Քիմ Քարդաշյան Ուեսթը Կալիֆոռնիայի կապիտոլիումում քննարկել է քրեական բարեփոխումների խնդիրը
Հոդվածի առանցքում
- Քիմ Քարդաշյանը դարձել է կալանավորման ժամկետը կրճատելու և քրեական օրենսգրքում բարեփոխումների կողմնակիցը: Նախորդ տարի Քիմին հաջողվեց նախագահ Թրամփին մտափոխել և մեղմացնել Ալիս Մարի Ջոնսոնի դատավճիռը, որին 20 տարվա ազատազրկման էին դատապարտել առաջին անգամ առանց բռնության հատկանիշների կոկաինի վաճառքի համար: Ամռանն էլ Քիմն իր թվիթերյալ էջում աջակցություն հայտնեց օրինագծին, որը հետագայում ստորագրեց Սակրամենտոյի նահանգապետը: Օրինագծով արական սեռի ներկայացուցիչներին արգելվում է խուզարկել իգական սեռի դատապարտյալներին:
Ուշադրությանն արժանի
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Կալիֆոռնիայի Կապիտոլիում՝ աջակցելու քրեական արդարադատության բարեփոխմանը, որը նախատեսում է կալանքի ժամկետի կրճատում և առանձնակի խիստ դատավճիռների փոփոխություն: Բարեփոխումը նախատեսում է նաև տասնյակ հազարավոր կալանավորների համար ընտրության իրավունքի վերականգնում:
Պատգամավոր Կեվին Մաքքարթնիի առաջարկած սահմանադրական փոփոխության համաձայն պայմանական վաղաժամ ազատված դատապարտյալները մինչև 2020 թվականը կվերականգնեն ընտրության իրենց իրավունքը:
Քարդաշյանին կապիտոլիում էր հրավիրել հոլիվուդյան պրոդյուսեր Սքոթ Բադնիքը, ով հակակոռուպցիոն կոալիցիայի` նախկինում դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության և «Ազատ քվե» նախաձեռնության մեջ մտնող 10 կազմակերպություններից մեկի հիմնադիր տնօրենն է:
Քարդաշյանը խոսել է դեմոկրատների ու հանրապետականների հետ ու իր աջակցությունն է հայտնել դատապարտյալների նախաձեռնությանը:
Ռիելիթի շոուի աստղը և սոցիալական մեդիայում ազդեցիկ անձնավորությունը դարձել է կալանավորման ժամկետը կրճատելու և քրեական օրենսգրքում բարեփոխումների կողմնակիցը: Նախորդ տարի Քիմին հաջողվեց նախագահ Թրամփին մտափոխել և մեղմացնել Ալիս Մարի Ջոնսոնի դատավճիռը, որին 20 տարվա ազատազրկման էին դատապարտել առաջին անգամ առանց բռնության հատկանիշների կոկաինի վաճառքի համար:
Ամռանն էլ Քիմն իր թվիթերյալ էջում աջակցություն հայտնեց օրինագծին, որը հետագայում ստորագրեց Սակրամենտոյի նահանգապետը: Օրինագծով արական սեռի ներկայացուցիչներին արգելվում է խուզարկել իգական սեռի դատապարտյալներին:
Քիմն առաջին հայտնի անձնավորությունը չէ, ով հանդես է գալիս քրեական օրենսգրքում բարեփոխումների օգտին: 2017թ.-ին Հիփ-հոփ երգիչ Քոմոնը բարեգործական համերգներով հանդես եկավ, որի հասույթն ուղղվեց երեխաների ու անչափահասների իրավունքների պաշտպանությանը:
Կալիֆոռնիան մի քանի նահանգներից մեկն է, որն ունի կամ ուսումնասիրում է ծանր հանցանքների պատճառով դատապարտյակներին քվերակության իրավունք տրամադրելու օրենքը: 2020 թվականին մոտ 50.000 մարդ կարող են ստանալ այդ իրավունքը:
«Կալանավայրում գտնվող դատապարտյալները մեր սոցիալ-տնտեսական համակարգի մասն են, բայց նրանց չի թույլատրվում մասնակցել մեր ժողովրդավարությանը», – ասել է պատգամավոր Սինդնի Քամլագերը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ