Օքսյուզն իրեն մեղավոր է ճանաչել դեպի Բաքու կոնգրեսականների ճամփորդության գործով

Օքսյուզն իրեն մեղավոր է ճանաչել դեպի Բաքու կոնգրեսականների ճամփորդության գործով

Հոդվածի առանցքում

  • 49-ամյա Քեմալ-Քևին Օքսյուզն իրեն մեղավոր է ճանաչել այն մասով, որ մշակել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից էական փաստեր թաքցնելու սխեմա: Houston Chronicle-ը հետաքննություն էր սկսել և պարզել` այդ սխեմայով թաքցրել են փաստը, որ Կասպիցի ծովափնյա քաղաքում կոնգրեսականների շքեղ առօրյայի համար վճարել է Բաքուն:

Ուշադրությանն արժանի

Հյուսթոնում գործող հասարակական կազմակերպության նախկին նախագահն իրեն մեղավոր է ճանաչել 2013թ-ին դեպի Ադրբեջան կազմակերպված ուղևորության գործով: Ամերիկացի 10 օրենսդիրների ուղևորության ծախսերը ֆինանսավորել է Ադրբեջանի կառավարությանը պատկանող նավթային ընկերությունը (SOCAR):

49-ամյա Քեմալ-Քևին Օքսյուզն իրեն մեղավոր է ճանաչել այն մասով, որ մշակել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից էական փաստեր թաքցնելու սխեմա: Houston Chronicle-ը հետաքննություն էր սկսել և պարզել` այդ սխեմայով թաքցրել են փաստը, որ Կասպիցի ծովափնյա քաղաքում կոնգրեսականների շքեղ առօրյայի համար վճարել է Բաքուն:

Ներկայացուցիչների պալատը վերականգնեց  ճանապարհորդությանը մասնակցած 10 կոնգրեսականների հեղինակությունը` հայտարարելով, որ նրանք տեղեկություն չունեին, թե ով է այդ ամենի իսկական հովանավորը և գիտակցաբար Ներկայացուցիչների պալատի ոչ մի կանոն չեն խախտել:

Օկսուզի խաբեությամբ Բաքու մեկնած կոնգրեսականներ, դեմոկրատներ Շեյլա Ջեկքսոն Լին և Ռուբեն Հինոջոդան սկանդալից հետո հեռացել են կոնգրեսից:

Հյուսթոնից երկու հանրապետականներ ևս մասնակցել են Ադրբեջանի ֆինանսավորած ուղևորությանը` Ներկայացուցիչների պալատից Թեդ Պոն, որին մեկ ամիս անց հեռացրել են աշխատանքից և կոնգրեսական Սթիվ Սթոքմանը, որն անցած ամիս դատապարտվեց 10 տարվա ազատազրկման խարդախության մեղադրանքով:

Բոլորը, Սթոքմանից բացի, որի հետ հնարավոր չէր կապ հաստատել, Chronicle-ին ասել են, թե 2015-ին չեն իմացել, որ իրենց ճամփորդությունը ֆինանսավորում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Պոյի գրասենյակը հավելել է, որ նա Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին  ներկայացրել է զեկույց` Chronicle-ի հետաքննությամբ բացահայտված կապերի մասին:

Քանի դեռ օրենսդիրները հերքում են, որ տեղյակ էին պետական նավթային ընկերության ներգրավվածության մասին, հետաքննողները պնդում են, որ այն կոնֆերանսին, որին մասնակցել են, եղել են պաստառներ, որոնց վրա կային հովանավոր ընկերությունների լոգոները: Նաև լուսանկարներն ու կոնֆերանսի ծրագիրն էին հուշում SOCAR-ի ներկայությունը:

Կոնֆրանսին մասնակցել են նաև կոնգրեսականների գրասենյակների ավելի քան 3 տասնյակ աշխատակիցներ, ինչն ավելացրեց ուշադրությունը, քանի որ նրանք Օբամայի ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյաներ էին և գործին խառն էր կոնգրեսի աջակցությունը ստանալու Ադրբեջանի շահագրգռվածությունը: Բաքուն ցանկանում էր այդ միջոցով խուսափել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից, իսկ ԱՄՆ-ը Կասպից ծովում բազմամիլիարդանոց նավթային նախագծերում Ադրբեջանի գործընկերն է:

Օքսյուզն իր մեղքն ընդունել է երկուշաբթի, ասել է, որ էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է կեղծ փաստաթղթեր և այդ կերպ ցանկացել է քողարկել կոնգրեսականների ճամփորդության ֆինանսավորմանը Ադրբեջանի պետական սեկտորի մասնակցությունը:

Ըստ դատախազության տվյալների, Օքսյուզը ներկայացրել է տվյալներ, իբրև թե ուղևորությունը ֆինանսավորելու է Հյուսթոնում գործող թուրքական հասարակական կազմակերպություն: Այս ՀԿ-ն վճարել է Պոի, Ջեքսոն Լիի, Սթոքմանի, Հինոջոսայի և նրա կնոջ ավիատոմսի և հյուրանոցի համար: Ավելի ուշ կոնգրեսականները էթիկայի հանձնաժողովին ներկայացրել են մանրամասներ և ըստ այդ տվյալների ճամփորդությունը գնահատվել է 10500 դոլարից 19961 դոլար:

Օքսյուզը խոստովանել է, որ մշակել է սխեմա, որով գաղտնի օգտագործվել են SOCAR-ի հատկացրած ֆինանսական միջոցները: SOCAR-ի բաժնետոսմսերի ամբողջ փաթեթը պատկանում է Ադրբեջանի կառավարությանը, իսկ կոնգրեսականներին արգելված է ճանփորդել կամ ստանալ նվերներ, որոնք ֆինանսավորում են օտարերկրյա կառավարությունները:

SOCAR-ի խոսնակը հերքել է փաստը, թե ընկերությունը թաքցրել է իր մասնակցությունը 2013-ի մայիսին կազմակերպված կոնֆերանսին: «SOCAR-ը չի թաքցրել իր ներգրավվածությունը, ընկերության լոգոն և անունը եղել են Բաքվում կոնֆերանսի շրջանակում կազմակերպված միջոցառումներին. SOCAR-ը չի կարող հայտնվել այս հետաքննության մեջ, քանի որ ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակցությունը և կոնֆերանսը հովանավորելու փաստը բացահայտելու համար: Դրա համար պատասխանատու է ամերիկյան կողմը»:

Ներկայացուցիչների պալատը գործը փոխանցել է արդարադատության նախարարությանը, որպեսզի պարզվի՝ արդյոք երրորդ երկիրը մասնակցել է ճամփորդության ֆինանսավորմանը` «կոնգրեսին ստելու հանցավոր համաձայնությամբ»:

Հետաքննության գլխավոր ֆիգուր Օքսյուզն օգտվեց 5-րդ ուղղման իր իրավունքից` հրաժարվելով ցուցմունք տալ իր իսկ դեմ:

3 տարի տևած հետաքննությունից հետո դատախազությունը 5 կետով մեղադրանք առաջադրեց Օքսյուզին, ով արդեն երկար ժամանակ անհետացել էր Հյուսթոնից` հաստատվելով արտասահմանում: Մեղադրանքի  բովանդակությունը բացահայտվեց սեպտեմբերին:

Օքսյուզն ԱՄՆ-ին արտահանձնվեց Հայաստանից, որտեղ նրան ձերբակալել էին: Հետաքննությունը գլխավորում է Հետաքննությունների դաշնային բյուրոն:

Օքսյուզի դատավճիռը կհրապարակվի փետրվարի 11-ին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment