Քիմ Քարդաշյանն ասում է, որ ամուսինը՝ Քանյե Ուեսթը բուրում է «հարուստի պես» կամ «ինչպես փողը»
Հոդվածի առանցքում
- Քիմ Քարդաշյան Ուեսթը բացել է փակագծերը, թե ինչ է մտածում ամուսնու բույրի մասին: Պատասխանը շատ Քիմ-ական է:
Ուշադրությանն արժանի
«Չեմ կարող բացատրել, բայց նա բուրում է ինչպես հարուստ մարդը»,- The Cut-ի հետ հարցազրույցում ասել է 38-ամյա ռեալիթի աստղը: Հետո ավելացրել է. «Ինչպես… փողը, չգիտեմ: Նա բուրում է ինչպես իրոք թանկարժեք մի բան»:
«Selfish»-ի հեղնակի հետ նրանք 4 տարվա ամուսիններ են և 3 համատեղ երեխա ունեն՝ Նորթը՝ 5 տարեկան, Սենթը՝ 2 տարեկան և Չիկագոն՝ 9-ամսական: Պարզվում է, ըստ Քիմի, Քանյեն միակը չէ, որ այդ աստիճան տարբերակիչ բույր ունի:
«Քենդալը բույր չունի, ինչը լավ է: Նա պարզապես միշտ բուրում է թարմությամբ և մաքրությամբ, ինչպես սուպերմոդելը»,- ասել է Քարդաշյանն իր 23-ամյա քրոջ՝ Victoria’s Secret-ի մոդել Քենդալ Ջեների մասին:
Կրտսեր քրոջ՝ 21-ամյա Քայլի Ջեների մասին նկատել է. «Նա միշտ բուրում է ինչպես իմ օրիգինալ բույրերից մեկը, որը պարունակում է գարդենիա և հասմիկ»:
Իսկ ի՞նչ կասի նա մյուս երկու քույրերի մասին:
«Քորթնին բուրում է բնական նյութերի պես, Քլոեն՝ հարուստ եթերայուղի՝ շատ մրգային, բայց հարուստ հոտով: Նա նաև շատ է սիրում սպիտակ ծաղիկներ»:
Քարդաշյանը նաև ասել է, թե որն է ափսոսանքի բույրը:
«In-n-Out-ի կարտոֆիլի ֆրիի և չիսբուրգերի կամ ՄքԴոնալդսի, ՄքԳրիդլսի: Երևի ավելի շատ ՄքԴոնալդսի, քանի որ իրականում չեմ ափսոսում, երբ գնում եմ In-n-Out»,- բացատրել է հեռուստատեսային աստղը,- «Ես կարծես ասեմ՝ գրողը տանի, այն լավն էր և արժեր: Բայց ՄքԴոնալդսի դեպքում չափն անցնում եմ, ամեն ինչ ուտում եմ, հետո մեղավոր զգում: Կամ օշարակով փենքեյքը և բատոնը…դրանք բոլորն էլ ափսոսանքի հոտ ունեն»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: