Ֆրեզնոյի հայը դիմել է Թրամփին. Ե՞րբ է ԱՄՆ-ն հայոց ցեղասպանությունը ճանաչելու

Ֆրեզնոյի հայը դիմել է Թրամփին. Ե՞րբ է ԱՄՆ-ն հայոց ցեղասպանությունը ճանաչելու

Հոդվածի առանցքում

  • 2019թ.-ի ապրիլի 24-ին հարգելու ենք Ցեղասպանության զոհերի հիշատակն ու վերապրածներին, ճիշտ այնպես, ինչպես Դուք, Ձեր ամենամյա ուղերձի ժամանակ, հարգեցիք Հոլոքոստը վերապրածին: Եկող ապրիլի 24-ին հույս ունեմ տեսնել բարայապես քաղաքակիրթ, անվախ, անաչառ ու անկանխակալ ղեկավարություն` ի դեմս Ձեզ և Ձեր վարչակազմի:

Ուշադրությանն արժանի

 

Պարո՛ն նախագահ, անկողմնակալ և համբերությամբ ունկնդրեցի Երկրի Դրության Վերաբերյալ 2019թ.-ի Ձեր ուղերձը և պետք է ասեմ, որ սկզբում ապշած էի: Դուք թվարկեցիք մի շարք ձեռքբերումներ, որոնց մեջ կային նաև վերջին տասնամյակների ընթացքում աննախադեպ ձեռքբերումներ: Դուք Ձեզ ներկայացնում էիք որպես օրենքի ու կարեկցանքի մարդ, մարդ, որը վճռական է, ազնիվ ու արդար:

Թույլ տվեք ասել. ես մտածում էի` նոր փրկիչ է հայտնվել:

Ես սոցիալ-տնտեսական առաջընթացի փորձագետ չեմ, բայց մեր առօրյայում անհավասարությունն ու չարաշահումները նկատելու համար փորձառու մասնագետ լինելու կարիք չկա:

Ձեր ելույթին ներկա էին նաև Հոլոքոստը վերապրածներ: Երբ փոքր էի, հիշում եմ` Շտուտգարտի մոտակայքում գտնվող աշխատանքային ճամբարը պետք է վերածեին համակենտրոնացման ճամբարի: Իմ տպավորությունները դեռ վառ են: Ցավակցում ու հարգում եմ բոլոր զոհվածներին ու վերապրածներին:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հիտլերի մոլագարության զոհ դարձան միլիոնավոր մարիկ: Պատերազմի ավարտից հետո հանցանքը պաշտոնապես ճանաչվեց ու դատապարտվեց: Գերմանիան ստանձնեց հատուցման պարտավորությունը: Ի վերջո, անօթևաններին Հրեական Պետություն և Հայրենիք տրվեց:

Հոլոքոստից ընդամենը  25 տարի առաջ, պատմական Հայաստանի տարածքում, թուրքերն իրականացրին դարի առաջին ցեղասպանությունը: Հայերը սպանվեցին սեփական 3000 տարվա պատմություն ունեցող հայրենիքում:

Նրանց հարստությունը թալանեցին, դարավոր եկեղեցիներն ու վանքերը քանդեցին, աշխարհագրական տեղանունները դարձան թուրքական, նույնսիկ բիբլիական Արարատ լեռը դարձավ Ագրի:

Խմբագրված պատմությանը հավատացող աշխարհը ներկայի ու ապագայի բռնապետների համար ճանապարհ կբացի նոր հանցանքների համար, որոնք կցիտեն Հիտլերին` «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածի մասին»:

Պարոն նախագահ, Դուք հպարտորեն խոսում էիք Հս. Կորեայի վերաբերյալ Ձեր հերոսական ու վճռական դիրքորոշման մասին, որը Ձեր կարծիքով, հնարավոր է, փոխել է պատմության կուրսը:

Սակայն, պրն. Նախագահ, Դուք և Ձեր նախորդները տարիներ շարունակ թույլ եք տվել, որ Թուրքիան անհեթհեթ սպառնալիքներով ու կաշառված փողերով խեղաթյուրի իրականությունը: Հզոր Միացյալ Նահանգներն ամոթալի խաղ են խաղում:

Ճակատագրի հեգնանքով Թուրքիայի բարեկամ Իսրայելը, որի ժողովուրդը լավ գիտի ցեղասպանության ցավը, նույնպես լռում է:

2019թ.-ի ապրիլի 24-ին հարգելու ենք Ցեղասպանության զոհերի հիշատակն ու վերապրածներին, ճիշտ այնպես, ինչպես Դուք, Ձեր ամենամյա ուղերձի ժամանակ, հարգեցիք Հոլոքոստը վերապրածին:

Եկող ապրիլի 24-ին հույս ունեմ տեսնել բարայապես քաղաքակիրթ, անվախ, անաչառ ու անկանխակալ ղեկավարություն` ի դեմս Ձեզ և Ձեր վարչակազմի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment