Փորձագետները կրկին սխալվում են Թրամփի հարցում

Փորձագետները կրկին սխալվում են Թրամփի հարցում

Հոդվածի առանցքում

  • Թվում է՝ փորձագետները կրկին սխալվում են: Չկա հակաթրամփային աճող ալիք, որը պետք է հեռացնի նոյեմբերին հանրապետականներին և իշխանության բերի դեմոկրատներին: Ավելին, սկսում է թվալ, որ միջանկյալ այս ընտրությունը կունենա այլ ընթացք:

Ուշադրությանն արժանի

Իրավիճակը միշտ այսպիսին չէր: Երբ Թրամփը ցավալի հաղթանակ տարավ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նկատմամբ, առաջ եկավ «դիմադրություն» և  ուժեղ ու բարձրաձայնող շարժում, որը պատրաստ էր պայքարել նոր վարչակազմի դեմ: Նրանք պատրաստ էին ոչ միայն տապալել նրա քաղաքական օրակարգի իրագործումը, այլև պատրաստվում էին նորընտիր նախագահին հեռացնել պաշտոնից: Ցավոք, նրանք դասեր չեն քաղել Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի ընտրության ժամանակ հանրապետականների արձագանքից : Զայրույթը միայն բավարար չէ փոփոխություններ իրականացնելու համար:

Նախագահի վստահության քվեն հասել է մոտ 45 տոկոսի: Չնայած տպավորիչ չէ, սակայն աղետալի էլ չէ: Դա կայուն դիրքորոշման դրսևորում է, որով առաջնորդվում է երկիրը, քանի դեռ օրակարգը չափազանց հավակնոտ չէ: Թրամփի օրակարգն այդպիսին չէ: Իրականում, իր նախորդների հետ համեմատած, այն զարմանալիորեն  սահմանափակ է և հաղթանակ է ապահովում իր հակառակորդներին մեղադրելու միջոցով:

Նա կրճատեց հարկերը, որն աշխուժացրեց ամերիկյան տնտեսությունը և աշխատատեղեր վերադարձրեց ամերիկացիներին: Նա նոր առևտրային պայմանագիր ստորագրեց Մեքսիկայի և Կանադայի հետ, չնայած շատ քննադատներ ասում էին, որ դա անհնար է: Գործազրկության մակարդակը ռեկորդային ցածր է: Դա բավարար է հաջողության հասնելու և հանրապետական կոնգրեսականներին և թեկնածուներին առաջնորդելու համար:

Վերլուծաբանները հաճախ անդրադառնում են քաղաքականության մեջ քաղաքավարության պակասին  (ինչպիսին են, օրինակ՝ «Թրամփի թվիթները»), որն ամենամեծ խնդիրն է: Սա փաստարկ է, որին, հավանաբար, անկախ ընտրողները ցանկանում են հավատալ:  Այն համապատասխանում է նրանց անհատականությանը, նրանց ապրելակերպին և ամերիկյան քաղաքականության վերաբերյալ նրանց կարծիքին: Դրա վերաբերյալ շատերն ասում են՝ այն կոպիտ է, կոռումպացված, քողարկված բիզնես շահերով: Ահա թե ինչու նրանք անկախ ընտրող են և հակված են ասել՝ «Ես քվեարկում եմ այս կամ այն մարդու այլ, ոչ թե կուսակցության օգտին»: Նրանց համար քաղաքական կուսակցությանը հավատարիմ լինելը հակաամերիկյան դրսևորում է, որը ենթադրում է երկրի խնդիրների վերաբերյալ մտքի թռիչքի կամ քննադատական դատողության բացակայություն:

Ամենայն հավանականությամբ, այս ընտրողները կորոշեն, թե առաջիկա երկու տարիների ընթացքում ո՛ր կուսակցությունն է վերահսկելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը: Ամեն կոնգրեսականի ընտրություն չէ, որ մրցունակ է: Այս անկախ ընտրողներն ու հանրապետականները, ովքեր չեն հավատում Թրամփին, հնարավորություն ունեն որոշելու 60 կամ ավելի տեղերի ապագան, որտեղ կարող է հայտնվել յուրաքանչյուր կուսակցություն: Սա է այն հիմնական գաղափարը, որը չեն հասկանում փորձագետներից շատերը: Նրանք կարծում են, որ ընտրությունները համազգային են և հիմնվում են Թրամփի նկատմամբ վերաբերմունքի վրա, սակայն ինչպես Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Թիփ Օնեյլն է ասել՝ «քաղաքականությունը լոկալ բնույթ է կրում, երբ իրականում անձնական է»:

Ահա թե ինչու չկա հակաթրամփյան շարժում: Դեմոկրատները կհաղթեն Ներկայացուցիչների պալատում, և հավասարապես կկորցնեն  Սենատում իրենց տեղերը: Նահանգապետների պաշտոնների բաշխվածության հարաբերակցությունը մեծ փոփոխության չի ենթարկվի: Կտրուկ փոփոխություններ չեն լինի նաև նահանգային օրենսդիր մարմիններում: Թվերը պարզապես դրա մասին են խոսում:

Washington Post / ABC News վերջին հարցումները ցույց են տալիս, որ նախագահ Թրամփի վստահության վարկանիշը կազմում է 41 տոկոս: Դա համազգային հարցումների միջին ցուցանիշից մի փոքր ավելի ցածր է՝ չորս կետով:

Եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրությունները կայանան այսօր, դեմոկրա՞տ, թե՞ հանրապետական թեկնածուի օգտին կքվեարկեք. ընդհանուր քվեարկության վերաբերյալ այս  հարցման մեջ դեմոկրատներն ունեն 53-42 տոկոս առավելություն:

Պետք է նշել, որ դեմոկրատների և հանրապետականների միջև «ոգևորվածության աստիճանի տարբերությունը» վերացել է: Ընտրություններից առաջ հարցումները ցույց էին տալիս, որ դեմոկրատներն ավելի ոգևորված են նոյեմբերի ընտրություններով, քան հանրապետականները: Հավանաբար, դրան նպաստեցին նաև Արիզոնայի սենատոր Ջոն Մաքքեյնի մահին հաջորդած զարգացումները, երբ հարցեր էին հնչում Սպիտակ տան դրոշը կիսով չափ իջեցված լինելու կամ վետերանի հասցեին նախագահի կողմից բարի խոսքեր չարտաբերելու վերաբերյալ: Թրամփի այդ վարքագծի հանդեպ եղավ բացասական արձագանք:

Դա շատ հանրապետականների ու անկախ քաղաքական գործիչների համար շրջադարձային էր: Ընտրողները չեն պահանջում, որ քաղաքական գործիչները լինեն կարևոր դեմքեր, նրանք ուզում են տեսնել քաղաքակիրթ ու քաղաքավարի մարդկանց:

Սա, ամենայն հավանականությամբ, ընտրությունների ընթացքում բացասական ազդեցություն կունենա հանրապետականների վրա: Բացի այդ, ԱՄՆ Գերագույն դատարանի համար առաջադրված թեկնածուի Բրեթ Քավանոյի պատմությունը ևս ի օգուտ հանրապետականների չէ:

Քավանոյի նշանակման ամբողջ ընթացքը զգալի ազդեցություն ունեցավ հանրապետական ընտրողների մի հատվածի վրա, որոնք կարծում են, թե ամերիկյան քաղաքականության մեջ ամենակարևորը պահը հիմա է: Նրանք մտածում են, որ Կոնգրեսում մեծամասնության պահպանումը կապահովագրի քաղաքական համակարգը քաոսից և անարխիայից:

Դեռևս կա ճանապարհ առաջ գնալու: Հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերը ընտրությունների նախօրեին կարող է մի ռումբ արձակել, որը  ընտրողներին ևս մեկ անգամ կվանի Թրամփից: Եթե գործընթացներն ընթանան դեպի պառակտված Ներկայացուցիչների պալատ և հանրապետական Սենատ, ապա, բնականաբար, բազմաթիվ հարցեր կառաջանան այն մարդկանց մոտ, ովքեր հարցումներին են ապավինում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment