Ֆուտբոլի երկրպագուները կասկածներ ունեն Հայաստան-Մակեդոնիա խաղը վերադիտելուց հետո

Ֆուտբոլի երկրպագուները կասկածներ ունեն Հայաստան-Մակեդոնիա խաղը վերադիտելուց հետո

Հոդվածի առանցքում

  • Չի բացառվել, որ խաղը պայմանավորված էր: Մակեդոնիայի դարպասապահը մեղավոր է բաց թողած չորս գոլերից երեքի համար, իսկ վերջին գոլը պաշտպանի խղճին է: Պետք է նշել, որ Սթոլ Դիմիտրևսկին ամենևին էլ թույլ դարպասապահ չէ:

Ուշադրությանն արժանի

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգան իսկապես սկսում է հետաքրքիր դառնալ:

Մենք տեսանք, որ Անգլիան հաղթեց Իսպանիային`սեփական դաշտում, Գերմանիան ակնհայտ լավագույն մարզավիճակում չէ, իսկ Ջիբրալթարը չորս օրում հաղթեց երկու անգամ:

Անհավանական է:

Շաբաթ օրը Հայաստանին 1: 0 հաշվով պարտության մատնելուց հետո «Ռոքը» երեքշաբթի օրը 2-1 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ:

Դա նրանց տալիս է հնարավորություն առաջ գնալ D լիգայի 4-րդ խմբում: Սակայն ֆուտբոլասերներն այս լիգայի 4-րդ խմբի խաղերը չեն քննարկում Լիխտենշտեյնի նկատմամբ Ջիբրալթարի հաղթանակի, այլ ուրիշ պատճառով:

Երեքշաբթի երեկոյան մեկ այլ մրցապայքարում Հայաստանը հաղթեց Մակեդոնիային 4-0 հաշվով: Նախքան այդ խաղը Մակեդոնիան հաղթել էր բոլոր երեք խաղերում, իսկ Հայաստանը երկու պարտության կրել (Մակեդոնիայից 0-2 և Ջիբրալթարից 0-1): Ուստի, երբ Հայաստանը 4-0 հաղթեց, որոշ մարդկանց մոտ դա առաջացրեց զարմանք:

Այնուհետև, այդ զարմանքը վերածվում է կասկածի, երբ դիտում ես հանդիպման ընթացքում գրանցված բոլոր չորս գոլերը՝ չնայած վերջին վայրկյանին Մակեդոնիան ստացավ նաև կարմիր քարտ:

Մակեդոնիայի դարպասապահ Սթոլ Դիմիտրևսկին, հավանաբար, մեղավոր է բաց թողած չորս գոլերից երեքի համար, իսկ վերջին գոլը պաշտպանի խղճին է, և դա հանգեցրել է Reddit-ում քննարկումների, և չի բացառվել, որ խաղը պայմանավորված է եղել:

Պետք է նշել, որ այդ դարպասապահը, ըստ էության, խաղում է Լա Լիգայում «Ռեալ Վալեկանոյի» համար, նշանակում է՝ թույլ դարպասապահ չէ:

Այո, Դիմիտրովսկու համար այդ խաղը մղձավանջ էր: Դա, անշուշտ, հարուցում է կասկածներ:

Իհարկե, չկա որևէ ապացույց, որ Հայաստան-Մակեդոնիա խաղը պայմանավորված էր, սակայն երկրպագուներից շատերը հավատացած են՝ դա այդպես է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment