«Քալիմաթ»-ը Հայաստանում արաբերեն ընթերցող երիտասարդներին 1000 գիրք է նվիրել
Հոդվածի առանցքում
- Հիմնադրամը հայկական 10 հանրային ընթերցասրահներին արաբերեն լեզվով արժեքավոր գրականություն է տրամադրել:
Ուշադրությանն արժանի
Շարժա: «Քալիմաթ երեխաների հնարավորությունների ու իրավունքների ընդլայնման հիմնադրամը» հայկական 10 հանրային գրադարաններին 1000 գիրք է նվիրել՝ ընթերցանության միջոցով արաբ ներգաղթյալ երեխաների իրավունքներին ու հնարավորություններին աջակցելու համար:
Շարժայում գործող հիմնադրամը գրադարաններին է տրամադրել ամենատարբեր ժանրերի ադապտացված գրականություն, որը նախատեսված է արաբ փախստականների՝ երեխաների, երիտասարդների ու չափահասների համար:
Այս քայլը «Նվեր գրադարանին» նախաձեռնության շրջանակում է և ուղղված է փախստականներին աջակցելուն՝ նրանց առաջարկելով արաբերեն ընթերցանության համար որակյալ նյութեր:
Նախաձեռնության նպատակն է նաև երիտասարդ ընթերցողին օգնել մայրենի լեզուն ավելի լավ հասկանալու և ընթերցանության կուլտուրան մշակելու:
«Հայկական գրադարաններին 1000 գիրք նվիրելով՝ մենք փորձել ենք հնարավորինս մեծացնել արաբ փախստականների ներգրավվածությունն այս ծրագրին: Այս նախաձեռնությունների միջոցով մենք երեխաներին օգնում ենք հաղթահարել ճգնաժամը, դժվարությունները: Մենք հավատում ենք, որ այս գրքերը մեծ դերակատարություն ունեն երեխաների կարծիքի և մտածելակերպի ձևավորման հարցում», –ասում է Ամնահ Ալ Մազիմին՝ ծրագրի մենեջերը:
Ալ Մազիմիի խոսքով՝ նախաձեռնությունը նոր պատուհան է բացում դեպի աշխարհ, որի միջոցով երեխաները կկարողանան նոր գիտելիք ու փորձ ձեռք բերել, նոր մշակույթին ծանոթանալ և դառնալ իրենց երկրներում դրական փոփոխության մասնիկը:
Հիմնադրման պահից՝ 2016թ.-ից, «Քալիմաթ»-ը մի շարք նախաձեռնություններ է իրականցրել, որոնց միջոցով բազմաթիվ հանրային գրադարաններ ու փախստականների ճամբարներում երեխաներ ստացել են արժեքավոր գրականություն:
Այս նախաձեռնությունները համընկնում են հիմնադրամի տեսլականի հետ, ըստ որի սոցիալապես անապահով շերտերի երեխաները պետք է գիտելիքի աղբյուր ունենան, այն մեծ նվիրումով է իրականացնում գիտելիքի վրա հիմնված արաբական նոր սերնդի գաղափարը, որի արդյունքում պետք է ձևավորվի բաց ու կիրթ սերունդ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: