Քաղաքը գովերգում է հայկական մշակույթը Քուինսում
Հոդվածի առանցքում
- 210-րդ փողոցի ու Հորացի Հարդինգ մայրուղու անկյունը կոչվել է «Հայաստանյան ուղի»՝ ճանաչելու հայ համայնքի նշանակալի ներդրումները Բեյսայդին:
Ուշադրությանն արժանի
Անցած կիրակի, գեղեցիկ ու պարզ մի օր, ամերիկահայերը մեծ պատվի արժանացան, փողոցը կոչվեց իրենց նախնիների հայրենիքի անունով: 210-րդ փողոցի ու Հորացի Հարդինգ մայրուղու անկյունը կոչվեց «Հայաստանյան ուղի»՝ ճանաչելու հայ համայնքի նշանակալի ներդրումները Բեյսայդին:
Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանը «օրհնյալ» է համարել այն օրը, երբ հայերը ճանապարհորդեցին Միացյալ Նահանգներ և իրենց հնարավորություններն օգտագործեցին նոր հայրենիքում լավ քաղաքացի դառնալու համար: Բարսամյանը հայտարարեց, որ միշտ խրախուսում է երիտասարդ հայերին, հիշեցնելով, որ իրենք 100% հայ են և 100%՝ ամերիկացի:
«Դա կարող է տեղի ունենալ միայն ԱՄՆ–ում», – ասաց Բարսամյանը: «Սա ազատ երկիր է, որը բոլորին հնարավորություն է տալիս պահպանել իրենց հավատքը, էթնիկական ծագումը, ինքնությունը, Ամերիկան քաջալերում է մարդկանց՝ իրենց համարելու այս մեծ երկրի մի մասնիկը»:
Խորհրդական Բարրի Գրոդենչիկը, որն օգնել է հայկական եկեղեցուն սուրբ տաճարի հարակից փողոցի անվանման հարցում, միջոցառման կազմակերպիչներից է: Մասնակցել են հարյուրավոր հավատացյալներ:
«Ես առաջին անգամ այս եկեղեցու մասին լսեցի, երբ ընդամենը մի թաղամաս հեռու գտնվող դպրոցում էի սովորում», – ասաց հանրապետական Գրեյս Մենգը: «Շատ ընկերներ ունեի, որոնք հաճախում էին այս եկեղեցին և սկսեցի ծանոթանալ այն հսկայական հարաբերությունների ու նվիրվածության մասին, որ եկեղեցին ցույց է տալիս իր շուրջ հավաքված համայնքին »:
Մենգը ողջունեց համայնքի հետ եկեղեցու ջերմ հարաբերությունները, հավելելով, որ ինքը Կոնգրեսի՝ Հայաստանի աջակցության խմբի հպարտ անդամ է:
Արարողությունը տեղի է ունեցել եկեղեցու մուտքի մոտ, կառույց, որն իրեն նվիրել է ինչպես իր հավատացյալների կյանքին, այնպես էլ ներգրավվածությանը համայնքում: Եկեղեցում գործում է երեք դպրոց: Այն նաև ղեկավարում է Օվկիանիայի ամենամյա փողոցային փառատոնը, որին մասնակցում են մարդիկ հարևան թաղամասերից: Եկեղեցու հոգևոր հովիվ Աբրահամ Մալխասյանը նրանց շնորհակալություն է հայտնել միջոցառմանն ու եկեղեցուն աջակցելու համար:
«Սա հրաշալի համայնք է», – արարողությունից հետո ասաց Նյու Յորքի նահանգային ժողովի պատգամավոր Դեյվիդ Վեփրինը:
Վեփրինն ասաց նաև, որ եկեղեցին զբաղվում է միջդավանական աշխատանքով, հարաբերություններ է հաստատել հարևան մզկիթի հետ: Վեփրինի խոսքերով, Հայոց Ցեղասպանությունը պատճառ է դարձել, որ եկեղեցին ընդհանուր լեզու գտնի մյուս համայնքների հետ: Այն Հոլոքոստի իրազեկման գործով է զբաղվում Քուինսբորոու համայնքային քոլեջի Կուպֆերբերգ Հոլոքոստի կենտրոնի և Բելլերոզե հրեական կենտրոնի հետ:
Բելլերոզե հրեական կենտրոնի ռաբբի Մենաշե Բովիտը նշել է, որ աշխատանքը մասամբ առաջ է գնացել հայ համայնքի անդամների, այդ թվում՝ քահանա Մալխասյանի հետ իր հարաբերությունների շնորհիվ:
Համագումարի ղեկավար Էդ Բրաունշտեյնը ողջունել է հայ համայնքին Ամերիկայում իր մշակույթն ու ավանդույթները պահպանելու համար: Համագումարի անդամ Նիլի Ռոզիչն էլ ասել է, որ եկեղեցու դպրոցը առաջին վայրն էր, որտեղ նա այցելել է որպես պետական պաշտոնյա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: