Փորփրելով Հայաստանը. Ցույցերը` Թավշյա հեղափոխության թեստ

Փորփրելով Հայաստանը. Ցույցերը` Թավշյա հեղափոխության թեստ

Հոդվածի առանցքում

  • Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ մայիսին Հայաստանում խաղաղ ցույցերի արդյուքնում: Անհանգստությունների փուլը նոր կառավարության համար ճանապարհ բացեց: Հիմա հարց է առաջանում` ինչ ազդեցություն կունենան դրանք Հայաստանի խնդրահարույց հանքաարդյունաբերական ոլորտի վրա, արդյոք նախկին ռեժիմի նախագծերը, որոնցից մեկը Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն է, տեղական բողոքի ցույցերի ֆոնին, այդուհանդերձ, կիրագործվեն:

Ուշադրությանն արժանի

1991թ.-ին անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքականության մեջ գերաիշխում էր Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որը եղել է երկիրի նախագահն ու վարչապետը 2007-ից 2018թթ.-ին: Այս տարվա ապրիլին Սարգսյանի ընտրվելը վարչապետի պաշտոնում 4-րդ անընդմեջ ժամկետում շատերի մոտ մտավախություն առաջացրեց, որն անժամկետ կառավարման է պատրաստվում: Ի պատասխան` պրոեվրոպական «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ապրիլ-մայիս ամիսներին սկսեց խաղաղ ցուցերի շարք, որի հետևանքով Սարգսյանը հրաժարականի որոշում կայացրեց: Փաշինյանը մայիսի 8-ին առանց ընդդիմության ընտրվեց վարչապետի պաշտոնում, մինչդեռ Սարգսյանը մնաց քաղաքականության մեջ ՝ որպես ընդդիմության և ՀՀԿ առաջնորդ, որը դեռ երկրի ամենամեծ կուսակցությունն է:

Փաշինյանի վարած քաղաքականությունում, այդուհանդերձ, կան անորոշություններ, մասնավորապես՝ հանքարդյունեբերության ոլորտում, չհաշված, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը, որը նույնպես անորոշություն է ստեղծում այդ սեկտորում: 2016-ին հանքարդյունաբերությունը Հայաստանի ՀՆԱ-ի 2.6% է կազմել, ապահվելով արտահանման գրեթե կեսը: Զանգեզուրի հանքն, օրինակ, մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 6% տոկոսը և մոտ երկու միլիարդ տոննա պաշարով այն պետք է որ աշխատի առնվազն մեկ դար: Հանքաարդյունաբերության ոլորտի թափանցիկության նախաձեռնող խմբի (EITI) տնօրեն Էդդի Ռիչը բացատրում է.

«Հայաստանը հարուստ է հանքային պաշարներով, ունի ոսկի, պղինձ, մոլիբդեն: Հանքարդյունաբերության ոլորտի եկամուտներն աճում են, և ոլորտը երկրի տնտեսության զարգացման գործում մեծ դերակատարություն ունի»:

Հանքաարդյունաբերական ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը 710 դոլար է, համեմատության համար` միջին աշխատավարձը Հայաստում` 364 դոլար է: Հանքաարդյունաբերության ոլորտը զգալի ավանդ ունի, թե անհատական և թե ազգային բարեկեցության մեջ: Թափանցիկության պակասը սեկտորի ապագայի վերաբերյալ անորոշության պատճառ է դառնում, Փաշինյանի կառավարությունը պետք է վերականգնի վստահությունը Հայաստանի հանքարդյունաբերական սեկտորի հանդեպ:  Հանքարդյունահանող ընկերությունների բաժնետերերի անունները չեն հրապարակվում, թափանցիկության պակասը ապագայի հանդեպ վստահությունը նվազենում է:

Երկրի խոշորագույն հանքավայրերից շատերը նույնպես պատկանում են արտասահմանյան ընկերություններին: Սա Փաշինյանի կառավարության գործն ավելի է բարդացնում, գործարքների վրա ազդելու հնարավորությունը նվազում է: Զանգեզուրի հանքավայրը տարեկան արտադրում է 18 միլիոն տոննա պղինձ և մոլիբդեն, որը պատկանում է Գերմանիայում գործող Cronimet Mining ընկերությանը: Երկրի ցինկի ու ոսկու խոշորագույն հանքավայրը` Շահումյան ծրագիրը, պատկանում է Լոնդոնում և Մոսկվայում գտնվող Polymetal International-ին, իսկ Ամուլսարի հանքը պատկանում է Մեծ Բրիտանիայում գործող Lydian International- ին: EITI-ի հետ գործակցելով՝ Հայաստանը մշակել է հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը բարելավելու ծրագիր: Ռիչը լավատեսորեն է տրամադրված. Ըստ նրա` նախաձեռնությունը «կնպաստի ներքին ռեսուրսների մոբիլիզացմանն ու ներդրումային միջավայրը բարելավելուն»: Հայաստանի կառավարությունն արդեն իսկ հստակ հանձնարարություն է տվել շահութաբերության թափանցիկությունն ապահովելու համար», – ասաց նա:

Այս տարվա հունվարին հրապարակվել է ճանապարհային քարտեզը, որը պետք է ուղիներ մշակի շահույթի բացահայտման համար: Սա տարիների աշխատանքի արդյունք է:

Տարիների երկպառակությունների հետևանքով երկրում թափանցիկության պակաս է առաջացել, լարվածությունն ի վերջո հանգեցրեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ մասշտաբային բողոքի ալիքի: Հայկական բնապահպանական ճակատն արգելափակել էր հանքի մուտքը՝ պնդելով, որ այն էական վնաս է հասցնում շրջակա միջավայրին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment