Փոփոխություն Կովկասում. Վրաստանն ապագային նայում է նախագահ Զուրաբիշվիլիի ղեկավարության ներքո

Փոփոխություն Կովկասում. Վրաստանն ապագային նայում է նախագահ Զուրաբիշվիլիի ղեկավարության ներքո

Հոդվածի առանցքում

  • Սալոմե Զուրաբիշվիլին մեծացել է Ֆրանսիայում: Աշխատել է Ֆրանսիայի դիվանագիտական ծառայությունում: Վրաստանում Ֆրանսիայի դեսպանն է եղել, ընդունել է Վրաստանի քաղաքացիություն: Վրաստանն այդ ժամանակ կառավարում էր ԱՄՆ-ում ուսանած, արևմուտքի լավ բարեկամ նախագահը՝ Միխեյիլ Սաակաշվիլին: Նա Զուրաբիշվիլիին նշանակեց Արտաքին Գործերի նախարարի պաշտոնում: Թեև նա երկար չծառայեց, սակայն կարողացավ բանակցությունների միջոցով հասնել գործարքի, որով ռուսական ռազմաբազաները դուրս բերվեցին Վրաստանից, որոնք այնտեղ էին մնացել խորհրդային դարաշրջանից:

Ուշադրությանն արժանի

Վրաստանը նոր առաջնորդ է ընտրել. նախագահ, որը պետք է դիմակայի ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։

Կովկասյան երկիր Վրաստանը, որտեղ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններում հաղթանակից հետո ստանձնեց նախագահի պաշտոնը, դարերի պատմություն ունի։ Վրացիները հատկապես հպարտանում են նրանով, որ ընդունել են քրիստոնեությունը ավելի վաղ, քան հավատքը կտարածվեր  Արևմտյան Եվրոպայում: Այդուհանդերձ, քաղաքական առումով, այն երիտասարդ երկիր է: Մինչև նախորդ դարի վերջ այն խորհրդային բլոկի կազմում էր. 30 տարի առաջ այն դեռ Խորհդային Միության մաս էր: Հետագա տարիներին երկու պատերազմ ցնցեց երկիրը. 1990-ականներին քաղաքացիական պատերազմը, հետո էլ Ռուսաստանի հետ պատերազմը 2008թ.-ին, որի հետևանքով Վրաստանն իր տարածքի մի մասը կորցրեց: Մոտ ապագայում Վրաստանի հետ Աբխազիայի և Հվ․ Օսեթիայի վերամիավորվելու հավանականությունը փոքր է:

Նախագահ Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին կին նախագահն է: «Նրա հաղթանակը հակասական էր», – Լոնդոնյան Chatham House-ի համար թղթակից Քեյթ Մալիսոնը ասում է, թե ընտրություններն ուղեկցվել են ձայների գնմամբ, ֆիզիկական բռնությամբ, պետական ռեսուրսների չարաշահմամբ: Այդուհանդերձ, նախագահի անցած ճանապարհը, նրա կարիերան, որակավորումն ու փորձը թույլ կտան նրան առերեսվել իր նոր դերի ամենաբարդ ասպեկտի՝ արտաքին քաղաքականության հետ:

Financial Times-ի հետ զրույցում նախագահ Զուրաբիշվիլին անդրադարձել է Ռուսական Կայսրության անկման դարաշրջանին, երբ բոլշևիկները եկան իշխանության: «Վրաստանը դարձավ ազատ և ժողովրդավար»: Երկար չտևեց, երեք տարի անց վերահսկողությունն անցավ խորհրդային ուժերին, ընտանիքը ստիպված էր փախչել:

Նա մեծացել է Ֆրանսիայում: Աշխատել է Ֆրանսիայի դիվանագիտական ծառայությունում: Վրաստանում Ֆրանսիայի դեսպանն է եղել, ընդունել է Վրաստանի քաղաքացիություն: Վրաստանն այդ ժամանակ կառավարում էր ԱՄՆ-ում ուսանած, արևմուտքի լավ բարեկամ նախագահը՝ Միխեյիլ Սաակաշվիլին: Նա Զուրաբիշվիլիին նշանակեց Արտաքին Գործերի նախարարի պաշտոնում: Թեև նա երկար չծառայեց, սակայն կարողացավ բանակցությունների միջոցով հասնել գործարքի, որով ռուսական ռազմաբազաները  դուրս բերվեցին Վրաստանից, որոնք այնտեղ էին մնացել խորհրդային դարաշրջանից: Այդ ժամանակ նա ծանոթանում է իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:

Արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերը նոր նախագահի համար իր հյուսիսային հարևանի հետ հարաբերվելը կլինի: Միխեյիլ Սաակաշվիլիի օրոք Թբիլիսիի օդակայանից քաղաքի կենտրոն տանող գլխավոր մայրուղին Ջորջ Բուշի անունն էր կրում, սա արևմուտքի հետ երկրի ապագան տեսնելու ակնհայտ ցուցիչ էր, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ սերտ դաշնակցային կապի մասին էր խոսում: Վրաստանը նույնիսկ զորք ուղարկեց Իրաք՝ 2003թ.-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներխուժումից հետո:

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի կազմ մտնելու Վրաստանի ցանկությունը չէր ողջունում, սա 2008թ.-ի պատերազմի հիմնական ենթատեքստերից մեկն էր: Մոսկվան իր հաևանների հետ հարաբերություններում խորը կասկածանք է արտահայտում այն երկրների նկատմամբ, որոնք փորձում են ավելի սերտ կապեր հաստատել կամ անդամակցել արևմտյան կառույցներին: Խոսքը մասնավորապես այն երկրների մասին է, որոնք Խորհրդային Միության օրոք իր կազմում են եղել: Վրաստանը և Ուկրաինան գիտեն, որ դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ: Հետխորհրդային պետությունների հաջող կառավարումը Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ է ենթադրում՝ անկախ արևմուտքի հանդեպ ունեցած դիրքորոշումից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment