Օրական մեկ գավաթ գինին մահվան վտանգը բարձրացնում է 20 տոկոս 

Օրական մեկ գավաթ գինին մահվան վտանգը բարձրացնում է 20 տոկոս 

Հոդվածի առանցքում

  • Առանձին դեպքերում՝ բժշկի խորհրդով, խմիչքը կարող է օգտակար լինել, բայց, ընդհանուր առմամբ` օրական մեկ գավաթ գինին անգամ մահաբեր է:

Ուշադրությանն արժանի

«Մեկ գավաթ գինին այլևս առողջարար չի համարվում», –պնդում են ուսումնասիրության հեղինակները:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գինու կամ որևէ այլ ալկոհոլային խմիչքի ամենօրյա օգտագործումն առողջարար չէ, ավելին` նույնիսկ  «ապահով» չափաբաժինը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը:

Ամերիկացի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են լույսի և կանոնավոր խմիչքի ազդեցությունը, հայտնաբերել են, որ շաբաթական չորս կամ ավելի օր ալկոհոլ օգտագործած մարդիկ բարձրացրել են վաղաժամ մահվան ռիսկը 20 տոկոս

Նախորդ ուսումնասիրությունները մատնանշում էին խմիչքի ամենօրյա օգտագործման առավելությունները հատկապես սրտի աշխատանքի համար՝ այդ օգտակարությունը վերագրելով կարմիր գինու հակաօքսիդանտ լինելուն, հակասթրեսային հատկություններին:

Այդուհանդերձ, Վաշինգտոնի Բժշկական դպրոցի բժիշկներն ապացուցել են, որ այդ հատկանիշները հօդս են ցնդում այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար խմում են:

«Հիմա մենք գիտենք, որ նույնիսկ քիչ չափաբաժնով, բայց ամեն օր խմիչք օգտագործողները բարձրացնում են իրենց մահվան ռիսկը», ասում է ուսումնասիրության հեղինակ Դոկտոր Սառա Հարցը`  Alcoholism Clinical and Experimental Research ամսագրի հետ զրույցում:

«Շաբաթական 4 օր՝ մեկ-երկու գավաթ գինի, պետք է որ այն օգներ սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում, բայց խմիչքի ամենօրյա օգտագործումը ոչնչացնում է բոլոր օկտակար հատությունները: Ինչ վերաբերում է քաղցկեղի առաջացմանը, ապա վտանգն ավելի մեծ է և որևէ խմիչք խորհուրդ չի տրվում»:

Միացյալ Թագավորությունը հիմա առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. շաբաթական 14 միավոր, այսինքն` 6 միջին (175մլ) բաժակ գինի:

Առողջապահության պատասխանատուներն էլ միջին տարիքի մարդկանց խորհուրդ են տալիս շաբաթվա ընթացքում ունենալ «ոչ ալկոհոլային» օրեր:

Դոկտոր Հարցն ու նրա գործընկերները հիմնվում են 18-85 տարեկան ավելի քան 400.000 չափահասների հետազոտության արդյունքների վրա: Պարզվում է, որ նրանց մոտ վաղաժամ մահվան ռիսկն ավելի բարձր է, քան շաբաթական մեկ կամ երեք օր ալկոհոլային խմիչք օգտագործածների մոտ:  

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ բոլոր տարիքային խմբերի մոտ վաղաժամ մահվան ռիսկը  մեծանում է 20 տոկոս:

Բժշկի խորհրդով՝ առանձին դեպքերում, խմիչքը կարող է բուժիչ լինել, բայց, ընդհանուր առմամբ` մարդիկ չպետք է կարծեն, թե օրական մեկ գավաթ գինին օգտակար է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment