զանգվածային կոտորածները կանխելու ուղղությամբ տարվող պայքարը:

Վերջին տարիներին տարվող հիմնական աշխատանքը ներառել է արբանյակային լուսանկարների միջոցով Աֆրիկայում կոտորածների ապացույցներ հավաքելը: Այս նախաձեռնությունը հայտնի է Satellite Sentinel Project անունով:

Հայտարարության մեջ Քլունին ասել է, որ հայ հովանավորների հետ ունի ընդհանուր նպատակ՝ «միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ցեղասպանության հետևանքների վրա, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել աշխարհում զանգվածային բռնություններին վերջ տալու ուղղությամբ»:

Մրցանակի ընտրական հանձնաժողովի անդամների ցանկը դեռ վերջնական չէ, բայց  նրանց թվում են լինելու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նշանավոր անհատներ և հաջողակ հայեր: Նրանց թվում է լինելու Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Վիզելը և Օսկար Արիասը, մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին գլխավոր հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի խորհրդական Գարեթ Էվանսը և Իրանում ծնված գիտնական, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորյանը:

Հայտարարության մեջ հովանավորները նշել են, որ Քլունին առաջին մրցանակը շնորհելու է Երևանում 2016 թվականի ապրիլի 24-ին սպասվող միջոցառման ժամանակ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment