Ֆրանսիան ապրիլի 24-ը կհայտարարի Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ֆրանսիան ապրիլի 24-ը կհայտարարի Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում կլինի 1915-ի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Մակրոնն այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ` կատարելով 2017-ի իր քարոզարշավի ժամանակ տված խոստումը

Ուշադրությանն արժանի

Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում կլինի 1915-ի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Մակրոնն այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ` կատարելով 2017-ի իր քարոզարշավի ժամանակ տված խոստումը:

Ֆրանսիան այն երկրների թվում էր, որոնք առաջինն են քննադատել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը: Այս փաստը Մակրոնն ընդգծեց հայ համայնքի հետ ընթրիքի ժամանակ իր ելույթում:

Թուրքիան անմիջապես խստորեն քննադատեց այս հայտարարությունը` Ֆրանսիայի նախագահին մեղարդելով երեկոն քաղաքական դիվիդենտներ շահելու համար օգտագործելու մեջ:

«Մենք քննադատում և մերժում ենք իր երկրում քաղաքական խնդիրներ ունեցողնախագահ Մակրոնի` հիշատակի օր սահմանելով պատմական դեպքերը քաղաքական շահի վերածելու փորձերը», – ասաց նախագահ Էրդողանի խոսնակը:

Որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ` Թուրքիան պաշտոնապես  հերքում է, ոև 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, և քննադատում է այն երկրներին, որոնք կատարվածը ցեղասպանություն են ճանաչում:

Երբ 2001-ին Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ժամանակավորապես հետ կանչես իր դեսպանին: Լարվածության նոր պիկ էր 2016-ին, երբ Ֆրանսիան ընդունեց օրենք, որով քրեականացվեց Հայոց ցեղասպանության հերքումը:

2017-ին Գերմանիան միացավ մոտ 30 երկրներին, որոնք կոտորածները ճանաչել են Ցեղասպանություն` Թուրքիայի հետ հարաբերություններում դարձյալ ստեղծելով ճգնաժամ:

Թուրքիան հայերի հետ կատարվածը պաշտոնապես անվանում է 1915-ի դեպքեր: Կառավարությունն ասում է, որ Առաջին համաշխարհայինի տարիներին հայերը 5-րդ շարասյուն էին, որի հետևում Ռուսաստանն էր: Եվ զանգվածային տեղահանությունն ու սպանությունները նախապատրաստված չէին: Սա կատարվածը Ցեղասպանություն անվանելու համար անհրաժեշտ կարևորագույն գործոնն է:

Թուրքական պաշտոնական տվյալովմ սպանված հայերի թիվը 500.000 է, հայերը պնդում են, որ 1.5 մլն:

Հայերը փաստագրել են համակարգված զանգվածային սպանությունները, որոնք կազմակերպում էին հրոսակախմբերը, որոնք նաև բռնաբարում էին կանանց, կողոպտում հայերի ունեցվածքը:

Թուրքական պաշտոնական աղբյուրները նշում են, որ այդ ընթացքում սպանվել են նաև հարյուր հազարավոր մուսուլմաններ` Արևելյան Անատաոլիայում պատերազմի, ցրտի, սովի պատճառով:

Ֆրանսիայում է ապրում Եվրապայի ամենամեծ հայկական  համայնքը և հայերի մեծ մասը ժամանել է Ֆրանսիա Առաջին համաշխարհայինի տարիներին: Հայերը ժամանել են նաև Սիրիայից և Լիբանանից, որոնց մանդատը Ֆրանսիայինն էր: Ու նաև նախկին Խորհրդային Միությունից` 1991-ից հետո:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment