Ֆիլիպինները և Հայաստանը նախաձեռնում են աշխատանքային պայմանագրի շուրջ բանակցություններ
Հոդվածի առանցքում
- Ֆիլիպինները և Հայաստանը քննարկում են երկկողմ աշխատանքային պայմանագրի կնքման հնարավորությունը՝ ասել է Մոսկվայում գտնվող ֆիլիպինցի դիվանագետը:
Ուշադրությանն արժանի
Անցյալ շաբաթ Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատան հայտարարությունը տեղեկացնում է, որ դեսպանատան երկրորդ քարտուղար և փոխհյուպատոս Ջեֆրի Վ. Վալդեզը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ` Երևանում հոկտեմբերի 30-ին աշխատանքային պայմանագիր կնքելու քննարկման նպատակով:
«Դեսպանատունը ցանկանում է իր իրավասության ներքո աջակցել ֆիլիպինցիներին», – հայտարարել է Ռուսաստանում Ֆիլիպինների դեսպան Կառլոս Դ. Սորրետան` նշելով, որ «երկկողմ աշխատանքային պայմանագիրը կարևոր քայլ է այդ ուղղությամբ»:
Պարոն Վալդեզին ուղեկցում էր երրորդ քարտուղար և փոխհյուպատոս Քեթրին Ֆ. Ալպեյը և կցորդ Վիդա Քարը:
Նախաձեռնությունը ֆիլիպինյան կողմին էր՝ Հայաստանում ապրող և աշխատող ֆիլիպինցիների քանակի մեծացման հույսերի ներքո:
Դեսպանատունը նշել է, որ Հայաստանի`որպես զբոսաշրջային վայրի, հատկապես Մերձավոր Արևելքում գտնվող ֆիլիպինցիների շրջանում, աճող ժողովրդականությունը նպաստել է Հայաստանում բնակություն հաստատող ֆիլիպինցիների աճին:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բաժնի պետ Մնացական Սաֆարյանը պատրաստություն է հայտնել համագործակցելու հնարավոր համաձայնության շուրջ: Նա ասել է, որ ֆիլիպինցիները դիտարկվում են որպես օրինապաշտ և արդյունավետ՝ ներդնողներ հայ հասարակության կողմից:
Նա ավելացրել է, որ Հայաստանի կառավարությունը նաև ուսումնասիրում է արտասահմանցիներին պաշտպանելու լավագույն փորձը՝ հաշվի առնելով հայերի «մեծ սփյուռքը»: Հայաստանը մոտավորապես երեք միլիոն բնակչություն ունի, բայց արտասահմանում ապրում են շուրջ յոթ միլիոն հայեր:
Ըստ Ֆիլիպինների դեսպանատան, ներկայումս Հայաստանում բնակվում է մոտ 300 ֆիլիպինցի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: