Քանյե Ուեսթի հանդիպումը Ուգանդայի նախագահի հետ «բարոյական չէր»՝ ասել է ընդդիմության լիդերը

Քանյե Ուեսթի հանդիպումը Ուգանդայի նախագահի հետ «բարոյական չէր»՝ ասել է ընդդիմության լիդերը

Նախկին ռեգգի երաժիշտ և ընդդիմադիր լիդերն ասել է, որ երկուշաբթի Քանյե Ուեսթի հանդիպումն Ուգանդայի նախագահի հետ «բարոյական չէր»:

«Նա չափազանց ջերմ էր շփվում մի նախագահի հետ, որը 32 տարի իշխանության է և սահմանափակում է ցանկացած ազատություն, մի երկիր, որտեղ ընդդիմադիր ակտիվիստներին խոշտանգում են և բանտարկում», – ըստ «The Guardian»-ի՝ ասել է Բոբի Ուայնը:

«Լավ կլիներ, որ նա իր ձայնը բարձրացներ՝ ի պաշտպանության Աֆրիկայի մարդկանց: Ես երաժիշտ եմ, բայց ինձ թույլ չեն տալիս բեմ բարձրանալ և շոու անել սեփական երկրում, քանի որ համակարծիք չեմ նախագահի հետ: Դա շատ հիասթափեցնող է»,- ասել է Ուայնը, ով ձերբակալվել էր օգոստոսին:

Ուեսթն ու նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը մնում են լյուսք սաֆարի-տնակում, քանի որ երաժիշտը ձայնագրություններ է անում հատուկ կառուցված վրանում: Արևելյան աֆրիկյան ազգի նախագահ Յովերի Մուսևենին ասել է, որ «արդյունավետ քննարկում» է ունեցել ռեփերի հետ՝ զբոսաշրջության և արվեստի մասին՝ տեղեկացնում է «USA Today»-ը: 

Ուեսթը 74-ամյա նախագահին իր «Yeezy Boost» կոշիկներից է մի քանի զույգ նվիրել, իսկ Մուսևենին՝ իր գրած գրքերից:

«Սա է մարդկային կյանքի աղբյուրը, նույնիսկ սպիտակներն են այստեղից առաջացել»,- իր հյուրերի հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահը:

1986-ից իշխանության եկած Մուսևենին Ուեսթին և Քարդաշյանին նաև ուգանդական անուններ է տվել: Ուեսթին անվանել են «Քանյեսիգե», որը նշանակում է «ես վստահում եմ», և Քարդաշյանը ստացել է «Քեմիգիշա» անունը, որն էլ նշանակում է«Աստծո կողմից օրհնված»:

Այս ամիս սա ռեփերի առաջին հանդիպումն է նախագահ պաշտոնյայի հետ: Անցած շաբաթ Ուսեթը հանդիպել էր նախագահ Դոնալդ Թրամփի հետ և տարբեր հարցերի մասին խոսել մոտ 10 րոպե:  

Իշխանությունը ձերբակալել էր Ուայնին քարոզարշավի ժամանակ: Նրա իրական անունը Ռոբերտ Քյագուլանյի Սսենթամու է: Ռազմական դատարանը խոշտանգված քաղաքական գործչին դատապարտել էր՝ ապօրինի զենք կրելու համար:   

«32 տարի լինելով իշխանության՝ նախագահ Յովերի Մուսևենիի կառավարությունն առաջին անգամ է ցնցվում»,- անցած ամիս «The Washington Post»-ի խմբագրականում գրել էր նախկին երաժիշտը:

«Ես բավական բախտավոր եմ, որ կարող եմ ուշադրություն հրավիրել այն ամենի վրա, ինչ կատարվում է երկրում, բայց ես չեմ տեսել ամենավատը, ինչին ընդունակ է այս կառավարությունը: Ինձ հետ կատարվածն այսօրվա Ուգանդայում պարզապես շեղում չէ, ահա թե ինչու իմ վերադարձը նախկին՝ երաժիշտի կյանքին այլևս տարբերակ չէ»,- ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment