Քաղաքական պատճառներով Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Արսենալ»-ի կազմում «Ղարաբաղ»-ի դեմ խաղին

Քաղաքական պատճառներով Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Արսենալ»-ի կազմում «Ղարաբաղ»-ի դեմ խաղին

Հոդվածի առանցքում

  • Հենրիխ Մխիթարյանին արգելել են այցելել Բաքու՝ «Արսենալ»-ի կազմում Եվրոպայի Լիգայի առաջնության խաղին մասնակցելու համար Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության պատճառով:

Ուշադրությանն արժանի

Հայերին արգելված է այցելել Ադրբեջան, սակայն կառավարությունը կարող է բացառություններ անել։ Օրինակ՝ 2015 թվականին, երբ Դորտմունդի «Բորուսիա» թիմը Բաքվում պետք է հանդիպեր «Գաբալա» թիմին, Ադրբեջանը խոստացել էր Մխիթարյանին մուտքի արտոնագիր տրամադրել։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս անգամ ևս որոշում է կայացվել, որ Մխիթարյանը չպետք է մեկնի Բաքու՝ «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի դեմ խաղին մասնակցելու համար:  

Չնայած Մխիթարյանի բացակայությամբ «Արսենալ»-ը մեծ խնդիրներ չի ունենա այս խաղին , սակայն  ակումբը պետք է հաշվի առնի, որ Եվրոլիգայի խաղարկության եզրափակիչը ևս կայանալու է Բաքվում՝ մայիսի 29-ին, նույն մարզադաշտում:  

«Մեր խաղացողների անվտանգությունը մեզ համար առաջնային է: Մենք կքննարկենք ստեղծված իրավիճակը, կխոսենք խաղացողի հետ և դրանից հետո միայն կկայացնենք որոշում»,- ասում է ակումբի մամլո խոսնակը:

Իր հերթին ՈՒԵՖԱ-ն նշում է, որ սովորական երևույթ է նամակով դիմել ակումբներին, միություններին ու դեսպանություններին՝ խաղացողներին մուտքի վիզա տրամադրելու խնդրանքով, սակայն այս դեպքում իրավիճակը չափազանց զգայուն է: Այդ է պատճառը, որ որոշվել է Մխիթարյանին չուղարկել Բաքու։  

Չնայած 1994 թվականին  հաստատված զինադադարի՝ վերջին տասնամյակում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ կրկին սրվել է: 

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին շուտով կհայտարարի թիմի հիմնական կազմը: Թեև «Ֆուլհամ» ակումբի դեմ Անգլիայի առաջնության Պրեմյեր Լիգայի խաղից առաջ նա  հնարավորություն կունենա մի քանի դիրքերում փոխել խաղացողներին։ 

Սիդ Կոլասինակը կրկին լավ մարզավիճակում է, ուստի Նաչո Մոնրեալը կարող է հանգստանալ: Սպասվում է նաև, որ խաղադաշտ կվերադառնան Ստեֆան Լիչսթեյներն ու Մատեո Գուենդուզին: Վնասվածքից հետո ապաքինված Սոկրատեսը ևս կվերադառնա կենտրոնական պաշտպանի իր պարտականություններին:   

Էմերին պետք է որոշում կայացնի նաև, թե արդյոք Բերնդ Լենոն պետք է պաշտպանի դարպասը Եվրոլիգայի խաղերին, քանի որ Պետր Չեխն այս պահին վերականգնվում է վնասվածքից: Այժմ լավ մարզավիճակում է նաև Էմիլիանո Մարտինեսը, ով կարող է սկսել իր մրցաշրջանը Բաքվում կայանալիք խաղում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment